Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

1 փետրվարի 2001 թվականի N 4

 

18. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարի կողմից ներկայացված առաջարկությանը (կցվում է):

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության անունից «Երևանյան լույսեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել հաշտության համաձայնություն.

բ) «Երևանյան լույսեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել «Երևանյան լույսեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության միջև 1998 թվականի մարտի 23-ին կնքված N 42-Մ մասնավորեցման պայմանագրի համաձայն մասնավորեցված պետական գույքի գրավի պայմանագիր:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

Երևանի պետական հանրախանութի ներկա վիճակի և տնօրինման

հիմնավորման մասին

 

Երևանի պետական հանրախանութը զբաղեցնում է 18500 քմ տարածք, որից`

    - 1 - 7 հարկեր                                 - 16952.4 քմ,

    - 5 մետր բարձրությամբ կիսանկուղ                -   566.3 քմ,

    - վերնահարկ                                    -   272.0 քմ,

- 5 մետրից ավելի բարձրությամբ պահեստային մաս   -   709.3 քմ:

«Երևանի պետական հանրախանութը» ներկայացվել է մասնավորեցման ՀՀ կառավարության 1997 թ. դեկտեմբերի 9-ի թիվ 570 որոշմամբ: Նշված որոշման 13.2 կետով սահմանվել է մրցույթի մասնակցության վճարի չափը 100 մլն. դրամ:

1998 թ-ի փետրվարի 4-ի թիվ 12 արձանագրությամբ միջազգային մրցույթով հաղթող է ճանաչվել «Երևանյան լույսեր» հանրախանութ ՍՊԸ-ն, որի հիմնադիրներ են հանդիսանում Երևանի պետական հանրախանութի աշխատավորական կոլեկտիվի անդամները: Համաձայն «Երևանյան լույսեր» ՍՊԸ-ի և նախկին ՀՀ սեփականաշնորհման նախարարության միջև 1998 թ-ի մարտի 23-ին կնքված թիվ 42-Մ մասնավորեցման պայմանագրի 6-րդ կետի 6.1 ենթակետի, հանրախանութի մասնավորեցման համար մնացած 501.0 մլն դրամը ընկերությունը պարտավորվել է վճարել 2 տարում` համապատասխանաբար առաջին տարում չվճարված գումարի 60%-ը, իսկ երկրորդ տարում` 40%-ը:

1998 թ-ի ապրիլի 1-ի դրությամբ «Երևանյան լույսեր» հանրախանութ ՍՊԸ-ի հաշվեկշռում դեբիտորական պարտքերը կազմել են 671458 հազ. դրամ, որոնցից առավել խոշոր պարտատերեր են հանդիսանում հետևյալ կազմակերպությունները`

    - «Ռեսպուբլիկա կոորպ.» (Ուկրաինա)          - 863.0 հազ. ԱՄՆ դոլար,

    - «Հայջրտնտ» ՀՆ ՊՁ («Ոռոգում» ՊՓԲԸ)        - 121113.0 հազ. դրամ,

    - «Վան» առևտրային  բանկ                    - 107288.0 հազ. դրամ,

- «Թուրքմենական առևտրամթերումների բազա»   - 131544.0 հազ. դրամ,

    - «Այգ» ԴՁ                                 - 141569.0 հազ. դրամ,

իսկ կրեդիտորական պարտքերը` 852030 հազ. դրամ:

2000 թ-ի հուլիսի 1-ի դրությամբ ընկերության հաշվեկշռում դեբիտորական պարտքերը կազմում են 917947 հազ. դրամ (չեն մարվել 1998 թ-ից գոյացած դեբիտորական պարտքերը), իսկ կրեդիտորական պարտքերը` 985301 հազ. դրամ:

Ըստ 42-Մ մասնավորեցման պայմանագրի 6-րդ կետի 6.3 ենթակետի, գնորդը պարտավորվել է վճարել Հայներարտբանկին 705364.01 ԱՄՆ դոլար, սակայն նշված պարտքը արտացոլված չէ «Երևանյան լույսեր» հանրախանութ ՍՊԸ-ի առ 01.07.2000 թ-ի հաշվեկշռում: Ըստ 42-Մ մասնավորեցման պայմանագրի 6-րդ կետի 6.2 ենթակետի, գնորդը պարտավորվել է նաև վճարել չինական «Յուան Դա» արտաքին առևտրի ընկերությանը 3130921 ԱՄՆ դոլար, սակայն «Երևանյան լույսեր» ՍՊԸ-ի հաշվեկշռում արտացոլված է ընդամենը 1928.3 հազ. ԱՄՆ դոլարի պարտքը: Համաձայն ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարի 1996 թ-ի մայիսի 15-ի թիվ 178 հրամանի, կազմվել է ժամանակացույց (կցվում է), ըստ որի 1996 թ-ի մայիս - հոկտեմբեր ամիսներին Երևանի պետական հանրախանութը պետք է ստանար 2592.4 հազ. ԱՄՆ դոլարի դեբիտորական պարտք և մարեր չինական «Յուան Դա» արտաքին առևտրի ընկերության 1928.3 հազ. ԱՄՆ դոլարի կրեդիտորական պարտքը: Ժամանակացույցում նշված են նաև պարտքը չմարելու դեպքում կիրառվող տուգանքների տոկոսադրույքների պայմանները: Հետագայում պարտքը հանրախանութի կողմից չի մարվել, և չինական «Յուան Դա» արտաքին առևտրի ընկերությունը, համաձայն ժամանակացույցում նշված տուգանքների հաշվարկման տոկոսադրույքի, պարտքն, առանց փոխադարձ հաշվարկման, վերաձևակերպել է 3.1 մլն. ԱՄՆ դոլար, որը պահանջում է մանրամասն ֆինանսական և իրավական ուսումնասիրություն:

Պայմանագրով սահմանված կարգով վճարումները չկատարելու հետ կապված` ՀՀ սեփականաշնորհման նախարարության կողմից ներկայացված հայցադիմումի հիման վրա, ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի 19.07.99թ. թիվ Տ-38 վճռով ՀՀ սեփականաշնորհման նախարարության և «Երևանյան լույսեր» հանրախանութ ՍՊԸ-ի միջև կնքված 1998 թ. մարտի 23-ի թիվ 42-Մ մասնավորեցման պայմանագիրը լուծվել է:

ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի 25.10.99թ. թիվ Տ-110 վճռով ՀՀ սեփականաշնորհման նախարարության հայցն ընդդեմ «Երևանյան լույսեր» հանրախանութ ՍՊԸ-ի` սեփականության իրավունքից զրկելու պահանջի մասով կողմերի հաշտության համաձայնությունը հաստատվել և գործի վարույթը այդ մասով կարճվել է, իսկ գույքային համալիր հանրախանութը վերադարձվել է ՀՀ սեփականաշնորհման նախարարությանը: Համաձայն ՀՀ պետական գույքի կառավարման, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի ու ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարների 2000 թ-ի հուլիսի 26-ի համատեղ հրամանի ստեղծվել է հանձնաժողով` վերը նշված վճիռը կատարելու համար:

Սակայն, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 29.09.2000թ. որոշմամբ ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի 25.10.99թ. վճիռը «Երևանյան լույսեր» հանրախանութ ՍՊԸ-ին` սեփականության իրավունքից զրկելու և հանրախանութը ՍՊԸ-ի օգտագործմանը թողնելու պահանջի մասերը բեկանվել է և գործն այդ մասերով ուղարկվել է նույն դատարան` այլ կազմով նոր քննության, իսկ Երևանի, Մ. Խորենացու փող. թիվ 33 հասցեում գտնվող գույքային համալիր հանրախանութը ՀՀ սեփականաշնորհման նախարարությանը վերադարձնելու մասով վարույթը կարճվել է:

ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի 19.12.2000թ. որոշմամբ (քաղ. գործ թիվ Տ-287, 2000 թ.) ՀՀ սեփականաշնորհման նախարարության հայցն ընդդեմ «Երևանյան լույսեր» հանրախանութ ՍՊԸ-ի` «Երևանյան լույսեր» հանրախանութ ՍՊԸ-ին` սեփականության իրավունքից զրկելու պահանջի մասով և «Երևանյան լույսեր» հանրախանութ ՍՊԸ-ի հակընդդեմ հայցը` հանրախանութը ՍՊԸ-ի օգտագործմանը թողնելու պահանջի մասով, թողնվել է առանց քննության:

Համաձայն 2000 թ-ի նոյեմբերի 13-ի «Երևանյան լույսեր» ՍՊԸ-ի և «Յուան Դա» արտաքին առևտրի ընկերության միջև կնքված վարձակալության պայմանագրի «Երևանյան լույսեր» ՍՊԸ-ն «Յուան Դա» ընկերության հանրախանութի տարածքից վարձակալությամբ տրամադրվել են 1-ից 5-րդ հարկերը ներառյալ` 10000 քմ մակերեսով տարածք, ամսական վարձավճարի չափը սահմանվել է 42000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (1 քմ - 4.2 ԱՄՆ դոլար):

