Սեղմել Esc փակելու համար:
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

28 մարտի 2024 թվականի N 96-Ն

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԵՎ ՀԱՅՏԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «թ2» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել.

1) գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման հայտի օրինակելի ձևը` համաձայն N 1 հավելվածի,

2) գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2003 թվականի մարտի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի N 1380-Ն «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման լիցենզիաներ տալու և պայմանագրեր կնքելու կարգը հաստատելու մասին» որոշման կիրարկման մասին» N 84-Ն հրամանը:

 

28 մարտի 2024 թ.

    ք. Երևան                               Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

 

Հավելված N 1

Շրջակա միջավայրի նախարարի

2024 թվականի մարտի 28-ի

N 96-Ն հրամանի

 

Օրինակելի ձև

 

ՀԱՅՏ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

_________________________________________________________________________

իրավաբանական անձի (անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը) կամ ֆիզիկական անձի (անունը, ազգանունը, փաստացի բնակության վայրը, անհատ

ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում` նաև անհատ

ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը) տվյալները

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

                    գտնվելու վայրը (մարզը, համայնքը)

_________________________________________________________________________

                           օգտագործման նպատակը

_________________________________________________________________________

                       օգտագործման ժամանակահատվածը

 

.________________________________________________________________.

|N |Կենդանական աշխարհի օբյեկտների տեսակը          |Չափաքանակը    |

|  |                                              |(հատ, կգ)     |

|__|______________________________________________|______________|

|__|______________________________________________|______________|

|__|______________________________________________|______________|

|__|______________________________________________|______________|

.________________________________________________________________.

 

Հայտին կից ներկայացվում է`

1) գյուղատնտեսական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար` Կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1276-Ն որոշման հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետով պահանջվող տեղեկատվությունը,

2) արդյունագործական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար` Կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1276-Ն որոշման հավելվածի 9-րդ կետով պահանջվող տեղեկատվությունը:

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

Հայտատու` __________________________________________________

(անուն ազգանուն, ստորագրություն)

 

«----» ---------- 202 թ.

 

Հավելված N 2

Շրջակա միջավայրի նախարարի

2024 թվականի մարտի 28-ի

N 96-Ն հրամանի

 

Օրինակելի ձև

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

ք. Երևան

 

«___»___________2024թ.

 

Շրջակա միջավայրի նախարարությունը (այսուհետ` «Լիազորված մարմին»), հանդես գալով Կառավարության անունից, ի դեմս`____________________________________մի

(անուն, ազգանուն, պաշտոն) կողմից և

_________________________________________________________________________

իրավաբանական անձի (անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը) կամ ֆիզիկական անձի (անունը, ազգանունը, փաստացի բնակության վայրը, անհատ

ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում` նաև անհատ

ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը) տվյալները

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

________________________________________________________________________

(այսուհետ` «Կենդանական աշխարհի օբյեկտներ օգտագործող») ի դեմս`

_________________________________________________________________________

                            (անուն, ազգանուն)

 

մյուս կողմից կնքեցին (այսուհետ միասին` Կողմեր) սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին:

 

1. ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1.1. Սույն պայմանագրով լիազորված մարմինը կենդանական աշխարհի օբյեկտներ օգտագործողին իրավունք է վերապահում` ________________________________________________________________ նպատակով,

 

_______________________________________________________________ տարածքում,

(օգտագործման ենթակա տարածքի տեղադիրքը)

_________________________________________________________________________

 

____________________________________________________________ որսամիջոցով,

(տեսակը, նկարագիրը, քանակը)

_________________________________________________________________________

 

_________________________________________________ ձկնորսով (ձկնորսներով),

(անձնագրի տվյալները) _________________________________________________________ լողամիջոցներով,

կատարել _________________________________________________________ որս

(կենդանական աշխարհի օբյեկտի տեսակը և քանակը)

 

____________ թ-ից մինչև _________ թ. ընկած ժամանակահատվածում:

 

2. ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

2.1. Գյուղատնտեսական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար իրավաբանական և ֆիզիկական անձինք (այսուհետ` հայտատու) լիազորված մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները`

2.1.1. կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից տրամադրված ցուցումներ` հայցվող տեսակի վայրի բնությունից վերցնելու, տեղափոխելու, պահելու (այդ թվում` պահման վանդակների կամ ազատավանդակների չափերի ու առանձնահատկությունների, սննդակարգի, անհրաժեշտ սարքավորումների առկայության, տարածքի սանիտարահիգիենիկ պայմանների) վերաբերյալ,

2.1.2. պարտադիր անասնաբուժական զննումների և անհրաժեշտ անասնաբուժական միջոցառումների ժամանակացույցը` հաստատված անասնաբույժի կողմից,

2.1.3. սելեկցիոն գործընթացն իրականացնելուց առաջ նախնական անասնաբուժական զննություն կատարելու և կարանտինն ապահովելու մասին պարտավորությունը (զոոնոզ հիվանդությունների տարածումից խուսափելու նպատակով):

2.2 Սույն պայմանագրի 2.1 ենթակետով պահանջվող տեղեկատվությունը կնքվող պայմանագրի անբաժանելի մաս է և համարվում է պարտադիր կատարման ենթակա պահանջ:

 

3. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3.1. Լիազորված մարմինն իրավունք ունի`

3.1.1. կենդանական աշխարհի օբյեկտներ օգտագործողից պահանջել օգտագործել սույն պայմանագրով սահմանված քանակի և տեսակի կենդանական աշխարհի օբյեկտներ,

3.1.2. դադարեցնել կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը` կենդանական աշխարհի օբյեկտներ օգտագործողի կողմից թույլ տրված խախտումները վերացնելու նպատակով,

3.1.3. պահանջել վաղաժամկետ լուծելու պայմանագիրը` դրա մասին ոչ ուշ քան 10 օր առաջ գրավոր տեղեկացնելով մյուս կողմին,

3. 2. Լիազորված մարմինը պարտավոր է`

3.2.1. կենդանական աշխարհի օբյեկտներ օգտագործողին տրամադրել կենդանական աշխարհի օբյեկտների պահպանության և օգտագործման վերաբերյալ տեղեկատվություն և խորհրդատվություն:

3.3. Կենդանական աշխարհի օբյեկտներ օգտագործողն իրավունք ունի`

3.3.1. իր հայեցողությամբ տնօրինել սույն պայմանագրում նշված կենդանական աշխարհի օբյեկտները` պայմանագրի պայմաններին և նպատակին համապատասխան,

3.3.2. Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով իրացնել կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումից ստացված արտադրանքը և տնօրինել եկամուտները,

3.3.3. լիազորված մարմնի հետ համաձայնեցնելուց հետո իրականացնել կենդանական աշխարհի օբյեկտների բարելավման միջոցառումներ,

3.3.4. պահանջել վաղաժամկետ լուծելու պայմանագիրը` դրա մասին ոչ ուշ քան 10 օր առաջ գրավոր տեղեկացնելով մյուս կողմին:

3.4. Կենդանական աշխարհի օբյեկտներ օգտագործողը պարտավոր է`

3.4.1. գործել Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով,

3.4.2. կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործել բացառապես սույն պայմանագրի պայմաններին և նպատակին համապատասխան,

3.4.3. պահպանել պայմանագրում նշված տարածքի կենդանական աշխարհի օբյեկտների տեսակային բազմազանությունը և չխախտել բնական միջավայրի ամբողջականությունը,

3.4.4. ապահովել կենդանական աշխարհի օբյեկտների շարունակական օգտագործումն ու վերարտադրությունը,

3.4.5. կենդանական աշխարհի օբյեկտներից օգտվելու հետևանքով խախտված էկոհամակարգը վերականգնել սահմանված ժամկետում,

3.4.6. ձկան և խեցգետնի արդյունագործական որս իրականացնելու դեպքում.

