Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0147.210201

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 փետրվարի 2001 թվականի N 147

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 9-ի «Ջրային տնտեսության կառավարման համակարգի բարեփոխումների մասին» N 92 որոշման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ենթակայությունից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի ենթակայությանը հանձնվելիք կազմակերպությունների, պետական հիմնարկների հանձնման-ընդունման աշխատանքները կանոնակարգելու նպատակով`

1. Ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`

 

    Հ. Աբրահամյան     - ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի

                        նախագահ)

    Գ. Մարտիրոսյան    - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության

                        պետական կոմիտեի նախագահ (հանձնաժողովի նախագահի

                        տեղակալ)

    Մ. Միքայելյան     - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի տեղակալ

    Ա. Ալավերդյան     - ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ

    Ա. Աբովյան        - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

    Ա. Անդրեասյան     - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

    Ե. Ավետիսյան      - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

    Ա. Ներսիսյան      - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

    Ա. Մովսիսյան      - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ

 

2. Հանձնաժողովին` աշխատանքներում ներգրավել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներին (ըստ անհրաժեշտության):

3. Սահմանել, որ հանձնաժողովի աշխատանքային գործունեության, նիստերի արձանագրությունների և այլ փաստաթղթաշրջանառության ապահովման պարտավորությունները դրվելու են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի վրա:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.02.2001
N 147
Որոշում