Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՅ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՅ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2-ՐԴ ՆԻՍՏՆ ԱՆՑԿԱՑՆ ...

 

 

041.0137.190201

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 փետրվարի 2001 թվականի N 137

 

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՅ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2-ՐԴ ՆԻՍՏՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

2001 թվականի փետրվարի 20-21-ը Երևանում հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 2-րդ նիստն անցկացնելու կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայությանը`

ա) ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.

բ) պատվիրակության անդամներին (18 մարդ) տեղավորել «Անի» հյուրանոցում և ապահովել հանձնաժողովի նիստի նախապատրաստումն ու անցկացումը «Անի» հյուրանոցի խորհրդակցությունների սրահում:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` հյուրերի սպասարկման համար տրամադրել «Չայկա» մակնիշի մեկ, «Վոլգա» մակնիշի հինգ ավտոմեքենաներ ու երկու միկրոավտոբուս:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել պատվիրակության դիմավորումն ու ճանապարհումը (անվճար) պաշտոնական պատվիրակությունների սրահում:

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ուղեկցության համար հատկացնել ճանապարհային ոստիկանության անձնակազմեր:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` լուսաբանել հանձնաժողովի նիստի աշխատանքները:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` հանձնաժողովի նիստի անցկացման և հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, փոխադրամիջոցների, պաշտոնական և աշխատանքային ճաշերի ու հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` 4444.6 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ու Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.02.2001
N 137
Որոշում