Սեղմել Esc փակելու համար:
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՆ ...

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

13 մարտի 2024 թվականի N 73-Ն

ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

Հիմք ընդունելով «Փոստային կապի մասին» օրենքի 18.2-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների սահմանման ու վերանայման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի ապրիլի 1-ից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

    ՆԱԽԱԳԱՀ                                Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

Երևան

13 մարտի 2024 թ.

Հավելված

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2024 թվականի մարտի 13-ի

N 73-Ն որոշման

ԿԱՐԳ

ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգը սահմանում է փոստային կապի ազգային օպերատորի (նշանակված օպերատորի) կողմից (այսուհետ` Օպերատոր) մատուցվող Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների սահմանման ու վերանայման գործընթացը:

2. Սույն կարգում օգտագործված հասկացություններն են`

    1) Հայտ`           Սակագնի սահմանման կամ վերանայման համար Հանձնաժողով

                       ներկայացվող փաստաթղթերի փաթեթ.

    2) Հայտատու`       Սակագնի սահմանման կամ վերանայման համար Հանձնաժողով

                       Հայտ ներկայացնող Օպերատոր.

    3) Հանձնաժողով`    Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները

                       կարգավորող հանձնաժողով.

    4) Սակագին`        Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման

                       համար Հանձնաժողովի կողմից սահմանված չափ.

5) Փոստային կապի  «Փոստային կապի մասին» օրենքով սահմանված որակի

    ունիվերսալ         չափանիշներին համապատասխան` բոլոր օգտվողների համար,

ծառայություններ`   անկախ Հայաստանի Հանրապետությունում նրանց գտնվելու

վայրից, հասանելի, մշտական հիմունքներով փոստային

կապի ծառայությունների նվազագույն շրջանակի մատուցում:

3. Սահմանված Սակագինը կարող է վերանայվել ինչպես Օպերատորի, այնպես էլ Հանձնաժողովի նախաձեռնությամբ:

4. Սակագների գործողության ժամկետը վեց ամսից պակաս չի կարող լինել, բացառությամբ «Փոստային կապի մասին» օրենքով նախատեսված դեպքերի:

5. Հայտատուն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած տեղեկատվության հավաստիության համար:

6. Հայտատուի կողմից Հանձնաժողով ներկայացվող բոլոր փաստաթղթերը պետք է վավերացված լինեն Օպերատորի կնիքով (առկայության դեպքում) և լիազորված անձի ստորագրությամբ:

2. ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՅԱՑՈՒՄԸ

7. Սակագների սահմանման ու վերանայման համար Հայտատուն համապատասխան հաշվարկներով և հիմնավորումներով Հայտ է ներկայացնում Հանձնաժողով` մեկ օրինակից, համաձայն սույն կարգի N 1 հավելվածով սահմանված ցանկի:

8. Հայտատուն Սակագների սահմանման ու վերանայման իր մտադրության վերաբերյալ հայտարարությունը սույն կարգի N 3 հավելվածով սահմանված ձևով հրապարակում է Հայաստանի Հանրապետությունում տպագրվող երկու օրաթերթում կամ օրաթերթերի ինտերնետային կայքերում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքէջում (http://www.azdarar.am/):

9. Հայտատուն սույն կարգի N 3 հավելվածով սահմանված ձևով հայտարարությունը հրապարակում է Հայտը Հանձնաժողով մուտքագրելու օրվանից ոչ շուտ, քան 20 աշխատանքային օր առաջ:

10. Հայտը Հանձնաժողովում մուտքագրվելուց հետո Հանձնաժողովի աշխատակազմը սույն կարգի 11-րդ կետում նշված ժամկետում ստուգում է Հայտի ամբողջականությունը, նրանում ընդգրկված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունը:

11. Հանձնաժողովը Հայտի ստուգման արդյունքների մասին գրավոր տեղեկացնում է Հայտատուին` Հայտը Հանձնաժողովում մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան տաս աշխատանքային օրվա ընթացքում:

12. Հայտը չի ընդունվում ուսումնասիրության, եթե`

1) Հայտում ընդգրկված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգով սահմանված պահանջներին,

