Սեղմել Esc փակելու համար:
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԲՌՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԾՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

14 դեկտեմբերի 2000 թվականի N 56

 

19. 1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթված անձանց բնակարանային ապահովության ծրագրին (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը` միջազգային տարբեր հանդիպումների ու բանակցությունների ընթացքում քննարկել միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների միջոցների ներգրավման հնարավորությունները` ծրագրի իրականացման համար:

 

1988-1992 ԹԹ. ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

 

Նախաբան

 

1988-1992 թթ. միջէթնիկական հակասությունների սրման հետևանքով և ազգամիջյան բախումներից տուժեցին Ադրբեջանում բնակվող շուրջ կես միլիոն ազգությամբ հայեր, որոնցից` 408 հազարը բռնագաղթեցին Հայաստան: Հետխորհրդային տարածաշրջաններում ծագած հակամարտությունների հետևանքով ևս 11 հազար հայեր հարկադրված եղան ապաստանել Հայաստանում: Ներկայումս Հայաստանում հաշվառված են ազգամիջյան բախումներից տուժած 311 հազար փախստականներ:

Բռնագաղթի առաջին իսկ օրերից հանրապետության կառավարությունը և տեղական իշխանության մարմինները մեծ ծավալի աշխատանքներ են իրականացրել նրանց ընդունման, տեղաբաշխման-տեղավորման և այլ առաջնահերթ խնդիրների հնարավոր լուծման ուղղությամբ:

Փախստականների հոգսերը թեթևացնելու, հանրապետությունում սոցիալտնտեսական լարվածությունը թուլացնելու գործում իրենց ծանրակշիռ ներդրումները ունեն միջազգային և հասարակական տարբեր կազմակերպություններ, առանձին պետություններ և անհատ բարեգործներ:

Չնայած կատարված որոշակի աշխատանքներին փախստականների բազմաթիվ հիմնահարցեր դեռևս լուծում չեն ստացել:

Դրանք հիմնականում բնակարանային, զբաղվածության, իրավական պաշտպանվածության, Ադրբեջանում թողնված գույքի և ունեցվածքի փոխհատուցման և սոցիալական բնագավառի խնդիրներն են:

 

1. Փախստականների բնակարանային ապահովության

ներկա իրավիճակը

 

Չնայած 1994 թ. կեսերից հայ-ադրբեջանական հակամարտության գոտում տիրող հրադադարին և հաստատված խաղաղությանը, ինչպես նաև հիմնախնդրի քաղաքական կարգավորման ուղղությամբ նկատվող լուրջ առաջընթացին, այնուամենայնիվ ակնհայտ է նաև ազգամիջյան բախումների պատճառով Ադրբեջանից բռնի տեղահանված հայազգի բնակչության վերադարձի անհնարինությունը իրենց նախկին բնակության վայրերը:

Ուստի և կարևորագույն հիմնախնդիրներից է Հայաստանի Հանրապետությունում ավելի քան 10 տարի հիմնավորված և փաստացի բնակություն հաստատած փախստականների բնակարանային ապահովության հարցը, որը պահանջում է հրատապ լուծում:

2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հանգրվանած փախստական ընտանիքներից 13,6 հազարը դեռևս ապահովված չեն բնակարանով: Նրանցից 66,3 տոկոսը տեղավորված են ժամանակավոր կացարաններում (հանրակացարաններ, հյուրանոցներ, առողջարաններ, հանգստյան տներ, դպրոցներ, մանկապարտեզներ, վագոն-տնակներ, ինքնաշեն կացարաններ, վարչական շենքեր և այլ հարմարեցված շինություններ), իսկ 33,7 տոկոսը բնակվում են վարձով կամ ազգականների մոտ, ինչպես նաև ապօրինի զբաղեցրած պետական և համայնքային ֆոնդի բնակարաններում ու տներում:

