Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ 10.02.2023 ԹՎԱԿԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԱՌԿԱ ՎՐԻՊԱԿՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

Վարչական գործ թիվ ՎԴ/0012/05/22

2023թ.

 

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ 10.02.2023 ԹՎԱԿԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԱՌԿԱ ՎՐԻՊԱԿՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    18 սեպտեմբերի 2023 թ.                      ք. Երևան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Հ. Բեդևյան

զեկուցող Լ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Ռ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

քննելով ըստ հայցի Հայկ Հարությունյանի ընդդեմ Երևան համայնքի` Երևան համայնքի կողմից 29.07.2021 թվականին «Ռատկո» ՍՊԸ-ին տրված թիվ 01/18-Մ-10735-1252 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 10.02.2023 թվականի որոշման մեջ առկա վրիպակն ուղղելու հարցը,

 

ՊԱՐԶԵՑ

 

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ս. Հովակիմյան) (այսուհետ` Դատարան) 07.01.2022 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.03.2022 թվականի որոշմամբ Հայկ Հարությունյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 07.01.2022 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 10.02.2023 թվականի որոշմամբ Հայկ Հարությունյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է` Վերաքննիչ դատարանի 11.03.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը վերացվել է:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանի` (...) դատական ակտում առկա վրիպակների, (...) ուղղման, (...) վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վճռաբեկ դատարանի որոշման մեջ առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղումը կատարում է Վճռաբեկ դատարանը առանց դատական նիստ հրավիրելու` համապատասխան միջնորդությունը զեկուցող դատավորին հանձնելուց կամ դրա անհրաժեշտությունը ծագելուց հետո` մեկամսյա ժամկետում:

ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 10.02.2023 թվականի որոշման պատճառաբանական մասում, մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատն արձանագրել է. «Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն դեպքում առկա չէ հայցադիմումի ընդունումը մերժելու` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմք, որպիսի պայմաններում Դատարանը, մերժելով հայցադիմումի ընդունումը, իսկ Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողնելով Դատարանի 07.01.2022 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը, անհամաչափորեն սահմանափակել են հայցվորի դատարանի մատչելիության իրավունքը»: Որոշման պատճառաբանական մասում արձանագրված նշված եզրահանգումը ենթադրում է, որ որոշման եզրափակիչ մասը, պատճառաբանական մասին համապատասխան, պետք է բովանդակեր եզրահանգում նաև Դատարանի 07.01.2022 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու մասին:

Մինչդեռ, ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 10.02.2023 թվականի որոշման մեջ թույլ է տրվել վրիպակ, այն է` որոշման 11-րդ էջի «ՈՐՈՇԵՑ» մասի 1-ին կետում տեղ չի գտել Վճռաբեկ դատարանի եզրահանգումը նաև Դատարանի 07.01.2022 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու մասին: Հաշվի առնելով, որ որոշման պատճառաբանական մասից ակներև է, որ Վերաքննիչ դատարանի 11.03.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման վերացման պայմաններում Դատարանի 07.01.2022 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը ևս ենթակա է վերացման` Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի հիմքով անհրաժեշտ և հնարավոր է համարում իր նախաձեռնությամբ վրիպակն ուղղել, քանի որ այն չի փոխում որոշման բովանդակությունը և էությունը:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Թիվ ՎԴ/0012/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 10.02.2023 թվականի որոշման մեջ թույլ տրված վրիպակն ուղղել հետևյալ կերպ. ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 10.02.2023 թվականի որոշման 11-րդ էջի «ՈՐՈՇԵՑ» մասի 1-ին կետը լրացնել «Կայացնել նոր դատական ակտ, այն է` վերացնել ՀՀ վարչական դատարանի 07.01.2022 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը» բառերով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Հ. Բեդևյան

Զեկուցող  Լ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Ռ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=38562071809969151

 

 

pin
Վճռաբեկ դատարան
19.09.2023
N ՎԴ/0012/05/22
Որոշում