2) ներկայացված փաստաթղթերում և տեղեկատվություններում առկա են անճշտություններ և անհամապատասխանություններ:

13. Հայտն ուսումնասիրության չընդունելու դեպքում`

1) այն Հայտատուին չի վերադարձվում և պահպանվում է Հանձնաժողովում,

2) Հայտատուն, հայտնաբերված թերությունները վերացնելուց հետո, կարող է նոր Հայտով դիմել Հանձնաժողով, որի դեպքում Հայտատուն իրավունք ունի գրավոր հղում կատարել նախկին Հայտով ներկայացված փաստաթղթերին, եթե դրանցում ներկայացված տվյալները նոր Հայտի ներկայացման պահին չեն փոփոխվել:

14. Հայտն ուսումնասիրության ընդունելու մասին Հայտատուին տեղեկացնելու օրվանից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայտը տեղադրվում է Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում` հրապարակելով նաև համապատասխան ստորաբաժանման հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:

15. Սույն կարգի 12-րդ կետում նշված հիմքեր չհայտնաբերելու դեպքում Հայտն ընդունվում է ուսումնասիրության, որի արդյունքներով Հանձնաժողովը որոշմամբ Հայտը մերժում է կամ Սակագինը սահմանում, վերանայում (վերահաստատում կամ փոփոխում) Հայտն ուսումնասիրության ընդունելու օրվանից հետո` 80 աշխատանքային օրվա ընթացքում:

16. Սակագների սահմանման կամ վերանայման մասին որոշման նախագիծը Հանձնաժողովի նիստում քննարկելու օրվանից`

1) առնվազն վեց աշխատանքային օր առաջ Սակագների վերաբերյալ Հանձնաժողովի աշխատակազմի հաշվարկները` Հայտով ներկայացված հաշվարկների հետ համեմատականով, տեղադրվում են Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում,

2) առնվազն մեկ աշխատանքային օր առաջ սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների և Հայտատուի ներկայացուցիչների մասնակցությամբ Հանձնաժողովում կազմակերպվում է քննարկում, որի տեղի և ժամի մասին Հանձնաժողովն իր պաշտոնական կայքէջում տեղադրում է համապատասխան հայտարարություն քննարկումից առնվազն երեք աշխատանքային օր առաջ:

3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ

17. Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ սույն կարգի համաձայն կարող է վերանայել գործող Սակագինը և սահմանել նոր Սակագին` ելնելով Օպերատորի տնտեսական գործունեության արդյունքներից, ինչպես նաև «Փոստային կապի մասին» օրենքով նախատեսված դեպքերում:

18. Հանձնաժողովն իր նախաձեռնությամբ Սակագների վերանայման գործընթաց ձեռնարկելու դեպքում`

1) այդ մասին գրավոր տեղեկացնում է Օպերատորին,

2) Օպերատորից կարող է պահանջել Սակագնի տարր կազմող ցուցանիշների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն,

3) սույն կարգի 16-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ընթացակարգին համապատասխան իրականացնում է քննարկում:

19. Հանձնաժողովը սույն կարգի 18-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված գրավոր տեղեկացումից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում իր պաշտոնական կայքէջում հրապարակում է հաղորդագրություն Սակագների վերանայման գործընթաց սկսելու վերաբերյալ` նշելով նաև Սակագների վերանայման գործընթաց սկսելու հանգամանքները:

20. Հանձնաժողովն իր նախաձեռնությամբ Սակագինը վերանայում է Օպերատորին այդ մասին գրավոր տեղեկացնելու օրվանից հետո 80 աշխատանքային օրվա ընթացքում:

Հավելված N 1

Փոստային կապի ունիվերսալ

ծառայությունների մատուցման

սակագների սահմանման ու

վերանայման կարգի

ՑԱՆԿ

ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՀԱՅՏՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

1. Սակագների սահմանման կամ վերանայման դիմում` համաձայն սույն կարգի N 2 հավելվածի,

2. Հայաստանի Հանրապետությունում տպագրվող երկու օրաթերթում կամ օրաթերթերի ինտերնետային կայքերում Սակագների սահմանման կամ վերանայման վերաբերյալ Հայտատուի մտադրության մասին հայտարարություն` համաձայն սույն կարգի N 3 հավելվածի,