Ժամանակավոր կացարանները գտնվում են տարբեր գերատեսչությունների ենթակայության տակ և ավելի քան 10 տարի է այդ կացարանների տեխնիկական վիճակի պահպանության և սպասարկման համար անհրաժեշտ գումարներ չեն հատկացվել, որի հետևանքով դրանք գտնվում են տեխնիկապես անմխիթար վիճակում, չեն բավարարում բնակության համար սանիտարահիգիենիկ նվազագույն նորմերի պահանջներին: Այդ շենքերի մի մասը ունեն 4-րդ կարգի վթարայնություն և ապրելու համար խիստ վտանգավոր են: ՀՀ կառավարության 2000 թ-ի հոկտեմբերի 25-ի «ՀՀ տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» N 672 որոշմամբ հաստատված ծրագրով նախատեսվում է քանդման ենթակա տներում հինգ տարուց ոչ պակաս բնակվող և ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության կողմից հաշվառված փախստականների պետական օժանդակությամբ բնակարաններով ապահովում: Մինչև այժմ փախստականների բնակարանային ապահովության խնդիրը լուծվել է 2 ճանապարհով` պետական բյուջեի միջոցների հաշվին և միջազգային կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ:

Առաջին ճանապարհով բնակարանով ապահովել են ընդամենը 250 փախստական ընտանիք, իսկ երկրորդ ճանապարհով` (ՄԱԿ-ի ՓԳՀ, Գերմանիայի և Նորվեգիայի կառավարություններ) 2500 ընտանիք:

Ցավոք, բնակարանային շինարարության համար պետական կապիտալ ներդրումները դեռևս աննշան են:

Հանրապետությունում բնակարանային ապահովության խնդիրն էլ ավելի է բարդանում այն հանգամանքով, որ դեռևս չի իրականացվել աղետի գոտու վերականգնման ծրագիրը և չնայած բնակարանի կարիք ունեցողների մեծ թվաքանակին, 1990 թ. սկսած գրեթե չի իրականացվում պետական բնակարանային շինարարություն:

Բնակարանային հիմնախնդրի առկայությունն ու դրա չլուծումն է նաև այն հիմնական պատճառներից մեկը, որ, չնայած ունենալով նույն էթնիկ ծագումը, շատ դանդաղ է իրականացվում փախստականների ինտեգրացման գործընթացը: Դրանով էլ է պայմանավորված նաև փախստականների կողմից ՀՀ քաղաքացիության ընդունելու հարցի նկատմամբ «պասիվ» վերաբերմունքը: Անցած տարիների ընթացքում ՀՀ քաղաքացիություն են ձեռք բերել ընդամենը 25.0 հազ. փախստական: եթե այս ու մի շարք չլուծված սոցիալական այլ հարցերին ավելացվի նաև փախստականների զբաղվածության (աշխատանքով ապահովվածության) ցածր մակարդակը, ապա պարզ կդառնա թե ինչու հանրապետությունից բնակչության արտահոսքի մեջ մեծ տեսակարար կշիռ են կազմում փախստականները:

Այս ամենը առաջ է բերում փախստականների շրջանում արդարացի դժգոհություն, սրում է սոցիալական լարվածությունը և հաշվի առնելով, որ հանրապետության ազգաբնակչության 10%-ը կազմում են փախստականները, նման պայմաններում այս ամենը կարող են հանգեցնել հասարակական համերաշխության կայունության խաթարմանը:

Պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ բնակարանային շինարարությունը անցած տարիների տեմպերով շարունակելու դեպքում փախստականների բնակարանային հիմնահարցը կարող է լուծվել ոչ շուտ քան 45-50 տարվա ընթացքում:

Ելնելով իրավիճակից հիմնախնդրի լուծման նպատակով մշակվել է սույն ծրագիրը, որի հիմքում դրվել են որոշակի սկզբունքներ, ինչպես նաև հաշվի առնելով ֆինանսական միջոցների արդյունավետ ծախսման անհրաժեշտությունը, տրվել են նաև փախստականների բնակարանային ապահովության այլ` կոնկրետ ուղղություններ և դրանց իրականացման մեխանիզմները:

Յուրաքանչյուր ուղղության համար կատարված են նաև համապատասխան հաշվարկներ, ինչպես տվյալ ուղղության իրականացման արդյունքում բնակարանով ապահովվելիք փախստական ընտանիքների թվաքանակի, այնպես էլ դրա իրականացման համար պահանջվող ֆինանսական միջոցների չափերի մասին:

ՀՀ-ում ըստ մարզերի փախստականների բնակարանային ապահովության ծրագրի իրականացման համար պահանջվող ծախսերի հաշվարկը տրված է սույն ծրագրի աղյուսակում:

 

2. Փախստականների բնակարանային ապահովության ծրագրի

իրականացման սկզբունքները

 

Փախստականների բնակարանային ապահովության ծրագրի իրականացման սկզբունքներն են` 1. Բնակարանային ապահովության իրականացումը փաստացի բնակության վայրում կամ

դրա մերձակայքում: 2. Նվազագույն կոմունալ հարմարությունների ստեղծմամբ (խոհանոց և սանհանգույց)

բնակարանային ապահովության իրականացում: 3. Բնակտարածության հատկացում հետևյալ նորմերով`

1-2 անդամ ունեցող ընտանիքներին` 1 սենյականոց բնակարան,

3-4 անդամ ունեցող ընտանիքներին` 2 սենյականոց բնակարան,

5-ից ավելի անդամներ ունեցող ընտանիքներին` 3 սենյականոց բնակարան: 4. Բնակարանային ապահովության իրականացումը բնակության համար անհրաժեշտ

ենթակառուցվածքներ ունեցող բնակավայրերում: 5. Բնակարանային շինարարության իրականացման աշխատանքներում փախստականների

հնարավոր մասնակցության ապահովումը: 6. Ծրագրի իրականացման վերաբերյալ հրապարակայնության ապահովում:

 

3. Փախստականների բնակարանային ապահովության ծրագրի

ուղղությունները և դրանց իրականացման մեխանիզմները

 

Ելնելով փախստականների բնակարանային ապահովության ծրագրի իրականացման սկզբունքներից և նկատի ունենալով բնակարանի կարիք ունեցող փախստականների առանձին խմբերի (վթարային շենքերում բնակվողներ, տնամերձ հողամասերում կիսակառույց տներ ունեցողներ, միայնակ ծերեր) բնակարանային ապահովության առանձնահատկությունները, ծրագիրն իրականացվելու է ներքոհիշյալ ուղղություններով և մեխանիզմներով:

 

3.1. Բազմաբնակարանոց կիսակառույց բնակելի շենքերի շինարարության

ավարտում

 

1990 թ. սկսած պետական բնակարանային շինարարության համար ուղղվող ֆինանսական միջոցների խիստ կրճատման արդյունքում, հանրապետության տարածքում այսօր առկա է բազմաբնակարանոց բազմաթիվ կիսակառույց շենքեր: Միայն Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում եղած նման կիսակառույց շենքերի ընդհանուր թվից տեղական իշխանությունների կողմից առաջարկվող շենքերի շինարարության ավարտման ճանապարհով 881 փախստական ընտանիքներ կապահովվեն բնակարաններով, որի համար կպահանջվի 3,736 մլն. ԱՄՆ դոլարի ֆինանսական միջոցներ: Մնացած 5 մարզերում և Երևան քաղաքում հաշվարկները ցույց են տալիս, որ բազմաբնակարանոց կիսակառույց շենքերի շինարարության ավարտման ճանապարհով բնակարանով կարող են ապահովվել ևս 249 փախստական ընտանիք, որի համար կպահանջվի 1,182 մլն. ԱՄՆ դոլարի ֆինանսական միջոցներ:

Ծրագրի նշված ուղղության իրականացման արդյունքում բնակարանով կապահովվեն 1130 փախստական ընտանիք, որի համար կպահանջվի ընդամենը 4,918 մլն. ԱՄՆ դոլար: Ծրագրում ընտրվել են շինպատրաստվածության առավել բարձր աստիճան ունեցող կիսակառույց շենքերը, որի, արդյունքում կապահովվի ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործում:

Այս ուղղության ընտրության նպատակահարմարությունը բացատրվում է նաև նրանով, որ շինարարական աշխատանքների իրականացմամբ կկանխվի դրանց հետագա քայքայման գործընթացը: Նշված ուղղության իրականացմամբ ստեղծվելու են նոր աշխատատեղեր և այդ պրոցեսին կներգրավվեն շինարարական մասնագիտություն ունեցող փախստականներ դրանով իսկ որոշակիորեն կկարգավորվի նրանց զբաղվածության հարցը և կլուծվեն նրանց բազմաթիվ սոցիալական հիմնախնդիրներ:

Մասնակիորեն կգործի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը` կապիտալ շինարարությունը իր բոլոր ենթակառուցվածքներով հանդերձ:

 

3.2. Տնամերձ հողամասերում առկա կիսակառույց տների կառուցման ավարտում

 

Դեռևս 1991-92 թ-ից բազմաթիվ փախստականներ իրենց ստացած տնամերձ հողամասերի վրա սկսել են սեփական բնակելի տների կառուցման աշխատանքները: Սակայն հետագայում սեփական ֆինանսական միջոցների բացակայության, ինչպես նաև պետության կողմից չվարկավորելու պատճառով, այդ բնակելի տներից շատերը մնացել են կիսակառույց վիճակում: Իսկ փախստականների մի մասը նույն պատճառով ընդհանրապես ձեռնամուխ չի եղել նման աշխատանքների իրականացմանը:

Ըստ կատարված նախնական հաշվարկների հանրապետության Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում կիսակառույց բնակելի տների թիվը կազմում է 1183, իսկ 784 փախստական ընտանիք ընդհանրապես չի սկսել նման աշխատանքներ:

Մոտավոր հաշվարկներով նշված կիսակառույց տների կառուցման ավարտման համար պահանջվում է 3,747 մլն. ԱՄՆ դոլար, իսկ նոր բնակելի տների կառուցման համար` 4,463 մլն. ԱՄՆ դոլար: Ծրագրի այս ուղղության իրականացման համար կպահանջվի ընդամենը` 8,210 մլն. ԱՄՆ դոլար:

Ծրագիրը կարելի է իրականացնել ինչպես փախստականներին ըստ շինարարական աշխատանքների կատարման փուլերի ֆինանսական աջակցության, այնպես էլ շինարարության համար անհրաժեշտ նյութերի տրամադրման ճանապարհով:

Ծրագրի նշված ուղղությունը կարևորվում է այլ հանգամանքով, որ այն իրականացվելու է հիմնականում սահմանամերձ գոտում գտնվող բնակավայրերում, և բնակելի տների կառուցման ավարտումը նպաստավոր պայմաններ կստեղծի ազգամիջյան բախումների հետևանքով տուժածների և այդ տարածքները լքածների կողմից դրանք վերաբնակեցնելու համար:

Ծրագրի այս ուղղության իրականացման արդյունքում 1967 փախստական ընտանիքներ կապահովվեն սեփական տներով: Ծրագրի իրականացման միջոցով շահառուները անմիջականորեն կմասնակցեն իրենց տների կառուցման աշխատանքներին: Տնամերձ հողամասերի մշակմամբ մասնակիորեն կլուծվի գյուղմթերքների նկատմամբ նրանց պահանջարկի մի մասը:

Սեփական տներով փախստականներին ապահովումը կնպաստի նաև նրանց ինտեգրացման աշխատանքներին տեղի բնակչության հետ:

 

3.3. Փախստականներով բնակեցված կոմունալ հարմարություններ ունեցող

հանրակացարանների սենյակները որպես բնակարանների վերափոխումը

 

Ըստ ուսումնասիրությունների փախստականներով բնակեցված, կոմունալ հարմարություններ ունեցող թվով 28 հանրակացարանների սենյակները հնարավոր է վերափոխել բնակարանների: Այդ հանրակացարաններից 14-ը գտնվում են Երևան քաղաքում, իսկ մնացածը` հանրապետության մյուս մարզերում:

Նշված հանրակացարաններում ավելի քան 10 տարի չի իրականացվել նորոգման աշխատանքներ, դրանք գտնվում են սանիտարահիգիենիկ անմխիթար վիճակում, չկան բնակվելու համար անգամ նվազագույն պայմաններ և ի սկզբանե լինելով կոմունալ տիպի չեն` բավարարում ընտանիքով բնակվելու տարրական պահանջները:

