Սեղմել Esc փակելու համար:
ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 մարտի 1995 թ. թիվ 116

 

i

ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի մայիսի 25-ի «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

 

i

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը` բռնադատվածներին կենսաթոշակ նշանակելիս բռնադատվածի (սկսած 14 տարեկանից) ազատազրկման, աքսորի և արտաքսման վայրում պատիժը կրելու, ինչպես նաև նրա նկատմամբ անօրինական կարգով բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու ժամկետները մտցնել տարիքային արտոնյալ պայմաններով կամ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժի մեջ` եռակի չափով, պահպանելով նաև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 և 20 հոդվածների պահանջները:

Բռնադատվելու հետևանքով անաշխատունակ դարձած անձինք, անկախ աշխատանքային ստաժից, ապահովվում են աշխատանքային կենսաթոշակով` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և պայմաններով:

2. Բոլոր կարգի գործատուները (անկախ սեփականության ձևից), ինչպես նաև համապատասխան պետական մարմինները բռնադատվածների պահանջով պարտավոր են նրանց ապահովել կենսաթոշակի անցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերով:

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը` վերականգնել բռնադատվածի զինվորական և հատուկ կոչումները` բռնադատվածի, նրա հարազատների կամ այլ շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների դիմումների հիման վրա:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր բարձրագույն որակավորման հանձնաժողովին` վերականգնել բռնադատման հետևանքով գիտական աստիճաններից զրկված բռնադատվածի գիտական աստիճանները` բռնադատվածի, նրա հարազատների կամ այլ շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների դիմումների հիման վրա:

5. Պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին`

ա) (5-րդ կետի ա ենթակետն ուժը կորցրել է 28.07.05 թիվ 1124-ն որոշում)

i

բ) Բռնադատվածներին ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն` կապված կենսաթոշակային, աշխատանքային, բնակարանային և այլ արտոնությունների իրականացման հետ:

i

6. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` բռնադատվածների` Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքային, մերձքաղաքային և միջքաղաքային մարդատար պետական տրանսպորտի բոլոր տեսակներով (բացի տաքսիից) անվճար երթևեկելու օրենքով վերապահված արտոնության գծով ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության ուղևորատար պետական տրանսպորտով առանձին կատեգորիայի քաղաքացիների երթևեկության արտոնությունների մասին» թիվ 318 որոշմամբ սահմանված կարգով:

(6-րդ կետն ուժը կորցրել է 10.02.98 թիվ 77 որոշում)

7. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի տների բնակարանների սեփականաշնորհման հետ կապված փաստաթղթերի ձևակերպման նպատակով գանձվող վարձավճարից ազատվելու` բռնադատվածներին օրենքով վերապահված արտոնության գծով ծախսերը փոխհատուցվում են համապատասխան տեղական բյուջեի միջոցների հաշվին:

8. Բռնադատվածներին մեկ հավելյալ սեփականաշնորհման սերտիֆիկատ ստանալու իրավունքն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

i

9. Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի տների բնակարանային և կոմունալ ծառայությունների վարձը 50 տոկոս զեղչով վճարելու` բռնադատվածներին օրենքով վերապահված արտոնության մասին նշվում է բնակարանային վարձի անձնական քարտում և գրքույկում, իսկ ծախսերը փոխհատուցվում են համապատասխան տեղական բյուջեի միջոցների հաշվին:

(9-րդ կետն ուժը կորցրել է 10.02.98 թիվ 77 որոշում)

10. Սահմանել, որ դեղորայքի արժեքը 50 տոկոս զեղչով վճարելու` բռնադատվածներին օրենքով վերապահված արտոնության գծով ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջոցների հաշվին: Բռնադատվածին տրված դեղատոմսի վրա դրվում է բժշկական հիմնարկի գլխավոր բժշկի ստորագրությունը և հաստատվում հիմնարկի կնիքով:

i

11. Սահմանել, որ բռնադատվածի սեփականությունը հանդիսացող բռնագրավված գույքի, նրա կողմից վճարված տուգանքի կամ պատիժը կրելու ընթացքում չստացած աշխատավարձի դիմաց տրվող միանվագ դրամական փոխհատուցումը` վճարման պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի տասներկուապատիկի չափով, կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` բռնադատվածի ներկայիս բնակության վայրի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքի միջոցով:

/փոփ. 27.06.97 թիվ 228 որոշում/

i

12. Այն դեպքում, երբ բռնադատվածը դատապարտված է եղել մահապատժի կամ մահացել է ազատազրկման ձևով պատիժը կրելիս կամ այդ պատիժը կրելուց հետո, սույն որոշման 7-րդ կետով նախատեսված արտոնություններից օգտվում են բռնադատվածի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված առաջին հերթի ժառանգները:

(12-րդ կետը փոփ. 28.07.05 թիվ 1124-ն որոշում)

i

13. Բռնադատվածները և նրանց առաջին հերթի ժառանգները օրենքով նախատեսված արտոնություններից օգտվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի նոյեմբերի 29-ի «Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայական տալու կարգի մասին» թիվ 551 որոշմամբ սահմանված ձևերի` բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձի վկայականի կամ բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձի առաջին հերթի ժառանգների վկայականի հիման վրա:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.03.1995
N 116
Որոշում