Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ) ԵՐԹՈՒՂԻՆ ...

 

 

504.0123.221200

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 դեկտեմբերի 2000 թվականի թիվ 123

 

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ

(ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ) ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Համաձայն ՀՀ նախագահի 06.05.1997թ. «ՀՀ մարզերում պետական կառավարման մասին» նո. - 728 հրամանագրի 1-14 կետի ա) ենթակետի հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզում միջհամայնքային ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների մրցույթի անցկացման կարգը (կցվում է):

2. Մրցույթի անցկացման կարգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման համար:

 

ԿԱՐԳ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՆԵՐՄԱՐԶԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ) ԵՐԹՈՒՂԻՆԵՐԸ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն կարգով սահմանվում են Գեղարքունիքի մարզում տրանսպորտային սպասարկումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին (ֆիզիկական և իրավաբանական անձանց) մրցութային կարգով, համայնքներից և այլ ուղևորությունների համար նախատեսված տարածքներից Գեղարքունիքի մարզպետի կողմից հաստատված ներմարզային երթուղիներում ընդգրկելու գործընթացը:

 

2. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

2.1. Մրցութային հանձնաժողովը ստեղծվում է Գեղարքունիքի մարզպետի կարգադրությամբ:

2.2. Մրցութային հանձնաժողովը հրապարակայնորեն հայտարարում է մրցույթի անցկացման մասին, ընդունում է հայտեր (հավելված 1) նախապատրաստում և իրականացնում է մրցույթը, որոշում է մրցույթի հաղթողին:

2.3. Մրցութային հանձնաժողովը չի կարող սահմանափակել առանձին (այդ թվում և օտարերկրյա) տնտեսավարող սուբյեկտների մրցույթին մասնակցելու իրավունքը, եթե դա նախատեսված չէ ՀՀ օրենսդրությամբ:

 

3. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3.1. Մրցույթը սկսելուց առնվազն 30 օր առաջ մրցութային հանձնաժողովը մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներում հրապարակում է համապատասխան տեղեկատվություն մրցույթի պայմանների մասին, որտեղ նշվում է`

- Մրցույթով հատկացվող երթուղիների ցանկը և անվանումները (հավելված 2)

- Մասնակիցներին ներկայացվող պահանջները (հավելված 3

- Մրցույթի մասնակցի գրանցման վճարի չափը, պայմանները (հավելված 4)

- Մրցույթով հատկացվող երթուղիներին նախապես ծանոթանալու հնարավորությունները և կարգը

- Հայտի ներկայացման վերջին ժամկետը

- Մրցույթի անցկացման օրը, ժամը և տեղը

- Հեռախոսահամար, որով կարելի է ստանալ լրացուցիչ տեղեկություններ:

 

4. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԻՆ ՈՐՈՇԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

4.1. Մրցույթին մասնակցում է այն սուբյեկտը, որը բավարարում է սույն կարգի հավելված 3-ի 1. կետի բոլոր պահանջները:

4.2. Առավելություն կստանա այն մասնակիցը, որը կառաջարկի լավագույն շարժակազմ (որոշվում է համապատասխանորեն հավաքված բալերով), սպասարկման (փոխադրավարձի) նվազագույն գին: Հավասար բալերի դեպքում հաղթողը որոշվում է քվեարկության միջոցով:

Մրցույթի հաղթողի վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո հանձնաժողովը կազմում է արդյունքների մասին ամփոփ արձանագրություն, որի օրինակը մնում է հանձնաժողովի մոտ:

Մասնակիցներից յուրաքանչյուրը ստանում է մեկական օրինակ:

4.3. Մրցույթի մասնակիցը կարող է մինչև մրցույթի օրը իր հայտը հետ վերցնել` այդ մասին գրավոր տեղյակ պահելով մրցութային հանձնաժողովին:

 

5. ՈՐՈՇՄԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Մրցույթի արդյունքները մասնակիցների կողմից կարող է բողոքարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

6. ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱՐԵԼԸ

 