Ուստի նպատակահարմար է նշված հանրակացարանների սենյակները վերափոխել որպես բնակարանների, ստեղծելով կոմունալ նվազագույն պայմաններ առանձնացված խոհանոցի և սանհանգույցի տեսքով:

Ծրագրի իրականացման արդյունքում, այդ հանրակացարաններում ներկայումս բնակվող 1100 փախստական ընտանիքներ կապահովվեն հարմարավետ բնակարաններով:

Մեկ բնակարանի վրա պահանջվող 2500 ԱՄՆ դոլար ծախսի հաշվարկով, ամբողջ ծրագրի արժեքը կկազմի 2,750 մլն. ԱՄՆ դոլար:

 

3.4. Փախստականների բնակության վայրում կամ դրանց մերձակայքում

բնակարանների գնումը

 

Նախնական տվյալներով հանրապետությունում ապաստանած փախստական ընտանիքներից 350-ը դեռևս բնակվում են ապրելու համար խիստ վտանգավոր` 4-րդ կարգի վթարայնություն ունեցող ժամանակավոր կացարաններում, շենքերում և շինություններում:

Նկատի ունենալով խնդրի լուծման հրատապությունը, ինչպես նաև անշարժ գույքի շուկայում գոյություն ունեցող խիստ ցածր գները առաջարկվում է այդ ընտանիքների բնակարանային հարցը լուծելու համայնքի տարածքում կամ նրա մերձակայքում բնակարանների գնման եղանակով, որի համար կպահանջվի շուրջ 1,575 մլն. ԱՄՆ դոլար (մեկ բնակարանի միջին գինը` 4500 ԱՄՆ դոլար):

 

3.5. Միայնակ տարեցների համար հատուկ կացարանների կառուցումը կամ այդ

նպատակների համար առկա շենքերի վերակառուցումը

 

Փախստականների ընդհանուր թվաքանակի մեջ զգալի թիվ են կազմում միայնակ տարեցները (շուրջ 1500), որոնք ունեն խնամքի կարիք և նրանց բնակարանային ապահովության խնդիրը նպատակահարմար է լուծելու տուն-ինտերնատների կառուցմամբ, ինչպես նաև այլ շենքերի և շինությունների այդ նպատակով վերակառուցման և կահավորման ուղիով: Սոցիալական նման խմբին պատկանող փախստականների հանրապետությունում տեղաբաշխվածությունից ելնելով նախատեսվում է տուն-ինտերնատների կառուցում` Երևան քաղաքում 500 տեղ, Կոտայքի մարզում 400, Արմավիրի և Ապարանի մարզերում 200-ական, իսկ Արագածոտնի և Վայոց Ձորի մարզերում 100-ական տեղով: Մեկ միայնակ տարեցի ապահովման համար միջին հաշվարկով նախատեսվող 1700 ԱՄՆ դոլար ծախսի դեպքում, այս ծրագրի համար պահանջվող ֆինանսական միջոցների ընդհանուր ծավալը կկազմի 2,550 մլն. ԱՄՆ դոլար:

 

3.6. Բնակարանների գնումը

 

Փախստականների բնակարանային ապահովվածության լուծման նպատակով նախորդ հինգ ուղղություններով նախատեսված միջոցառումների իրականացումից հետո մնացած 7553 ընտանիքների բնակարանային խնդրի լուծումը կարելի է իրականացնել ինչպես նոր բնակելի շենքերի կառուցման, այնպես էլ գնման միջոցով բնակարանների ձեռք բերման ճանապարհով: Նոր բնակելի շենքերի կառուցման համար կպահանջվի 77,04 մլն. ԱՄՆ դոլար ֆինանսական միջոցներ:

Ֆինանսական միջոցները հաշվարկելիս ելակետ է ընդունվել (մեկ բնակարանը միջինը 60 քառ. մետր) և 1 քառ. մ արժեքը 170 ԱՄՆ դոլարի համարժեք դրամ:

Նույն խնդիրը բնակարանների գնման ճանապարհով լուծելու դեպքում կպահանջվի անհամեմատ պակաս ֆինանսական միջոցներ: 60 քառ. մ մակերեսով մեկ բնակարանի գնման համար միջին գինը ներկայումս կազմում է 3,0 հազ. ԱՄՆ դոլար: Գնման ճանապարհով բնակարանային հիմնախնդրի լուծման դեպքում կարելի է ենթադրել, որ միջին գինը կբարձրանա: Անգամ եթե աճը կազմի 50%, ապա ծրագրի համար կպահանջվի շուրջ 34,0 մլն. ԱՄՆ դոլար: Ակնհայտ է գնման առավելությունը:

Գնման ճանապարհով բնակարանային ապահովության ծրագիրը կարելի է իրականացնել ինչպես առք ու վաճառքի միջոցով, սահմանված կարգով, այնպես էլ երաշխավորված, որոշակի անվանական արժեքով ապահովված արժեթղթերի բաց թողնման և դրանք շահառուներին բաշխման միջոցով:

Այս ճանապարհով բնակարանների ձեռք բերումը նպաստավոր պայմաններ կստեղծի նաև տեղի բնակչության հետ փախստականների ինտեգրմանը:

 

4. Ծրագրի իրականացման կազմակերպումը

 

Փախստականների բնակարանային ապահովության ներկայացված ծրագրի յուրաքանչյուր ուղղության իրականացման համար անհրաժեշտ աշխատանքների համակարգումը իրականացնելու է ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունը:

Հաշվի առնելով ներկայացված ծրագրի ծավալներն ու նրա իրականացման համար պահանջվող ֆինանսական միջոցների չափերն, ինչպես նաև ծրագրի իրականացման հետ կապված անհրաժեշտ գործառույթները կանոնակարգելու համար նպատակահարմար է ստեղծել ծրագրի իրականացման աջակցության խորհուրդ` միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ընդգրկմամբ:

Խորհուրդը համակարգելու է ծրագրի ֆինանսական աջակցության ապահովման (դոնոր կազմակերպությունների հետ կապի ստեղծում), դրա իրականացման ընթացքի և հսկողության հետ կապված գործառույթները:

Այսպիսով փախստականների բնակարանային ապահովության ծրագրի իրականացման արդյունքում 13,6 հազար ընտանիք կապահովվի բնակարանով, և դրանով իսկ հանրապետությունում հիմնովին կլուծվի ազգամիջյան բախումներից տուժած և Ադրբեջանից բռնի տեղահանված ու Հայաստանում ապաստանած փախստականների բնակարանային հիմնախնդիրները:

Դրա հետ մեկտեղ ծրագրի իրականացումը ապահովելու է, ոչ միայն հետբախումային տարածքների վերականգնման որոշակի խնդիրների լուծումը, այլև նպաստավոր պայմաններ է ստեղծելու շուրջ 40,0 հազ. փախստականների հասարակության մեջ ինտեգրվելու գործընթացների արագացման և ավարտման համար:

Ծրագրի առանձին ուղղություններում ակտիվ մասնակցություն կունենա պետական մասնակցության չունեցող կազմակերպություններ, որոնք նմանատիպ ծրագրերի կատարմանը զգալի փորձ ունեն:

Իհարկե Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման ներկա մակարդակի պայմաններում նման ծրագրի իրականացումը ներքին ռեսուրսների հաշվին մոտ ապագայում իրատեսական չէ:

Այդ իմաստով ծրագրի իրականացման աջակցման համար ակնկալվում է միջազգային հանրության, Համաշխարհային բանկի, միջազգային արժույթային հիմնադրամի և օտարերկրյա պետությունների ֆինանսական աջակցությունը:

 

ՀԱՇՎԱՐԿ

 

Հայաստանի Հանրապետության ըստ մարզերի փախստականների բնակարանային

ապահովության ծրագրի իրականացման համար պահանջվող ծախսերի

 

հազ. ԱՄՆ-ի դոլար

.__________________________________________________________________________.

