Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 88-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

19 մարտի 2024 թվականի N 92-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 88-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի «Բժշկական մի շարք փաստաթղթերի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 88-Ն հրամանում`

1) 1-ին կետը լրացնել նոր` 17-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

i

«17) Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների, համայնքային փոքր տների, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների խնամքի համար դիմած անձի բժշկական քարտի ձևը` համաձայն Հավելված 17-ի:»:

2) լրացնել նոր հավելված 17` համաձայն հավելվածի:

i

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2024 թվականի մարտի 19-ի

N 92-Ն հրամանի

 

«Հավելված 17

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2021 թվականի դեկտեմբերի 6-ի

N 88-Ն հրամանի

 

Ձև

 

ԲԺՇԿԱԿԱՆ ՔԱՐՏ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՔՐ ՏՆԵՐԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՄԱՐ ԴԻՄԱԾ ԱՆՁԻ

 

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության

անվանումը____________________________________________________________

Քաղաքացի_____________________________________________________________

(ազգանուն, անուն, հայրանուն)

Անձը հաստատող փաստաթուղթ_____________________________________________

(սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

Հաշվառված է__________________________________________________________

(բնակության վայրը)

Ծննդյան տարեթիվը, ամիսը, օրը ________________________________________

Ախտորոշումը__________________________________________________________

Բժիշկ-մասնագետների եզրակացությունները`

Թերապևտ կամ ընտանեկան բժիշկ_________________________________________

_____________________________________________________________________

Հոգեբույժ____________________________________________________________

Թմրաբան______________________________________________________________

Մաշկաբան_____________________________________________________________

Վարակաբան____________________________________________________________

Աղիքային խմբի վարակիչ (այդ թվում` մակաբուծային) հիվանդությունների

հարուցիչների նկատմամբ իրականացված հետազոտության արդյունքները ________

_____________________________________________________________________

Ֆլյուորոգրաֆիայի արդյունքները _______________________________________

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ___________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Լրացման ամսաթիվը` «___» ____________202__թ.»:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 ապրիլի 2024 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
19.03.2024
N 92-Ն
Հրաման