Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 53-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

5 ապրիլի 2024 թվականի N 103-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 53-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների տրամադրման չափորոշիչը, հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ցանկը հաստատելու մասին» N 53-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները.

i

1) հրամանի N 1 հավելվածի 3-րդ կետում լրացնել նոր` 4-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ`

«4) սույն հրամանի N 2 հավելվածով հաստատված հատուկ ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ցանկի 5-րդ բաժնի 65-րդ, 66-րդ և 67-րդ կետերով սահմանված հետազոտությունները` միայն ադրենոգենիտալ համախտանիշի նորածնային սքրինինգ ծրագրի շրջանակներում հայտնաբերված մակերիկամի կեղևի դիսֆունկցիա (ադրենոգենիտալ համախտանիշ) ախտորոշմամբ երեխաներին:»,

i

2) հրամանի N 2 հավելվածով հաստատված հատուկ ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ցանկի 62-րդ կետից հետո լրացնել նոր` 63-րդ և 64-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ`

 

«._____________________________________________________________________.

|63.|Դոպլեր հետազոտություն` մայր-պտուղ-ընկերք      |Ըստ նեղ մասնագետի |

|   |համակարգում                                   |ցուցումի          |

|___|______________________________________________|__________________|

|64.|Պտղի էխոսրտագրություն                         |Ըստ նեղ մասնագետի |

|   |                                              |ցուցումի          |

._____________________________________________________________________.

«,

 

3) հրամանի N 2 հավելվածով հաստատված հատուկ ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ցանկի 64-րդ կետից հետո լրացնել նոր` 5-րդ բաժին հետևյալ բովանդակությամբ`

 

«._____________________________________________________________________.

|5. Ադրենոգենիտալ համախտանիշի նորածնային սքրինինգ ծրագրի շրջանակներում|

|                    իրականացվող լրացուցիչ հետազոտություններ          |

|_____________________________________________________________________|

|65.|Պլազմայում ռենինի ակտիվության որոշում         |Ըստ նեղ մասնագետի |

|   |                                              |ցուցումի          |

|___|______________________________________________|__________________|

|66.|Ադրենոկորտիկոտրոպ հորմոնի որոշում (ԱԿՏՀ) արյան|Ըստ նեղ մասնագետի |

|   |մեջ                                           |ցուցումի          |

|___|______________________________________________|__________________|

|67.|Մակերիկամների բնածին հիպերպլազիայի հետծննդյան |Ըստ նեղ մասնագետի |

|   |գենետիկական ախտորոշում (գենային մուտացիաներ և |ցուցումի          |

|   |CNV փոփոխություններ)                          |                  |

._____________________________________________________________________.

«:

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 ապրիլի 2024 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
05.04.2024
N 103-Ն
Հրաման