Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀՀ ԴԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-33-Ո-77

2024թ.

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 4-Ի ԹԻՎ ԲԴԽ-1-Ո-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 13-րդ կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Դատական դեպարտամենտի և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի համաձայն կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում կնքվելիք պայմանագրերով նախատեսված Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրի քաղաքի, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակ քաղաքի և Արարատ և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արտաշատ քաղաքի նստավայրերի վարչական շենքերի ընթացիկ նորոգման աշխատանքների ձեռքբերման համար «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» /4251/ հոդվածին հատկացնել 74.398.524 (յոթանասունչորս միլիոն երեք հարյուր իննսունութ հազար հինգ հարյուր քսանչորս) ՀՀ դրամ, որից.

1) Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրի քաղաքի նստավայրի վարչական շենքի ընթացիկ նորոգման աշխատանքների կատարման համար` 39.000.000 (երեսունինը միլիոն) ՀՀ դրամ,

2) Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակ քաղաքի նստավայրի վարչական շենքի ընթացիկ նորոգման աշխատանքների կատարման համար` 13.954.560 (տասներեք միլիոն ինը հարյուր հիսունչորս հազար հինգ հարյուր վաթսուն) ՀՀ դրամ,

3) Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արտաշատ քաղաքի նստավայրի վարչական շենքերի ընթացիկ նորոգման աշխատանքների կատարման համար` 21.443.964 (քսանմեկ միլիոն չորս հարյուր քառասուներեք հազար ինը հարյուր վաթսունչորս) ՀՀ դրամ:

2. Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հունվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2024 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-1-Ո-1 որոշման 1-ին կետի 22-րդ ենթակետով հաստատված 25-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

2024թ. ապրիլի 1

Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 1 ապրիլի 2024 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
01.04.2024
N ԲԴԽ-33-Ո-77
Որոշում