Սեղմել Esc փակելու համար:
Կ. ԳԱԼՈՒՍՏՅԱՆԻ, Վ. ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԵՎ Կ. Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Կ. ԳԱԼՈՒՍՏՅԱՆԻ, Վ. ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԵՎ Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0129.160201

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 փետրվարի 2001 թվականի N 129

 

Կ. ԳԱԼՈՒՍՏՅԱՆԻ, Վ. ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԵՎ Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. «ԻՏԵՐԱ» կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետություն ներկրված գազի դիմաց պարտքի վերաձևակերպման և Թուրքմենստանից Հայաստանի Հանրապետություն էլեկտրաէներգիայի ներկրման հարցերի շուրջ բանակցություններ վարելու նպատակով 2001 թվականի փետրվարի 16-17-ը Թուրքմենստան գործուղել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանին, Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական Վլադիմիր Մովսիսյանին և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանին:

2. Կ. Գալուստյանի և Կ. Կարապետյանի Թուրքմենստան գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վ. Մովսիսյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Կ. Գալուստյանի, Վ. Մովսիսյանի և Կ. Կարապետյանի Թուրքմենստան մեկնելու հետ կապված հարցերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.02.2001
N 129
Որոշում