6.1. Մրցույթը համարվում է չկայացած, եթե`

- Սահմանված ժամկետներում հանձնաժողովը նշված պայմաններին բավարարող ոչ մի առաջարկ չի ստացել

- Մրցույթի անցկացման ժամանակ խախտել են սույն կանոնների պահանջները:

 

7. ԵՐԹՈՒՂԻՆ ՍՊԱՍԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Որոշումը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում Գեղարքունիքի մարզպետարանի և մրցույթի հաղթողի միջև կնքվում է երթուղու սպասարկման պայմանագիր:

Եթե հաղթող ճանաչված սուբյեկտը 10 օրվա ընթացքում չի կնքում երթուղու սպասարկման պայմանագիրը, մրցույթի արդյունքները համարվում են անվավեր:

Մրցույթում հաղթած տնտեսվարող սուբյեկտի հետ կնքված պայմանագրում հաստատված սպասարկման գինը ենթակա է փոփոխման միայն հանձնաժողովի հետ համաձայնեցնելուց հետո:

 

8. ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ (ՀԱՎԵԼՎԱԾ 5 ԵՎ 5/1)

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

 

ՀԱՅՏ

 

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ներմարզային

ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիները

փոխադրողներին հատկացնելու մրցույթին մասնակցելու

 

Հայտատու ................................................................

ֆիզիկական կամ իրավաբանական անձի անվանումը, հասցեն, հեռախոսը

 

.........................................................................

Խնդրում եմ ընդգրկել ................. համար ............... երթուղում

ավտոբուսային կամ

միկրոավտոբուսային

 

մրցույթին մասնակցելու հայտը: Կից ներկայացնում եմ հետևյալ տվյալները և փաստաթղթերի պատճենները`

1. Պետ. ռեգիստրի վկայականի N ........

2. Լիցենզիայի N ......... և տրման օրը ................. թ.

3. Վճարային փաստաթուղթ N .......

4. Վարորդների Ա.Ա.Հ-ը և մեքենաների տեխնիկական տվյալները`

 

._________________________________________________________________.

| N   |     ԱԱՀ    |   մակնիշը   |    Պ/հ   |   սեփականության ձևը |

|_____|____________|_____________|__________|_____________________|

| 1   |            |             |          |                     |

|_____|____________|_____________|__________|_____________________|

| 2   |            |             |          |                     |

|_____|____________|_____________|__________|_____________________|

| 3   |            |             |          |                     |

|_____|____________|_____________|__________|_____________________|

| 4   |            |             |          |                     |

|_____|____________|_____________|__________|_____________________|

| 5   |            |             |          |                     |

|_____|____________|_____________|__________|_____________________|

| 6   |            |             |          |                     |

|_____|____________|_____________|__________|_____________________|

| 7   |            |             |          |                     |

|_____|____________|_____________|__________|_____________________|

| 8   |            |             |          |                     |

|_____|____________|_____________|__________|_____________________|

| 9   |            |             |          |                     |

|_____|____________|_____________|__________|_____________________|

| 10  |            |             |          |                     |

|_____|____________|_____________|__________|_____________________|

| 11  |            |             |          |                     |

._________________________________________________________________.

 

5. Երթուղու սպասարկման նախատեսվելիք գինը ..........................

6. Լրացուցիչ տեղեկություններ ......................................

................................................................

................................................................

................................................................

................................................................

 

Ներկայացված փաստաթղթերի ճշտության համար ստորագրում եմ`

 

   ....................        «.......».................. 2000թ.

          կ.տ.

 

Գործերը ընդունեց ............