|N |Մարզերի  |               |Անավարտ բազմա-  |Տնամերձ         |Տնամերձ    |

|  |անվանումը|               |բնակարանոց      |հողամասերի      |հողամասերի |

|  |         |               |բնակելի շենքերի |վրա             |անհատական  |

|  |         |  Բնակելի տների|շինարարության   |կիսակառույց     |նոր տների  |

|  |         |     գնում     |ավարտում        |անհատական տների |շինարարու- |

|  |         |               |                |շինարարության   |թյուն      |

|  |         |               |                |ավարտում        |           |

|  |         |_______________|________________|________________|___________|

|  |         |բնակա-|պահանջ- |բնակա-|կապիտալ  |բնակա-|կապիտալ  |բնա-|կապի- |

|  |         |րաններ|վող     |րաններ|ներդրում-|րաններ|ներդրում-|կա- |տալ   |

|  |         |(հատ) |ֆին.    |(հատ) |ների     |(հատ) |ների     |րան-|ներ-  |

|  |         |      |միջոց.  |      |ծավալը   |      |ծավալը   |ներ |դրում-|

|  |         |      |1 բն.   |      |         |      |         |հատ.|ների  |

|  |         |      |միջ.    |      |         |      |         |    |ծավալը|

|  |         |      |գինը    |      |         |      |         |    |      |

|  |         |      |4,5     |      |         |      |         |    |      |

|  |         |      |հազ.    |      |         |      |         |    |      |

|  |         |      |ԱՄՆ     |      |         |      |         |    |      |

|  |         |      |դոլարի  |      |         |      |         |    |      |

|  |         |      |հաշվար- |      |         |      |         |    |      |

|  |         |      |կով     |      |         |      |         |    |      |

|__|_________|______|________|______|_________|______|_________|____|______|

|1 |    2    |  3   |   4    |  5   |    6    |  7   |    8    | 9  | 10   |

|__|_________|______|________|______|_________|______|_________|____|______|

|1 |ք. Երևան |873   |3928,5  |80    |379,6    | -    |   -     | -  |  -   |

|__|_________|______|________|______|_________|______|_________|____|______|

|2 |Արագածոտ-|      |        |      |         |      |         |    |      |

|  |նի մարզ  |850   |3825,0  |138   |585,0    |105   |294,4    |51  |290,5 |

|__|_________|______|________|______|_________|______|_________|____|______|

|3 |Արմավիրի |990   |4455,0  |60    |255,0    |181   |740,5    |107 |609,1 |

|__|_________|______|________|______|_________|______|_________|____|______|

|4 |Արարատի  |860   |3870,0  |284   |1204,3   |519   |1620,5   |184 |1047,4|

|__|_________|______|________|______|_________|______|_________|____|______|

|5 |Գեղարքու-|      |        |      |         |      |         |    |      |

|  |նիքի     |530   |2385,0  |110   |466,3    |109   |293,4    | -  |  -   |

|__|_________|______|________|______|_________|______|_________|____|______|

|6 |Լոռվա    | -    |  -     |28    |133,0    | -    |   -     | -  |  -   |

|__|_________|______|________|______|_________|______|_________|____|______|

|7 |Կոտայքի  |3450  |15525,0 |289   |1225,4   |218   |616,6    |407 |2317,0|

|__|_________|______|________|______|_________|______|_________|____|______|

|8 |Շիրակի   | -    |  -     |25    |118,7    | -    |   -     | -  |  -   |

|__|_________|______|________|______|_________|______|_________|____|______|

|9 |Սյունիքի | -    |  -     |85    |403,5    |17    |66,7     | -  |  -   |

|__|_________|______|________|______|_________|______|_________|____|______|

|10|Վայոց    |      |        |      |         |      |         |    |      |

|  |Ձորի     | -    |  -     |16    |76,0     |16    |49,3     | -  |  -   |

|__|_________|______|________|______|_________|______|_________|____|______|

|11|Տավուշի  | -    |  -     |15    |71,2     |18    |65,6     |35  |199,0 |

|__|_________|______|________|______|_________|______|_________|____|______|

|  |ԸՆԴԱՄԵՆԸ |7553  |33988,5 |1130  |4918,0   |1183  |3747,0   |784 |4463,0|

.__________________________________________________________________________.