3. Տեղեկատվություն անհրաժեշտ հասույթի վերաբերյալ` համաձայն սույն կարգի N 4 հավելվածի Ձև N 1-ի,

4. Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման Սակագների հաշվարկ` համաձայն սույն կարգի N 4 հավելվածի Ձև N 2-ի,

5. Տեղեկատվություն փոստային կապի ունիվերսալ և ոչ ունիվերսալ ծառայությունների ծավալային ցուցանիշների վերաբերյալ` համաձայն սույն կարգի N 4 հավելվածի Ձև N 3-ի,

6. Տեղեկատվություն հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մաշվածության (ամորտիզացիայի) վերաբերյալ` համաձայն սույն կարգի N 4 հավելվածի Ձև N 4-ի,

7. Տեղեկատվություն աշխատակիցների թվաքանակի և միջին ամսական աշխատավարձի վերաբերյալ (ըստ ծախսային կենտրոնների)` համաձայն սույն կարգի N 4 հավելվածի Ձև N 5-ի, ինչպես նաև Օպերատորի հաստիքացուցակը` հաստատված տնօրենների խորհրդի կողմից,

8. Աշխատողների` ըստ գործառույթների բաշխման վերաբերյալ տեղեկատվություն` համաձայն սույն կարգի N 4 հավելվածի Ձև N 6-ի,

9. N 4 հավելվածով սահմանված N 1-6-րդ Ձևերով նախատեսված ցուցանիշները Հայտատուի կողմից կարող են համալրվել նոր տողերով կամ եղած տողերը տրոհվել բաղկացուցիչ մասերի:

Հավելված N 2

Փոստային կապի ունիվերսալ

ծառայությունների մատուցման

սակագների սահմանման ու

վերանայման կարգի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

ԴԻՄՈՒՄ

1. Խնդրում եմ ________________________________________________________

(սահմանել, վերանայել)

__________________________________________________________________________

           (Հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)

________________________________________________________________ Սակագինը: (Փոստային կապի ունիվերսալ ծառայության (ծառայությունների) անվանումը)

Առաջարկվող Սակագինը`

ըստ ծառայությունների

    տեսակների              ______________       ___________________:

                           (նշվում է            (նշվում է ավելացված

                           մեծությունը և        արժեքի հարկը

                           չափման միավորը)      ներառված լինելը կամ

                                                կամ չլինելը)

2. Դիմումին կցվում են`

1) ___________________________________________________________________

2) ___________________________________________________________________

3) ___________________________________________________________________

______________________________________________________________________

3. Օպերատորի գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն) ____________________

4. Հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն _______________________

5. Պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը

______________________________________________________________________

6. Սակագնի սահմանման (վերանայման) հայտով ներկայացված տեղեկությունների և փաստաթղթերի իսկությունը հաստատում եմ:

7. Սույնով տալիս եմ իմ համաձայնությունն առ այն, որ Սակագնի սահմանման (վերանայման) գործընթացին առնչվող իրազեկումն իրականացվի սույն դիմումով ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով:

_________________________________________________________________

         (Ընկերության ղեկավարի անուն, ազգանուն, ստորագրություն)

Կ.Տ.(առկայության դեպքում)

____________________:

(օրը, ամիսը, տարին)

Հավելված N 3

Փոստային կապի ունիվերսալ

ծառայությունների մատուցման

սակագների սահմանման ու

վերանայման կարգի

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ

______________________________________________________________________

           (Հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)

մտադիր է դիմել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների սահմանման (վերանայման) հայտով` հետևյալ ծառայությունների համար:

__________________________________________________________________________

(Փոստային կապի ունիվերսալ ծառայության (ծառայությունների) անվանումը)

գործող սակագինը` _______________________ (ներառյալ` ԱԱՀ-ն)

առաջարկվող սակագինը` _______________________ (ներառյալ` ԱԱՀ-ն)

__________________________________________________________________________

(Հայտատուի հեռախոսը, ֆաքսը, գտնվելու վայրը, էլեկտրոնային փոստի հասցեն)

