Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՁԵՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՈՒԺ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 փետրվարի 2024 թվականի N 71-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՈՒԺԵՂ ԴԻՐՔ ՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՔ ԲԵՐՈՂԻ ԵՎ ԻՐԱՑՆՈՂԻ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՍՈՒՅԹԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետը և 2-րդ մասը` Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման հարաբերություններում բանակցային ուժեղ դիրք ունեցող ձեռք բերողի և իրացնողի անհրաժեշտ հասույթի չափերը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 մայիսի 6-ից:

 

    ՆԱԽԱԳԱՀ                                Գ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

2024 թ. փետրվարի 27

Երևան

 

Հավելված

Մրցակցության պաշտպանության

հանձնաժողովի

2024 թվականի փետրվարի 27-ի

N 71-Ն որոշման

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՍՈՒՅԹԻ ՉԱՓԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՈՒԺԵՂ ԴԻՐՔ ՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՔ ԲԵՐՈՂԻ ԵՎ ԻՐԱՑՆՈՂԻ

 

1. Հայաստանի Հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման հարաբերություններում ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտն ունի բանակցային ուժեղ դիրք, եթե միաժամանակ առկա են հետևյալ պայմանները.

1) իրացնող և ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտների հասույթի չափերը համապատասխանում են հետևյալ հասույթի չափերին.

ա. իրացնող տնտեսավարող սուբյեկտի հասույթի չափը վերջին ֆինանսական տարում կամ գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման պայմանագրի կնքման պահին նախորդող 12 ամսում չի գերազանցել 25 000 000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամը, իսկ ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտի հասույթի չափը վերջին ֆինանսական տարում կամ գյուղատնտեսական արտադրանքի գնման պայմանագրի կնքման պահին նախորդող 12 ամսում գերազանցել է 25 000 000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամը, կամ

բ. իրացնող տնտեսավարող սուբյեկտի հասույթի չափը վերջին ֆինանսական տարում կամ գյուղատնտեսական արտադրանքի գնման պայմանագրի կնքման պահին նախորդող 12 ամսում գերազանցել է 25 000 000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամը, բայց չի գերազանցել 100 000 000 (հարյուր միլիոն) ՀՀ դրամը, իսկ ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտի հասույթի չափը վերջին ֆինանսական տարում կամ գյուղատնտեսական արտադրանքի գնման պայմանագրի կնքման պահին նախորդող 12 ամսում գերազանցել է 100 000 000 (հարյուր միլիոն) ՀՀ դրամը, կամ

գ. իրացնող տնտեսավարող սուբյեկտի հասույթի չափը վերջին ֆինանսական տարում կամ գյուղատնտեսական արտադրանքի գնման պայմանագրի կնքման պահին նախորդող 12 ամսում գերազանցել է 100 000 000 (հարյուր միլիոն) ՀՀ դրամը, բայց չի գերազանցել 500 000 000 (հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամը, իսկ ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտի հասույթի չափը վերջին ֆինանսական տարում կամ գյուղատնտեսական արտադրանքի գնման պայմանագրի կնքման պահին նախորդող 12 ամսում գերազանցել է 500 000 000 (հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամը, կամ

դ. իրացնող տնտեսավարող սուբյեկտի հասույթի չափը վերջին ֆինանսական տարում կամ գյուղատնտեսական արտադրանքի գնման պայմանագրի կնքման պահին նախորդող 12 ամսում գերազանցել է 500 000 000 (հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամը, բայց չի գերազանցել 1 500 000 000 (մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամը, իսկ ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտի հասույթի չափը վերջին ֆինանսական տարում կամ գյուղատնտեսական արտադրանքի գնման պայմանագրի կնքման պահին նախորդող 12 ամսում գերազանցել է 1 500 000 000 (մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամը, կամ

ե. իրացնող տնտեսավարող սուբյեկտի հասույթի չափը վերջին ֆինանսական տարում կամ գյուղատնտեսական արտադրանքի գնման պայմանագրի կնքման պահին նախորդող 12 ամսում գերազանցել է 1 500 000 000 (մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամը, բայց չի գերազանցել 3 500 000 000 (երեք միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամը, իսկ ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտի հասույթի չափը վերջին ֆինանսական տարում կամ գյուղատնտեսական արտադրանքի գնման պայմանագրի կնքման պահին նախորդող 12 ամսում գերազանցել է 3 500 000 000 (երեք միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամը.

2) ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտի հասույթի չափն առնվազն տասն անգամ գերազանցում է իրացնող տնտեսավարող սուբյեկտի հասույթի չափը, բացառությամբ սույն հավելվածի 2-րդ կետով նախատեսված դեպքի:

2. Գյուղատնտեսական արտադրանք իրացնող ֆիզիկական անձանցից գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման դեպքում ձեռք բերողի բանակցային ուժեղ դիրք ունենալու փաստի հաստատման համար իրացնող ֆիզիկական անձանց հասույթի չափ չի դիտարկվում, իսկ ձեռք բերողի դեպքում անհրաժեշտ հասույթի չափ է համարվում վերջին ֆինանսական տարում կամ գյուղատնտեսական արտադրանքի գնման պայմանագրի կնքման պահին նախորդող 12 ամսում 25 000 000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամը գերազանցող հասույթի չափը:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 29 փետրվարի 2024 թվական:

 

 

pin
Մրցակցության պաշտպանության հ
27.02.2024
N 71-Ն
Որոշում