ա) չօգտագործել օրենսդրությամբ արգելված լողամիջոցներ և որսամիջոցներ,

բ) վարել գրանցամատյան, որտեղ կատարվում են գրանցումներ որսատարածքի, որսի ենթակա և որսված ձկան և խեցգետնի քանակի, տեսակի, ինչպես նաև պայմանագրով և ձկնորսության կանոններով նախատեսված այլ պայմանների ու պահանջների կատարման վերաբերյալ,

3.4.7. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափերով և կարգով հատուցել բնությանը պատճառած վնասները,

3.4.8. զերծ պահել մթնոլորտային օդը, հողը, անտառները, ջրերը և շրջակա միջավայրի մյուս օբյեկտները, ինչպես նաև շինությունները և այլ կառույցները, բնության, պատմության և մշակութային հուշարձանները կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման հետ կապված աշխատանքների վնասակար ազդեցությունից,

3.4.9. սույն պայմանագրի գործողությունն ավարտվելուց հետո մեկամսյա ժամկետում լիազորված մարմնին ներկայացնել հաշվետվություն` կենդանական աշխարհի օբյեկտների որսված քանակության և տեսակների վերաբերյալ:

 

4. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ

 

4.1. Կենդանական աշխարհի օբյեկտներ օգտագործողը Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով վճարում է _______________ դրամ բնօգտագործման վճար:

 

5. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5.1. Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, համաձայնություն ձեռք չբերելու դեպքում ծագած վեճերը լուծվում են դատական կարգով:

 

6. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

6.1. Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

7. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԵՎ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԼՈՒԾՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

7.1. Պայմանագիրը դադարում է կամ պայմանագրով սահմանված ժամկետը լրանալու կամ պայմանագրով սահմանված չափաքանակները սպառվելու դեպքում:

7.2. Լիազորված մարմնի կողմից սույն պայմանագիրը կարող է միակողմանի և վաղաժամկետ լուծվել, եթե կենդանական աշխարհի օբյեկտներ օգտագործողը`

7.2.1. կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործել է օրենքի, իրավական այլ ակտերի կամ սույն պայմանագրի պայմանների կամ կենդանական աշխարհի օբյեկտների տրամադրման նպատակի խախտումներով,

7.2.2. լրիվ կամ մասնակիորեն հրաժարվում է իր պայմանագրային պարտավորությունների կատարումից,

7.2.3. կենդանական աշխարհի օբյեկտների տվյալ տարածքը վերցվում է պետական կամ հասարակական կարիքների համար,

7.2.4. ստեղծվել է ակնհայտ սպառնալիք կենդանական աշխարհի օբյեկտների բնական վերարտադրության, աշխատողների և/կամ բնակչության անվտանգության (առողջության) համար:

7.3. Նշված հիմքերով սույն պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում լիազորված մարմինը որևէ գույքային պատասխանատվություն չի կրում:

 

8. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ

 

8.1. Պայմանագրի դրույթների փոփոխումը կատարվում է կողմերի գրավոր համաձայնությամբ: Կատարվելիք փոփոխությունները կողմերը քննարկում են մեկամսյա ժամկետում: Դրանք ձևակերպվում են լրացուցիչ համաձայնագրով, որը հանդիսանում է պայմանագրի անբաժանելի մասը:

 

9. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

9.1. Սույն պայմանագիրը կազմված է երեք օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Կողմերից յուրաքանչյուրին տրվում է մեկ օրինակ:

 

10. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ

 

Պայմանագրի ժամկետը սահմանվում է «___» ___________ թ-ից մինչև «___» ___________ թ.:

 

11. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

    Կենդանական աշխարհի օբյեկտներ օգտագործող     Լիազորված մարմին

    ____________________________              ____________________________

    ____________________________              ____________________________

    (բանկային վավերապայմանները)               (բանկային վավերապայմանները)

    ______________________                    ______________________

        (ստորագրություն)                          (ստորագրություն)

 

           Կ.Տ                                       Կ.Տ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 2 ապրիլի 2024 թվական:

 

 

pin
Շրջակա միջավայրի /Բնապահպանության
28.03.2024
N 96-Ն
Հրաման