Քանի որ մասնավորեցման պայմանագիրն, ըստ ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի 19.07.99թ. թիվ Տ-38 վճռով լուծվել է, «Երևանյան լույսեր» հանրախանութ ՍՊԸ-ն զրկել է սեփականության իրավունքից և իրավասու չէր կնքել վերը նշված վարձակալության պայմանագիրը, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 609 հոդված: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 2000 թ-ի սեպտեմբերի 29-ի որոշմամբ բեկանվել է ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի 1999թ-ի հոկտեմբերի 25-ի թիվ Տ-110 վճիռը, որի հիման վրա ՀՀ կառավարության 2000թ-ի սեպտեմբերի 28-ի թիվ 597 որոշմամբ պետք է ստեղծվեր «Երևանի հանրախանութ» ՓԲԸ-ն: Սակայն, անվիճարկելի է Երևանի պետական հանրախանութի գույքային համալիրի պետական լինելը (սակայն հանրախանութն ոչ մի պետական կառավարման մարմնի տնօրինության տակ չի գտնվում), որի ինչպես կառավարման, այդ թվում նաև մասնավորեցման համար, հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, առկա են մի շարք ընթացակարգային դժվարություններ:

Երևանի պետական հանրախանութը` 19.07.99 թվականից դատարանի վճռի հիման վրա հանդիսանալով Հայաստանի Հանրապետության սեփականությունը, սակայն չլինելով ոչ մի պետական կառավարման մարմնի ենթակայության տակ, չի կարող նրանց կողմից տնօրինվել, տիրապետվել կամ օգտագործվել, որի հետևանքով պետական բյուջե չեն մուտքագրվում բավականին մեծ գումարներ:

Այսպիսով, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և այն հանգամանքը, որ «Երևանյան լույսեր» հանրախանութ ՍՊԸ-ն խնդրանքով դիմել է ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն իր հետ հաշտության համաձայնություն կնքելու և միաժամանակ պարտավորվել է վճարել` ըստ նոր ժամանակացույցի սեփականաշնորհման լուծված պայմանագրով սահմանված վաճառքի արժեքը ու կրեդիտորական պարտքերը, որոնք կազմում են 985301 հազ. դրամ, հիմք ընդունելով ՀՀ քաղ. օր-ի 505-րդ հոդվածի (ապրանքի ապառիկ վաճառքի դեպքում կարող է նախատեսվել ապրանքի համար տարաժամկետ վճարելու` գնորդի իրավունքը, իսկ տարաժամկետ վճարելու պայմանով ապրանքի ապառիկ վաճառքի պայմանագրի նկատմամբ կիրառվում են օրենսգրքի 504 հոդվածի 2-6-րդ կետերով նախատեսված կանոնները) և 504-րդ հոդվածի 6-րդ կետի (ապառիկ վաճառված ապրանքը գնորդին հանձնելու պահից մինչև դրա համար վճարելը համարվում է վաճառողի մոտ գրավ դրված` ի ապահովումն ապրանքի համար վճարելու գնորդի պարտավորության կատարման) դրույթները.

 

Առաջարկում եմ

 

Լիազորել ՀՀ պետական գույքի կառավարման նախարարությանը Հայաստանի Հանրապետության անունից

1/ «Երևանյան լույսեր» հանրախանութ ՍՊԸ-ի հետ կնքել հաշտության համաձայնություն, որով պետք է նախատեսվեն հետևյալ պայմանները.

ա/ «Երևանյան լույսեր» հանրախանութ ՍՊԸ-ի պարտավորությունը Երևանի պետական հանրախանութ գույքային համալիրի վերաբերյալ գրավի պայմանագիր կնքելու մասին,

բ/ գրավի առարկայի արժեքը` 1.2 մլն ԱՄՆ դոլար վճարվում է (ըստ ժամանակացույցի 7-10 տարում),

գ/ կրեդիտորական պարտքերի մարումը,

դ/ երաշխիքներ.

1. ըստ ժամանակացույցի վճարումները մեկ ամսից ավել ուշացնելու

դեպքում նախատեսվում է տույժ` յուրաքանչյուր ուշացրած օրվա համար 0.3%

չափով:

2. վճարված գումարները ետ վերադարձման ենթակա չեն.

3. նախարարությունը կարող է դիմել դատարան հաշտության

համաձայնագիրը լուծելու պահանջով:

2/ բանակցություններ վարել «Երևանյան լույսեր» հանրախանութ ՍՊԸ-ի հետ վճարման ժամանակացույցի վերաբերյալ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.02.2001
N 4
Արձանագրային որոշում