Հավելված N 4

Փոստային կապի ունիվերսալ

ծառայությունների մատուցման

սակագների սահմանման ու

վերանայման կարգի

Ձև N 1

_________________________________________

                          (Հայտատուի անվանումը)

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՍՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Կանխատեսվող ժամանակաշրջան__________________

._________________________________________________________________________.

|N |Անվա- |Չափ-|Հայ-|Կան-|այդ թվում`                                      |

|  |նումը |ման |տի  |խա- |________________________________________________|

|  |      |միա-|ներ-|տես-|Փոստային       |Ոչ             |Ընդհանուր       |

|  |      |վորը|կա- |վող |կապի           |ունիվերսալ     |տնտեսական       |

|  |      |    |յաց-|հաշ-|ունիվերսալ     |ծառայու-       |ծախսեր          |

|  |      |    |ման |վար |ծառայու-       |թյուններ       |                |

|  |      |    |ամս-|կա- |թյուններ       |               |                |

|  |      |    |վան |յին |_______________|_______________|________________|

|  |      |    |նա- |տարի|Ուղ-|Անուղ|Ընդա|Ուղ-|Անուղ|Ընդա|Փոս- |Ոչ   |Ընդա|

|  |      |    |խոր-|    |ղակի|ղակի |մենը|ղակի|ղակի |մենը|տային|ունի-|մենը|

|  |      |    |դող |    |    |     |    |    |     |    |կապի |վեր- |    |

|  |      |    |տար-|    |    |     |    |    |     |    |ունի-|սալ  |    |

|  |      |    |վա  |    |    |     |    |    |     |    |վեր- |ծառա-|    |

|  |      |    |փաս-|    |    |     |    |    |     |    |սալ  |յու- |    |

|  |      |    |տացի|    |    |     |    |    |     |    |ծառա-|թյուն|    |

|  |      |    |ցու-|    |    |     |    |    |     |    |յու- |ներ  |    |

|  |      |    |ցա- |    |    |     |    |    |     |    |թյուն|     |    |

|  |      |    |նիշ-|    |    |     |    |    |     |    |ներ  |     |    |

|  |      |    |ներ |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|__|______|____|____|____|____|_____|____|____|_____|____|_____|_____|____|

|1.|ՇԱՀԱ- |մլն |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ԳՈՐԾ- |դրամ|    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ՄԱՆ ԵՎ|    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ՊԱՀ-  |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ՊԱՆՄԱՆ|    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ԾԱԽՍԵՐ|    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|__|______|____|____|____|____|_____|____|____|_____|____|_____|_____|____|

|1)|Աշխա- |մլն |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |տանքի |դրամ|    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |վարձատ|    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |րու-  |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |թյան  |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ծախսեր|    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|__|______|____|____|____|____|_____|____|____|_____|____|_____|_____|____|

|ա.|աշխա- |մարդ|    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |տող-  |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ների  |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |թվա-  |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |քանակ |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|__|______|____|____|____|____|_____|____|____|_____|____|_____|_____|____|

|բ.|միջին |դրամ|    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ամսա- |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |կան   |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |աշխատա|    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |վարձ  |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|__|______|____|____|____|____|_____|____|____|_____|____|_____|_____|____|

|2)|Գոր-  |մլն |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ծուղ- |դրամ|    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ման և |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ուսուց|    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ման   |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ծախսեր|    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|__|______|____|____|____|____|_____|____|____|_____|____|_____|_____|____|

|ա.|գործ- |մլն |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ուղման|դրամ|    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ծախսեր|    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|__|______|____|____|____|____|_____|____|____|_____|____|_____|_____|____|

|բ.|կադ-  |մլն |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |րերի  |դրամ|    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |վերա- |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |պատ-  |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |րաստ- |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ման   |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ծախսեր|    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|__|______|____|____|____|____|_____|____|____|_____|____|_____|_____|____|

|3)|Նորոգ-|մլն |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ման   |դրամ|    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ծախսեր|    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|__|______|____|____|____|____|_____|____|____|_____|____|_____|_____|____|

