Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 140-Ն ՀՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

8 ապրիլի 2024 թվականի N 05-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 140-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2015 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ընդերքի մասին տեղեկատվության արտահանման լիցենզիաների տրամադրման կարգը, Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ընդերքի մասին տեղեկատվության ցանկը, ընդերքի մասին տեղեկատվության արտահանման նպատակով լիցենզիայի հայտի և լիցենզիայի ձևակերպման հրահանգը, ընդերքի մասին տեղեկատվության արտահանման նպատակով լիցենզիայի հայտի և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 140-Ն հրամանի.

i

1) նախաբանում «8-րդ կետի» բառերը փոխարինել «8-րդ, 24-րդ կետերի» բառերով:

2) 1-ին հավելվածի 4-րդ կետում.

i

ա. «Հայտատուի ներկայացրած հայտի հիման վրա, այն Լիազոր մարմնում գրանցման օրվան հաջորդող երեք» բառերը փոխարինել «համապատասխան հայտը գրանցելուց հետո մեկ» բառերով:

բ. 14-րդ կետում «մինչև երեք» բառերը փոխարինել «մեկ» բառով:

i

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    ՆԱԽԱՐԱՐ     Գ. ՍԱՆՈՍՅԱՆ

 

4/8/2024

 

Պաշտոնական հրապարակման օրը` 10 ապրիլի 2024 թվական:

 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
08.04.2024
N 05-Ն
Հրաման