Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ` ԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ` ԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳ ...

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

3 ապրիլի 2024 թվականի N 113-Ն

ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ` ԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «զ2» կետով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Սահմանել վայրի կենդանիների` ազատ պայմաններում վերաբնակեցման թույլտվության տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

    3 ապրիլի 2024 թ.                       Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

ք. Երևան

Հավելված

Շրջակա միջավայրի նախարարի

2024 թվականի ապրիլի 3-ի

N 113-Ն հրամանի

ԿԱՐԳ

ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ` ԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է ֆիզիկական, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից` վայրի կենդանիների ազատ պայմաններում վերաբնակեցման թույլտվության (այսուհետ` Թույլտվություն) տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները:

2. Թույլտվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմինը (այսուհետ` Լիազորված մարմին):

3. Թույլտվության տրամադրման համար հիմք է հանդիսանում յուրաքանչյուր կենդանական տեսակի համար կազմված վերաբնակեցման ծրագիրը (այսուհետ` Ծրագիր):

4. Թույլտվությունը չի կարող փոխանցվել այլ անձի կամ օգտագործվել այլ անձի կողմից:

2. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

5. Թույլտվություն ստանալու համար ֆիզիկական, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը Լիազորված մարմին են ներկայացնում թույլտվության տրամադրման մասին հայտ` համաձայն Ձև N 1-ի:

6. Լիազորված մարմնի կողմից տրամադրվում է Թույլտվություն` համաձայն Ձև N 2-ի:

7. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.

1) իրավաբանական անձի դեպքում պետական գրանցման վկայականի, ֆիզիկական անձի` անձը հաստատող փաստաթղթի պատճենը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում` անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենները,

2) Ծրագիր` համաձայն «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ4» կետի պահանջների,

3) բնապահպանական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին Լիազորված մարմնի հետ կնքած պայմանագրի պատճենը,

4) Լիազորված մարմնի կողմից տրամադրված անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության պատճենը:

8. Հայտը և հայտին կից փաստաթղթերը ներկայացվում են Լիազորված մարմին առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային փոստով:

9. Լիազորված մարմինը հայտը և հայտին կից փաստաթղթերն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Թույլտվություն կամ մերժում է հայտը:

10. Լիազորված մարմինը հայտը և հայտին կից փաստաթղթերն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը և հայտում կամ հայտին կից փաստաթղթերում թերություններ հայտնաբերելու կամ փաստաթղթերը թերի լինելու դեպքում գրավոր տեղեկացնում է Հայտատուին` 10 աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու Լիազորված մարմնի կողմից նշված թերությունները:

11. Թույլտվությունը հավաստող փաստաթուղթը կորցնելու դեպքում Թույլտվություն ստացած անձը դրա մասին գրավոր հայտնում է Լիազորված մարմնին: Վերջինս 5 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է Թույլտվություն` «Կրկնօրինակ» նշագրմամբ:

3. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

12. Հայտի մերժման հիմք են.

1) իրավաբանական անձի դեպքում պետական գրանցման վկայականի, ֆիզիկական անձի` անձը հաստատող փաստաթղթի պատճենի բացակայությունը և անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում` անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենների բացակայությունը,

2) անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության բացակայությունը,

3) Ծրագրի բացակայությունը,

4) Ծրագրի անհամապատասխանությունը` «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ4» կետի պահանջների,

5) հայտ ներկայացրած անձի կողմից փաստաթղթերում առկա թերությունները վերացնելու դեպքում հայտը կրկին ներկայացնելիս թերությունների շտկված չլինելը,

6) հայտում կամ կից փաստաթղթերում լիազորված մարմնի կողմից ծանուցված թերությունները 10 աշխատանքային օրվա ընթացքում շտկված չներկայացնելը,

7) թերի Ծրագիրը,

8) բնապահպանական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին լիազորված մարմնի հետ կնքած պայմանագրի պատճենի բացակայությունը:

13. Լիազորված մարմնի կողմից հայտի մերժման դեպքում վերջինս դրա մասին որոշման ընդունումից հետո 3-օրյա ժամկետում ծանուցում է հայտատուին` նշելով մերժման հիմքերը:

14. Հայտի մերժումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված վարչական կամ դատական կարգով:

4. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

15. Առանց համապատասխան թույլտվության ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից վայրի կենդանիների ազատ պայմաններում վերաբնակեցնելու դեպքում կիրառվում է վարչական պատասխանատվություն օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ձև N 1

ՀԱՅՏ

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Իրավաբանական անձի անվանումը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը և անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

(հաշվառման հասցեն/գտնվելու վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի

հասցեն)

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

2. Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը կամ ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում` նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

3. Գործունեության իրականացման վայրը և նախատեսվող վերաբնակեցման (բացթողնման) տարածքը

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

4. Վերաբնակեցման ենթակա վայրի կենդանու (կենդանիների) տեսակ(ներ)ը (հայերեն, առկայության դեպքում և լատիներեն անվանումները)

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

5. Վայրի կենդանիների ազատ պայմաններում վերաբնակեցման ենթակա կենդանիների առանձնյակների քանակը, սեռահասակային խումբ, նույնականացման նշաններ կամ միկրոչիպ

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

6. Վերաբնակեցման նպատակը

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

    «___» __________ 2024 թ.               ___________________

                                            (ստորագրությունը)

ք. Երևան

Ձև N 2

._____________________________________________________________________.

|     ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N_____                          |

|                                                                     |

|               ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ                     |

|                    ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ` ԱԶԱՏ                          |

|                  ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ                         |

|                _______________________________                      |

|                        Տրման ամսաթիվը                               |

|_____________________________________________________________________|

|                         ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁ                               |

|____________________________________________________________________ |

|Անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության վայրը, անհատ    |

|ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում` նաև  անհատ            |

|ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը           |

|____________________________________________________________________ |

|____________________________________________________________________ |

|_____________________________________________________________________|

|                       ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ                              |

|____________________________________________________________________ |

| Իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման վկայականի համարը,     |

|                        գտնվելու վայրը                               |

|____________________________________________________________________ |

|_____________________________________________________________________|

|Տարածքի նկարագիրը`                                                   |

|Վերաբնակեցման ենթակա վայրի կենդանու (կենդանիների) տեսակ(ները)        |

|(հայերեն և  լատիներեն անվանումները)                                  |

|____________________________________________________________________ |

|____________________________________________________________________ |

|____________________________________________________________________ |

|____________________________________________________________________ |

|_____________________________________________________________________|

|Վերաբնակեցման ենթակա կենդանիների առանձնյակների քանակը, սեռը, տարիքը, |

|նույնականացման նշանները կամ միկրոչիպը                                |

|____________________________________________________________________ |

|____________________________________________________________________ |

|____________________________________________________________________ |

|____________________________________________________________________ |

._____________________________________________________________________.

Ուժի մեջ է

Հայաստանի Հանրապետության

    Շրջակա միջավայրի նախարար               ___________________

Կ.Տ.

ստորագրությունը

Պաշտոնական հրապարակման օրը` 8 ապրիլի 2024 թվական:

pin
Շրջակա միջավայրի /Բնապահպանության
03.04.2024
N 113-Ն
Հրաման