Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 մարտի 1995թ. թիվ 122

 

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի մայիսի 16-ի «Հայոց ցեղասպանության 80-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

 

1. Ընդունել պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հետ և ստեղծել հայոց ցեղասպանության թանգարան:

2. Հայոց ցեղասպանության թանգարանին տալ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտահետազոտական հիմնարկի կարգավիճակ` բազային ֆինանսավորման սկզբունքով:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և էկոնոմիկայի նախարարությանը` հայոց ցեղասպանության թանգարանի պահպանության, գիտական ցուցադրության կազմակերպման, տեխնիկական միջոցների ձեռքբերման համար Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային հատկացնել լրացուցիչ ֆինանսական միջոցներ:

4. Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին` Ծիծեռնակաբերդում հայոց ցեղասպանության թանգարանի շենքի շինարարության ավարտից հետո այն սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային:

5. Սահմանել, որ հայոց ցեղասպանության թանգարանի շինարարությունն իրականացվում է երկու հերթով, առաջինի ավարտը` 1995 թվականի ապրիլի 15-ին, երկրորդինը` մինչև 1995 թվականի սեպտեմբերի 1-ը:

6. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային`

ա) 10-օրյա ժամկետում սահմանված կարգով հաստատել հայոց ցեղասպանության թանգարանի կանոնադրությունը, կառուցվածքը և հաստիքացուցակը.

բ) հայոց ցեղասպանության թանգարանի աշխատանքների կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի շենքերից մեկում մինչև թանգարանի շենքի շինարարության ավարտը հատկացնել աշխատասենյակներ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.03.1995
N 122
Որոշում