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

 

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ) ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

   1.  ԳԱՎԱՌԻ ՏԱՐԱԾՔ                   3. ՎԱՐԴԵՆԻՍԻ ՏԱՐԱԾՔ

 

   1. Գավառ-Սևան                       1. Վարդենիս-Գեղամասար

   2. Գավառ-Մարտունի                   2. Վարդենիս-Ծափաթաղ

   3. Գավառ-Գեղարքունիք                3. Վարդենիս-Տրետուկ

   4. Գավառ-Սարուխան                   4. Վարդենիս-Սոթք

   5. Գավառ-Ծաղկաշեն                   5. Վարդենիս-Նորաբակ

   6. Գավառ-Գանձակ                     6. Վարդենիս-Ջաղացաձոր

   7. Գավառ-Կարմիր                     7. Վարդենիս-Ախպրաձոր

   8. Գավառ-Նորատուս                   8. Վարդենիս-Կարճաղբյուր

   9. Գավառ-Հացառատ                    9. Վարդենիս-Ակունք-Ավան

  10. Գավառ-Արծվաքար                  10. Վարդենիս-Կախակն

11. Գավառ քաղաքում

 

   2. ՍԵՎԱՆԻ ՏԱՐԱԾՔ                    4. ՄԱՐՏՈՒՆՈՒ ՏԱՐԱԾՔ

 

   1. Սևան-Գավառ                       1. Մարտունի-Արծվանիստ

   2. Սևան-Զովաբեր                     2. Մարտունի-Ծովինար

   3. Սևան-Սեմյոնովկա                  3. Մարտունի-Վարդենիկ

   4. Սևան-Գեղամավան                   4. Մարտունի-Զոլաքար

   5. Սևան-Գագարին                     5. Մարտունի-Աստղաձոր

   6. Սևան-Լճաշեն  1                   6. Մարտունի-Վաղաշեն

   7. Սևան-Լճաշեն  2                   7. Մարտունի-Գեղահովիտ

   8. Սևան-Վարսեր                      8. Մարտունի-Մադինա

                                       9. Մարտունի-Վ. Գետաշեն

                                      10. Մարտունի-Ն. Գետաշեն

                                      11. Մարտունի-Թազագյուղ

                                      12. Մարտունի-Ձորագյուղ

                                      13. Մարտունի-Ծակքար

                                      14. Մարտունի-Լիճք

                                      15. Մարտունի-Երանոս

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3

 

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Մրցույթին կարող են մասնակցել տնտեսվարող այն սուբյեկտները, որոնք գրանցված են ՀՀ պետռեգիստրում, ապահովված են տրանսպորտային միջոցի սեփականության կամ վարձակալության (առնվազն 1 տարի) կամ ավտոմեքենան շահագործում են օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագրի հիման վրա, ներկայացրել են մրցույթին մասնակցելու հայտը և ներքոհիշյալ փաստաթղթերը:

ա) Տրանսպորտային փոխադրումների իրականացման լիցենզիան տրված Գեղարքունիքի մարզպետարանի կողմից:

բ) Այի վճարային փաստաթղթերը, որոնք հաստատում են մրցույթի մասնակցության և գրանցման համար կատարած վճարումների իսկությունը:

գ) Սպասարկման (փոխադրավարձի) նախատեսվելիք գինը:

դ) Հարկային տեսչության տեղեկանքը, հարկային պարտավորությունների վերաբերյալ:

2. Մրցույթի մասնակիցներին ներկայացվում են հետևյալ պահանջները`

- վարորդների որակավորումը համապատասխանի նշված տրանսպորտային միջոցի շահագործման թույլատրելի աստիճանին, ինչպես նաև համապատասխանի տվյալ փոխադրմանը,

- շարժակազմը ունենա ուղևորափոխադրումների համար ՊԱՏ-ի կողմից սահմանված նորմերին համապատասխան տեխնիկական և կահավորվածության աստիճան,

- շարժակազմերում առկա լինեն ուղևորների բժշկական առաջին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ պիտույքներ և հակահրդեհային միջոցներ:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 4

 

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Վճարի չափը սահմանված է 2000 դրամի չափով:

Վճարը կանխիկ կերպով կամ փոխանցման կարգով մուծել մարզպետարանի հաշվարկային հաշվին` 900002901719 Գավառի տեղական գանձապետական բաժանմունք, որպես մրցույթի նախապատրաստական աշխատանքների իրականացման վճար, որը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 2 օր առաջ:

Վճարի դիմաց տրվում է համապատասխան անդորրագիր, որը այնուհետև ներկայացվում է մրցութային հանձնաժողովին:

Մրցույթում չհաղթած մասնակցի կողմից մուծված գումարը չի վերադարձվում:

Վճարը մուծվում է սահմանված չափով յուրաքանչյուր մեկ միավոր տրանսպորտային միջոցի համար:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 5

 

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՆԵՐՄԱՐԶԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ) ԵՐԹՈՒՂԻՆԵՐԸ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

ԿԱՐԳ

 

Սույն կարգով հաստատվում են մրցույթին ներկայացված փոխադրամիջոցների գնահատման ձևը գնահատականների չափը, մրցութային թերթիկի ձևը:

1. Մրցույթին ներկայացված փոխադրամիջոցների գնահատման ձևը, գնահատականների չափը:

1.1. Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մրցույթի ներկայացված ավտոբուսների (միկրոավտոբուսների) վերաբերյալ իր գնահատականները լրացնում է մրցութային թերթիկում (ձևը կցվում է), որի 4-ից 11-րդ սյունակներում ներկայացված են տվյալներ ավտոբուսի (միկրոավտոբուսի) վերաբերյալ:

1.2. Մրցութային թերթիկի 7-րդ սյունակում գրանցվում են տվյալ ավտոբուսների (միկրոավտոբուսների) երթևեկության անվտանգությանը սպառնացող ակնհայտ անսարքությունների (ղեկային կառավարման, արգելակային համակարգի, լուսազդանշանային միջոցների անսարքությունների և անվադողերի սահմանային մաշ.) առկայության գնահատականը (0-ից 10):

Նշված անսարքությունների բացակայության դեպքում նշանակվում է 10 միավոր:

1.3. Մրցութային թերթիկի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ սյունակներում համապատասխանորեն 0-ից մինչև 10 միավորի գրանցվում են ավտոբուսի (միկրոավտոբուսի) գնահատականները ըստ

- անվադողերի մաշվածության աստիճանի

- արտաքին տեսքի և ուղևորասրահի վիճակի

- ապակիների վիճակի (ճաքեր, փոխարինում այլ չափի ապակիներով, թիթեղով, օրգանական ապակիներով)

- կոնստրուկտիվ փոփոխությունների:

1.4. Մրցութային թերթիկի 12-րդ սյունակում գրանցվում է 7-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ սյունակների գնահատականների գումարայինը:

1.5. Մրցութային թերթիկի 13-րդ սյունակում գրանցվում է մրցույթի մասնակցի կողմից տվյալ երթուղու սպասարկման համար մեկ ուղևորի փոխադրավարձի առաջարկվող գինը (այս գինը մրցույթի մասնակիցները փակ ծրարով հանձնում են մրցույթի հայտի հետ միասին):

Ծրարը բացվում է մրցույթի արդյունքների ամփոփման ժամանակ: Մասնակցի կողմից փոխադրավարձի գին չներկայացնելը հանդիսանում է համաձայնություն գործող գնին:

1.6. Մրցութային թերթիկի 14-րդ սյունակում գրանցվում է տվյալ երթուղում գործող մեկ ուղևորի փոխադրավարձի գինը:

1.7. Մրցութային թերթիկի 15-րդ սյունակում գրանցվում է տվյալ երթուղում առաջարկվող փոխադրավարձի և գործող փոխադրավարձի գների տարբերությունից գոյացած բալերը ըստ հետևյալ հաշվարկի.

1 ուղևորի փոխադրավարձի գործող գնից ցածր առաջարկած յուրաքանչյուր 10 օ/օ-ի համար մասնակիցը լրացուցիչ ստանում է 3 միավոր:

2. Մրցույթի ամփոփման ձևը:

2.1. Մրցութային թերթիկի 16-րդ սյունակում գրանցվում է 2-րդ և 15-րդ սյունակների միավորների գումարը, որը և համարվում է ընդհանուր միավորների քանակ:

2.2. Ընդհանուր առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը համարվում է մրցույթի հաղթող:

2.3. Հավաքած հավասար միավորների դեպքում հաղթողը որոշվում է քվեարկության միջոցով:

 

Հավելված 5/1

 

ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ (ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ) ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

Մ Ր Ց ՈՒ Թ Ա Յ Ի Ն  Թ Ե Ր Թ Ի Կ

 

Մրցույթի հանձնաժողովի անդամ ............... «.....» ........... թ.

