031.0780.210201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Կ. ԱՐՈՒԹՈՒՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ տալու մասին» ՆԿ-723 կարգադրությամբ Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստացած Կարեն Արութունյանին (Վրաստան) ազատել Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր ստանալու համար սահմանված վճարից:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
21 փետրվարի 2001թ.
ՆԿ-780