Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 նոյեմբերի 1994 թ. թիվ 552

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԶՈՐԱՄԱՍԻ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՇՏԱԲԻ ԶՈՐԱՄԱՍԻ ՍՊԱՅԱԿԱՆ ՈՒ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի, ազգային անվտանգության պետական վարչության սահմանապահ զորքերի ու հատուկ զորամասի և արտակարգ իրավիճակների պետական վարչության քաղաքացիական պաշտպանության շտաբի զորամասի սպայական ու ենթասպայական անձնակազմի սննդի կազմակերպումը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին զորքերի, ազգային անվտանգության պետական վարչության սահմանապահ զորքերի ու հատուկ զորամասերի և արտակարգ իրավիճակների պետական վարչության քաղաքացիական պաշտպանության շտաբի զորամասի սպայական ու ենթասպայական անձնակազմի` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված թվաքանակի, օրական մեկ անգամ անվճար սննդի կազմակերպումը զորամասի ճաշարաններում կամ ծախսերի մասնակի դրամական փոխհատուցումը, բայց ամսական 5000 դրամից ոչ ավելի:

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, ազգային անվտանգության պետական վարչությանը և արտակարգ իրավիճակների պետական վարչությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնելով, սույն որոշումից բխող փոփոխություններ կատարել 1994 թվականի պետական բյուջեով նախարարությանը և պետական վարչություններին նախատեսված ծախսերի կառուցվածքներում:

3. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի նոյեմբերի 1-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.11.1994
N 552
Որոշում