Սեղմել Esc փակելու համար:
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 փետրվարի 2024 թվականի N 153-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԷԼՄԱ ՇՈՒԶ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ԷԼՄԱ ՇՈՒԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.

2) «ԷԼՄԱ ՇՈՒԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2023 թվականի դեկտեմբերի 13-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 12-ը ներառյալ.

3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. փետրվարի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2024 թվականի փետրվարի 1-ի

N 153-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |ԱՏԳ ԱԱ-ի  |Անվանումը  |Տեխնիկական|Չափի|Քանակը|Ծագ- |Արտա-|Արժեքը|Այլ |

|ը/կ|ծածկագիրը |           |բնութագիրը|միա-|      |ման  |հան- |(դրամ)|տեղե|

|   |          |           |          |վորը|      |երկի-|ման  |      |կութ|

|   |          |           |          |    |      |րը   |երկի-|      |յուն|

|   |          |           |          |    |      |     |րը   |      |ներ |

|_________________________________________________________________________|

|                        ՀՈՒՄՔ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐ                           |

|_________________________________________________________________________|

|1. |4107991000|Կաշի` խոշոր|Կովի կաշի |մ2  |50 000|Թուր-|Թուր-|263   |    |

|   |          |եղջերավոր  |կոշիկի    |    |      |քիա, |քիա, |250   |    |

|   |          |անասունների|արտադրու- |    |      |Իտա- |Իտա- |000   |    |

|   |          |(ներառյալ  |թյան համար|    |      |լիա, |լիա, |      |    |

|   |          |գոմեշները) |          |    |      |Չինաս|Չինաս|      |    |

|   |          |մորթիներից |          |    |      |տան  |տան  |      |    |

|___|__________|___________|__________|____|______|_____|_____|______|____|

|2. |3506910000|Սոսինձ     |Պոլիմերա- |կգ  |7 000 |Թուր-|Թուր-|8 505 |    |

|   |          |           |յին հիմքով|    |      |քիա, |քիա, |000   |    |

|   |          |           |հարակցա-  |    |      |Իտա- |Իտա- |      |    |

|   |          |           |նյութ     |    |      |լիա, |լիա, |      |    |

|   |          |           |1 կգ-ից   |    |      |     |     |      |    |

|   |          |           |ավել տարա-|    |      |     |     |      |    |

|   |          |           |ներով     |    |      |     |     |      |    |

|___|__________|___________|__________|____|______|_____|_____|______|____|

|   |Ընդամենը` |           |          |    |      |     |     |271   |    |

|   |          |           |          |    |      |     |     |755   |    |

|   |          |           |          |    |      |     |     |000   |    |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.02.2024
N 153-Ա
Որոշում