.__________________________________________________________________________.

|N |Մարզերի  |Հանրակացա-    |   Տուն-        |Բնակարանների  | Ընդամենը     |

|  |անվանումը|րանների       |ինտերնատների    |գնում վթարային|              |

|  |         |վերակառուցում |կառուցում       |կաց.          |              |

|  |         |              |                |բնակվողների   |              |

|  |         |              |                |համար         |              |

|  |         |______________|________________|______________|______________|

|  |         |բնակա-|պահանջ-|ընտա- |կապիտալ  |բնակա-|պահանջ-|բնակա-|ֆին.   |

|  |         |րաններ|վող    |նիքներ|ներդրում-|րաններ|վող    |րաններ|ծախսերի|

|  |         |(հատ) |ֆին.   |(հատ) |ների     |(հատ) |ֆին.   |(հատ) |ծավալը |

|  |         |      |միջոց. |      |ծավալը   |      |միջոց. |      |(հազ.  |

|  |         |      |1 բն.  |      |         |      |1 բն.  |      |դոլար) |

|  |         |      |միջ.   |      |         |      |միջ.   |      |       |

|  |         |      |գինը   |      |         |      |գինը   |      |       |

|  |         |      |2,5    |      |         |      |4,5    |      |       |

|  |         |      |հազ.   |      |         |      |հազ.   |      |       |

|  |         |      |ԱՄՆ    |      |         |      |ԱՄՆ    |      |       |

|  |         |      |դոլարի |      |         |      |դոլարի |      |       |

|  |         |      |հաշվար-|      |         |      |հաշվար-|      |       |

|  |         |      |կով    |      |         |      |կով    |      |       |

|__|_________|______|_______|______|_________|______|_______|______|_______|

|1 |    2    |  11  |  12   |  13  |   14    |  15  |  16   |  17  |  18   |

|__|_________|______|_______|______|_________|______|_______|______|_______|

|1 |ք. Երևան |695   |1737,5 |500   |850,0    |280   |1260,0 |2428  |8155,6 |

|__|_________|______|_______|______|_________|______|_______|______|_______|

|2 |Արագածոտ-|      |       |      |         |      |       |      |       |

|  |նի մարզ  |119   |297,5  |100   |170,0    |  -   |  -    |1363  |5462,4 |

|__|_________|______|_______|______|_________|______|_______|______|_______|

|3 |Արմավիրի |  -   |   -   |200   |340,0    |  -   |  -    |1538  |6399,6 |

|__|_________|______|_______|______|_________|______|_______|______|_______|

|4 |Արարատի  |34    |85,0   |200   |340,0    |  -   |  -    |2081  |8167,2 |

|__|_________|______|_______|______|_________|______|_______|______|_______|

|5 |Գեղարքու-|      |       |      |         |      |       |      |       |

|  |նիքի     |  -   |   -   | -    |   -     |  -   |  -    |749   |3144,7 |

|__|_________|______|_______|______|_________|______|_______|______|_______|

|6 |Լոռվա    |  -   |   -   | -    |   -     |  -   |  -    |28    |133,0  |

|__|_________|______|_______|______|_________|______|_______|______|_______|

|7 |Կոտայքի  |219   |547,5  |400   |680,0    |70    |315,0  |5053  |21226,5|

|__|_________|______|_______|______|_________|______|_______|______|_______|

|8 |Շիրակի   |  -   |   -   | -    |   -     |  -   |  -    |25    |118,7  |

|__|_________|______|_______|______|_________|______|_______|______|_______|

|9 |Սյունիքի |  -   |   -   | -    |   -     |  -   |  -    |102   |470,2  |

|__|_________|______|_______|______|_________|______|_______|______|_______|

|10|Վայոց    |      |       |      |         |      |       |      |       |

|  |Ձորի     |10    |25,0   |100   |170,0    |  -   |  -    |142   |320,3  |

|__|_________|______|_______|______|_________|______|_______|______|_______|

|11|Տավուշի  |23    |57,5   | -    |   -     |  -   |  -    |91    |393,3  |

|__|_________|______|_______|______|_________|______|_______|______|_______|

|  |ԸՆԴԱՄԵՆԸ |1100  |2750,0 |1500  |2550,0   |350   |1575,0 |13600 |53991,5|

.__________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.12.2000
N 56
Արձանագրային որոշում