|4)|Նյու- |մլն |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |թական |դրամ|    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ծախսեր|    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |այդ   |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |թվում`|    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|__|______|____|____|____|____|_____|____|____|_____|____|_____|_____|____|

|ա.|տրանս-|մլն |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |պոր-  |դրամ|    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |տային |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |միջոց-|    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ների  |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |պահպան|    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ման   |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ծախսեր|    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |(տրանս|    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |պոր-  |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |տային |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |նյու- |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |թեր`  |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |վառե- |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |լիք,  |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |յուղ  |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |և  այլ|    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |նյու- |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |թեր,  |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ընթա- |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ցիկ   |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |նորո- |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |գում  |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ու    |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |պահպա-|    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |նում, |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |պարտա-|    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |դիր   |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |վճար- |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ներ`  |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |տեխնի-|    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |կական |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |զննման|    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |վճար, |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |բնապահ|    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |պանա- |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |կան   |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |վճար) |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|__|______|____|____|____|____|_____|____|____|_____|____|_____|_____|____|

|բ.|շինա- |մլն |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |նյութ |դրամ|    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|__|______|____|____|____|____|_____|____|____|_____|____|_____|_____|____|

|գ.|այլ   |մլն |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |նյու- |դրամ|    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |թական |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ծախսեր|    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|__|______|____|____|____|____|_____|____|____|_____|____|_____|_____|____|

|5)|Այլ   |մլն |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |շահա- |դրամ|    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |գործ- |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ման   |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ծախսեր|    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|__|______|____|____|____|____|_____|____|____|_____|____|_____|_____|____|

|ա.|գնովի |մլն |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |էլեկ- |դրամ|    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |տրա-  |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |էներ- |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |գիա   |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|__|______|____|____|____|____|_____|____|____|_____|____|_____|_____|____|

|բ.|մարկե-|մլն |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |թինգի |դրամ|    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |և     |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |գովազ-|    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |դի    |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ծախսեր|    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|__|______|____|____|____|____|_____|____|____|_____|____|_____|_____|____|

|գ.|վարձա-|մլն |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |կալու-|դրամ|    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |թյան  |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ծախսեր|    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|__|______|____|____|____|____|_____|____|____|_____|____|_____|_____|____|

|դ.|պահպա-|մլն |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |նու-  |դրամ|    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |թյան  |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ծախսեր|    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|__|______|____|____|____|____|_____|____|____|_____|____|_____|_____|____|

|ե.|կապի  |մլն |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |և     |դրամ|    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |հեռահա|    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ղորդակ|    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ցու-  |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |թյան  |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ծախսեր|    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|__|______|____|____|____|____|_____|____|____|_____|____|_____|_____|____|

|զ.|համա- |մլն |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |կարգ- |դրամ|    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |չային |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ծրա-  |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |գրերի |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |սպա-  |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |սարկ- |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ման   |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ծախսեր|    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|__|______|____|____|____|____|_____|____|____|_____|____|_____|_____|____|

|է.|ներկա-|մլն |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |յացուց|դրամ|    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |չական |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ծախսեր|    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|__|______|____|____|____|____|_____|____|____|_____|____|_____|_____|____|

|ը.|կոմու-|մլն |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |նալ   |դրամ|    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ծախսեր|    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|__|______|____|____|____|____|_____|____|____|_____|____|_____|_____|____|

|թ.|ապահո-|մլն |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |վագրու|դրամ|    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |թյան  |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ծախսեր|    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|__|______|____|____|____|____|_____|____|____|_____|____|_____|_____|____|

|ժ.|աու-  |մլն |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |դիտի  |դրամ|    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |և     |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |խորհր-|    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |դատվա-|    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |կան   |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ծախսեր|    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|__|______|____|____|____|____|_____|____|____|_____|____|_____|_____|____|

|ժա|բանկա-|մլն |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |յին   |դրամ|    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ծախսեր|    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|__|______|____|____|____|____|_____|____|____|_____|____|_____|_____|____|

|ժբ|չփոխհա|մլն |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |տուց- |դրամ|    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |վող   |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |հարկեր|    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |տուր- |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |քեր և |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |այլ   |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |պարտա-|    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |դիր   |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |վճար- |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ներ   |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|__|______|____|____|____|____|_____|____|____|_____|____|_____|_____|____|