 

._________________________________________________________________________.

|N |Երթուղին | մասնակցի |  ավտոբուսի,     |  պետ        |  թողարկման      |

|  |         | ազգանուն,|  միկրոավտոբուսի |  համարանիշը |  տարեթիվը       |

|  |         | անունը   |  մակնիշը        |             |                 |

|__|_________|__________|_________________|_____________|_________________|

|1 |   2     |    3     |        4        |       5     |       6         |

|_________________________________________________________________________|

|                          Փոխադրողի անվանումը                            |

|_________________________________________________________________________|

|1 |         |          |                 |              |                |

|__|_________|__________|_________________|______________|________________|

|2 |         |          |                 |              |                |

|__|_________|__________|_________________|______________|________________|

|3 |         |          |                 |              |                |

|__|_________|__________|_________________|______________|________________|

|4 |         |          |                 |              |                |

|__|_________|__________|_________________|______________|________________|

|__|_________|__________|_________________|______________|________________|

|__|_________|__________|_________________|______________|________________|

|__|_________|__________|_________________|______________|________________|

._________________________________________________________________________.

 

._________________________________________________________________________.

|Ակըն-    | Արտա-  |Ապա- |Անվա- |Կոնս- | Միա- |փո-  |Եր-  |գնե-  |Ընդհա-  |

|հայտ     | քին    |կի-  |դողե- |տրուկ-| վոր- |խադ- |թու- |րի    |նուր    |

|անսար-   | տեսքը  |ների |րի    |տիվ   | ների |րա-  |ղում |տար-  |միավոր- |

|քություն-| և      |վի-  |մաշ-  |փոփո- | քա-  |վար- |գոր- |բե-   |ների    |

|ների     | ուղևո- |ճակի |վա-   |խութ- | նակը |ձի   |ծող  |րու-  |քանակը  |

|գնահա-   | րասրահի|գնա- |ծու-  |յուն- | /7+8+|առա- |փո-  |թյան  |/12+15/ |

|տականը   | վիճակի |հա-  |թյան  |ների  | 9+10 |ջար- |խադ- |բա-   |        |

|         | գնահա- |տա-  |աստի- |գնա-  | +11/ |կվող |րա-  |լա-   |        |

|         | տականը |կանը |ճանի  |հա-   |      |գինը |վար- |յին   |        |

|         |        |     |գնա-  |տա-   |      |     |ձի   |արտա- |        |

|         |        |     |հա-   |կանը  |      |     |գինը |հայ-  |        |

|         |        |     |տա-   |      |      |     |     |տութ- |        |

|         |        |     |կանը  |      |      |     |     |յունը |        |

|_________|________|_____|______|______|______|_____|_____|______|________|

| 7       |   8    |9    | 10   | 11   |  12  | 13  | 14  | 15   |  16    |

|_________________________________________________________________________|

|                          Փոխադրողի անվանումը                            |

|_________________________________________________________________________|

|1        |        |     |      |      |      |     |     |      |        |

|_________|________|_____|______|______|______|_____|_____|______|________|

|2        |        |     |      |      |      |     |     |      |        |

|_________|________|_____|______|______|______|_____|_____|______|________|

|3        |        |     |      |      |      |     |     |      |        |

|_________|________|_____|______|______|______|_____|_____|______|________|

|4        |        |     |      |      |      |     |     |      |        |

|_________|________|_____|______|______|______|_____|_____|______|________|

|_________|________|_____|______|______|______|_____|_____|______|________|

|_________|________|_____|______|______|______|_____|_____|______|________|

|_________|________|_____|______|______|______|_____|_____|______|________|

._________________________________________________________________________.

 

               __________________      __________________

                 ստորագրություն             ազգանուն

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                   «22»         12           2000 Թ.

                    ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 50400164

 

 

pin
Գեղարքունիքի մարզպետ
13.12.2000
N 123
Որոշում