Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մարտի 2024 թվականի N 84-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 520-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի «էլեկտրաէներգետիկական համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկան, սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի N 359-Ն, 2007 թվականի հունիսի 15-ի N 275-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 520-Ն որոշման N 1 հավելվածի` էլեկտրաէներգետիկական համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկայի 19-րդ կետի`

i

1) 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ԿԷԱ կայանների, Համակարգի Օպերատորի և Շուկայի օպերատորի դեպքում որոշվում է հետևյալ բանաձևով.

 

վերադարձման ենթակա լրացուցիչ հասույթ , որտեղ`

 

ա. m-ն Հանձնաժողովի նիստին Սակագնի վերանայման վերաբերյալ որոշման նախագծի ներկայացման ամսվան նախորդող այն ժամանակահատվածի ամիսներն են (բացառությամբ նշված նախագծի ներկայացման ամսվան նախորդող ամսվա), որոնց համար սույն կետի համաձայն չի հաշվարկվել և Սակագնում չի ներառվել ԱՀ գումար (առաջին անգամ հաշվարկվում է էլեկտրաէներգետիկական ազատականացված շուկայի գործարկման ամսաթվից սկսած ժամանակահատվածի համար),

բ. ԻԾՀi-ն i-րդ ամսում առաքվող էլեկտրական էներգիայի կամ մատուցվող ծառայության հաշվարկային քանակն է (կՎտժ),

գ. ԻԾՓi-ն i-րդ ամսում առաքված էլեկտրական էներգիայի կամ մատուցված ծառայության փաստացի քանակն է (կՎտժ)` ԿԷԱ կայանի դեպքում ավելացնելով պլանային նորոգումներից դուրս ժամանակահատվածում վերջինիս պատրաստական վիճակում չգտնվելու հետևանքով պակաս առաքված էլեկտրական էներգիայի քանակը, որի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է Համակարգի օպերատորը,

դ. Սi-ն i-րդ ամսում գործող Հանձնաժողովի կողմից սահմանված Սակագինն է` ԿԷԱ կայանի դեպքում հանած էլեկտրական էներգիայի արտադրության համար նախատեսված և վերջինից ուղղակիորեն կախվածության մեջ գտնվող վառելիքային բաղադրիչը (դրամ/կՎտժ),

ե. ԼԳԿԷԱ-ն m ամիսները ներառող ժամանակահատվածում օրենքով սահմանված դեպքում Սևանա լճից բաց թողնվող ջրի` տարեկան 170 միլիոն խորանարդ մետրը գերազանցող չափաքանակի հաշվին ջրային ռեսուրսի կիրառմամբ գործող ԿԷԱ կայանի կողմից արտադրված էլեկտրական էներգիայի վաճառքից ստացված և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն վճարված լրացուցիչ գումարն է (դրամ), որը կիրառվում է միայն ջրային ռեսուրսի կիրառմամբ գործող ԿԷԱ կայանի նկատմամբ, իսկ սույն ենթակետում նշված մյուս անձանց մասով ընդունվում է զրո,

զ. ՇՀդ-ն Հայաստանի Հանրապետությունում գործող շահութահարկի դրույքաչափն է (տոկոս),

է. Տ-ն հաշվարկային և փաստացի քանակների շեղման արդյունքում ձևավորված փոխհատուցման կամ վերադարձման ենթակա դրամական միջոցների ներգրավման կամ հնարավոր ավանդադրման համար անհրաժեշտ ամսական տոկոսադրույքն է, որն ընդունվում է 1 տոկոս,».

i

2) 3-րդ ենթակետի`

ա. բանաձևում «- ԷԳՓ» բառերից հետո լրացնել «- ԼԳՀԾՄ/(1-ՇՀԴ/100%)» բառերը.

բ. «թ.» պարբերությունում « : » կետադրական նշանը փոխարինել « , » կետադրական նշանով.

գ. «թ.» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ.» պարբերություն.

«ժ. ԼԳՀԾՄ-ն օրենքով սահմանված դեպքում Սևանա լճից բաց թողնվող ջրի` տարեկան 170 միլիոն խորանարդ մետրը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրված էլեկտրական էներգիայի ձեռքբերման և վաճառքի արդյունքում Հաշվեկշռման ծառայություն մատուցող Արտադրողի կողմից ստացված և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն վճարված լրացուցիչ գումարն է` այն ժամանակահատվածի համար, որի մասով հաշվարկվել է ԻԾՓi մեծությունը (դրամ):»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                   Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

ք. Երևան

29 մարտի 2024 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 3 ապրիլի 2024 թվական:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
29.03.2024
N 84-Ն
Որոշում