|ժգ|արագա-|մլն |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |մաշ   |դրամ|    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |առար- |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |կաներ |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |(արտա-|    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |հա-   |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |գուստ)|    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|__|______|____|____|____|____|_____|____|____|_____|____|_____|_____|____|

|ժդ|միջազ-|մլն |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |գային |դրամ|    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |փոս-  |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |տային |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |փոխա- |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |դրման |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ծախսեր|    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|__|______|____|____|____|____|_____|____|____|_____|____|_____|_____|____|

|ժե|այլ   |մլն |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ծախսեր|դրամ|    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|__|______|____|____|____|____|_____|____|____|_____|____|_____|_____|____|

|2.|Մաշվա-|մլն |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ծու-  |դրամ|    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |թյուն |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |(ամոր-|    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |տիզա- |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ցիա)  |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|__|______|____|____|____|____|_____|____|____|_____|____|_____|_____|____|

|3.|Շա-   |մլն |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |հույթ |դրամ|    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|__|______|____|____|____|____|_____|____|____|_____|____|_____|_____|____|

|4.|Անհրա-|մլն |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |ժեշտ  |դրամ|    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |հա-   |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

|  |սույթ |    |    |    |    |     |    |    |     |    |     |     |    |

._________________________________________________________________________.

1. Սույն ձևով նախատեսված ծախսային հոդվածները Հայտատուի կողմից կարող են համալրվել նոր հոդվածներով կամ եղած հոդվածները տրոհվել բաղկացուցիչ մասերի:

    _______________________________________      ____________________

    (ընկերության ղեկավարի ստորագրությունը)        (անուն, ազգանունը)

Կ.Տ (առկայության դեպքում)

Ձև N 2

_________________________________________

                          (Հայտատուի անվանումը)

ՀԱՇՎԱՐԿ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ

Կանխատեսվող ժամանակաշրջան___________________

._________________________________________________________________________.

|N |Անվանում                           |Չափման   |Փոստային կապի ունիվերսալ|

|  |                                   |միավոր   |ծառայություններ         |

|  |                                   |         |________________________|

|  |                                   |         |Հայտի      |Կանխատեսվող |

|  |                                   |         |ներկայացման|հաշվարկային |

|  |                                   |         |ամսվան     |տարի        |

|  |                                   |         |նախորդող   |            |

|  |                                   |         |տարվա      |            |

|  |                                   |         |փաստացի    |            |

|  |                                   |         |ցուցանիշներ|            |

|__|___________________________________|_________|___________|____________|

|1.|ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐ    |մլն դրամ |           |            |

|__|___________________________________|_________|___________|____________|

|1)|Աշխատանքի վարձատրության ծախսեր     |մլն դրամ |           |            |

|__|___________________________________|_________|___________|____________|

|ա.|աշխատողների թվաքանակ               |մարդ     |           |            |

|__|___________________________________|_________|___________|____________|

|բ.|միջին ամսական աշխատավարձ           |դրամ     |           |            |

|__|___________________________________|_________|___________|____________|

|2)|Գործուղման և  ուսուցման ծախսեր     |մլն դրամ |           |            |

|__|___________________________________|_________|___________|____________|

|ա.|գործուղումներ                      |մլն դրամ |           |            |

|__|___________________________________|_________|___________|____________|

|բ.|կադրերի վերապատրաստման ծախսեր      |մլն դրամ |           |            |

|__|___________________________________|_________|___________|____________|

|3)|Նորոգման ծախսեր                    |մլն դրամ |           |            |

|__|___________________________________|_________|___________|____________|

|4)|Նյութական ծախսեր, այդ թվում`       |մլն դրամ |           |            |

|__|___________________________________|_________|___________|____________|

|ա.|տրանսպորտային միջոցների պահպանման  |մլն դրամ |           |            |

|  |ծախսեր (տրանսպորտային նյութեր`     |         |           |            |

|  |վառելիք, յուղ և  այլ նյութեր,      |         |           |            |

|  |ընթացիկ նորոգում ու պահպանում,     |         |           |            |

|  |պարտադիր վճարներ` տեխնիկական զննման|         |           |            |

|  |վճար, բնապահպանական վճար)          |         |           |            |

|__|___________________________________|_________|___________|____________|

|բ.|շինանյութ                          |մլն դրամ |           |            |

|__|___________________________________|_________|___________|____________|

|գ.|այլ նյութական ծախսեր               |մլն դրամ |           |            |

|__|___________________________________|_________|___________|____________|

|5)|Այլ ծախսեր                         |         |           |            |

|__|___________________________________|_________|___________|____________|

|2.|Մաշվածություն (ամորտիզացիա)        |մլն դրամ |           |            |

|__|___________________________________|_________|___________|____________|

|3.|Շահույթ                            |մլն դրամ |           |            |

|__|___________________________________|_________|___________|____________|

|4.|Անհրաժեշտ հասույթ                  |մլն դրամ |           |            |

|__|___________________________________|_________|___________|____________|

|5.|Մատուցվող ծառայության ծավալը       |հատ      |           |            |

|__|___________________________________|_________|___________|____________|

|6.|Մատուցվող ծառայության միջին        |դրամ     |           |            |

|  |Սակագինը (առանց ԱԱՀ-ի)             |         |           |            |

|__|___________________________________|_________|___________|____________|

|7.|Մատուցվող ծառայության միջին        |դրամ     |           |            |

|  |Սակագինը (ներառյալ ԱԱՀ-ն)          |         |           |            |

._________________________________________________________________________.

1. Սույն ձևով նախատեսված ծախսային հոդվածները Հայտատուի կողմից կարող են համալրվել նոր հոդվածներով կամ եղած հոդվածները տրոհվել բաղկացուցիչ մասերի:

_______________________________________  ________________________

    (ընկերության ղեկավարի ստորագրությունը)       (անուն, ազգանունը)

Կ.Տ (առկայության դեպքում)

Ձև N 3

_________________________________________

                          (Հայտատուի անվանումը)

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ԵՎ ՈՉ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Կանխատեսվող ժամանակաշրջան_____________________

._________________________________________________________________________.

|N  |Ծառայությունների անվանումը                    |Քանակ (հատ)|Քաշ (գրամ)|

|___|______________________________________________|___________|__________|

|1. |Ընդամենը փոստային կապի ունիվերսալ             |           |          |

|   |ծառայություններ, այդ թվում`                   |           |          |

|___|______________________________________________|___________|__________|

|1) |Ներհանրապետական նամակագրություն, այդ թվում`   |           |          |

|___|______________________________________________|___________|__________|

|ա. |Բացիկ                                         |           |          |

|___|______________________________________________|___________|__________|

|   |հասարակ                                       |           |          |

|___|______________________________________________|___________|__________|

|   |գրանցվող                                      |           |          |

|___|______________________________________________|___________|__________|

|բ. |Նամակ /b2b+b2c                                |           |          |

|գ. |Փաթեթ /b2c+b2b                                |           |          |

|2. |Ընդամենը ոչ ունիվերսալ ծառայություններ,       |           |          |

|   |այդ թվում`                                    |           |          |

|___|______________________________________________|___________|__________|

|1) |Միջազգային առաքումներ, այդ թվում`             |           |          |

|___|______________________________________________|___________|__________|

|ա. |Բացիկ                                         |           |          |

|___|______________________________________________|___________|__________|

|   |հասարակ                                       |           |          |

|___|______________________________________________|___________|__________|

|   |գրանցվող                                      |           |          |

|___|______________________________________________|___________|__________|

|բ. |Նամակ                                         |           |          |

|   |գնահատված                                     |           |          |

|___|______________________________________________|___________|__________|

|գ. |Փաթեթ                                         |           |          |

|դ. |Ծանրոց                                        |           |          |

|ե. |M պարկ                                        |           |          |

|զ. |Փոքր փաթեթ                                    |           |          |

|___|______________________________________________|___________|__________|

|է. |Արագընթաց (Էքսպրես) փոստային ծառայություն     |           |          |

|   |(EMS)` նամակների առաքում                      |           |          |

|___|______________________________________________|___________|__________|

|ը. |Արագընթաց (Էքսպրես) փոստային ծառայություն     |           |          |

|   |(EMS)` ծանրոցների առաքում                     |           |          |

|___|______________________________________________|___________|__________|

|2) |Միջազգային մտից առաքանիներ                    |           |          |

|___|______________________________________________|___________|__________|

|ա. |նամակ                                         |           |          |

|___|______________________________________________|___________|__________|

|բ. |ծանրոց                                        |           |          |

|___|______________________________________________|___________|__________|

|գ. |արագընթաց (Էքսպրես) փոստային ծառայություն     |           |          |

|___|______________________________________________|___________|__________|

|3) |Միջազգային հեռագիր                            |           |          |

|___|______________________________________________|___________|__________|

|4) |Ներհանրապետական ոչ ունիվերսալ ծառայություններ,|           |          |

|   |այդ թվում`                                    |           |          |

|___|______________________________________________|___________|__________|

|ա. |Ծանրոց                                        |           |          |

|___|______________________________________________|___________|__________|

|   |հասարակ                                       |           |          |

|___|______________________________________________|___________|__________|

|   |գնահատված                                     |           |          |

|___|______________________________________________|___________|__________|

|բ. |Այլ ծառայությունների մատուցում                |           |          |

|___|______________________________________________|___________|__________|

|5) |Կոմունալ, Իզիփեյ, Տելեկոմ, e top-up           |           |          |

|   |համակարգեր, «Ճանապարհային ոստիկանություն»     |           |          |

|   |ծառայության վճարներ, «Հայաստան» հիմնադրամի    |           |          |

|   |վճարներ                                       |           |          |

|___|______________________________________________|___________|__________|

|6) |Հարկային վճարների ընդունում                   |           |          |

|___|______________________________________________|___________|__________|

|7) |Այլ վճարումների ընդունում                     |           |          |

|___|______________________________________________|___________|__________|

|8) |Արագ դրամական փոխանցումներ և  տարադրամի       |           |          |

|   |փոխանակում                                    |           |          |

|___|______________________________________________|___________|__________|

|   |վճարում                                       |           |          |

|___|______________________________________________|___________|__________|

|   |ընդունում                                     |           |          |

|___|______________________________________________|___________|__________|

|9) |Կենսաթոշակի և  նպաստների հանձնում, այդ թվում` |           |          |

|___|______________________________________________|___________|__________|

|   |կենսաթոշակ                                    |           |          |

|___|______________________________________________|___________|__________|

|   |նպաստ                                         |           |          |

|___|______________________________________________|___________|__________|

|10)|Կոմերցիա                                      |           |          |

|___|______________________________________________|___________|__________|

|11)|Բաժանորդագրություն` փոստային բաժանմունքում    |           |          |

|   |ձևակերպում                                    |           |          |

|___|______________________________________________|___________|__________|

|   |վաճառք                                        |           |          |

|___|______________________________________________|___________|__________|

|   |առաքում                                       |           |          |

|___|______________________________________________|___________|__________|

|12)|Փոստմարկետ                                    |           |          |

|___|______________________________________________|___________|__________|

|13)|Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից     |           |          |

|   |բխող պատասխանատվության պարտադիր               |           |          |

|   |ապահովագրության (ԱՊՊԱ) վճարներ                |           |          |

|___|______________________________________________|___________|__________|

|14)|Հետադարձ ծանուցումներ, այդ թվում`             |           |          |

|___|______________________________________________|___________|__________|

|ա. |ներհանրապետական                               |           |          |

|___|______________________________________________|___________|__________|

|բ. |միջազգային                                    |           |          |

|___|______________________________________________|___________|__________|

|15)|Այլ ծառայությունների մատուցում                |           |          |

|__________________________________________________|___________|__________|

|Ընդամենը մատուցված ծառայություններ                |           |          |

._________________________________________________________________________.

________________________________________ _________________________

     (ընկերության ղեկավարի ստորագրությունը)      (անուն, ազգանունը)

Կ.Տ (առկայության դեպքում)

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
13.03.2024
N 73-Ն
Որոշում