ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 ապրիլի 2024 թվականի N 517-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1485-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1485-Լ որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) որոշման նախաբանը «21-րդ մասը» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը» բառերով.
i
2) որոշման հավելվածի 28-րդ կետում «բացառապես» բառը հանել և «տեսքով» բառից հետո լրացնել «, կամ պետական բյուջեի միջոցների, կամ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին: 2024 թվականի համար գործակալության գործառնական և մնացած այլ բոլոր ծախսերի տարեկան նախահաշվով սահմանված ընդհանուր ծախսերի և ապահովագրական ընկերությունների կողմից վճարված անդամավճարների տարբերությունը վճարվելու է պետական բյուջեի միջոցների հաշվին: 2024 թվականի համար արդեն հաստատված գործակալության տարեկան բյուջեի, հաստիքացուցակում և ծախսերի նախահաշվում լրացումները և փոփոխությունները հաստատվում են գործակալության գործադիր մարմնի կողմից` գործակալության խորհրդի հետ համաձայնեցնելուց հետո:» բառերով.
i
3) որոշման հավելվածի 30-րդ կետի 7-րդ ենթակետը «որակավորում» բառից հետո լրացնել «: Վնասը գնահատողների ցանկը հաստատվում է գործակալության խորհրդի կողմից և հրապարակվում է գործակալության կայքում» բառերով.
i
4) որոշման հավելվածի 33-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-րդ ենթակետով.
«11) 2024 թվականի գյուղատնտեսական տարվա համար գործակալության անդամ յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը փոխհատուցվում է նաև վերջինիս կողմից ընդհանուր հավաքագրած ապահովագրավճարի հանրագումարի 70 տոկոսի չափը գերազանցող, տնտեսավարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների 80 տոկոսը, իսկ 20 տոկոսը` ապահովագրական ընկերության միջոցների հաշվին:».
i
5) որոշման հավելվածի 34-րդ կետի 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10) ծրագրի շրջանակում գյուղատնտեսությունում տնտեսավարողների կրած վնասը գնահատողները (ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը).».
i
6) որոշման հավելվածը 35-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 35.1-ին կետով.
«35.1. 2024 թվականի գյուղատնտեսական տարվա համար գործակալության անդամ ապահովագրական ընկերություններն ապահովագրական հատուցումների գործընթացն ավարտելուց հետո գործակալությանն են ներկայացնում հաշվետվություն-հայտ (ձևը մշակում և մինչև 2024 թվականի օգոստոսի 1-ը գործակալության անդամ ապահովագրական ընկերություններին է տրամադրում գործակալությունը)` 2024 թվականի գյուղատնտեսական տարվա համար հավաքագրված ապահովագրավճարի գումարների, տնտեսավարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների վերաբերյալ` որոշման հավելվածի 33-րդ կետի 11-րդ ենթակետով սահմանված գործընթացն ապահովելու նպատակով: Գործակալությունը հաշվետվություն-հայտն ստանալուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է հայտում ներկայացված տեղեկատվությունը, անհրաժեշտության դեպքում գործակալության անդամ ապահովագրական ընկերությունների հետ ճշգրտում է ստացված տեղեկատվությունը և հայտի բավարարման դեպքում գործակալությունը դրական եզրակացությամբ փոխհատուցման գրություն - հայտ է ներկայացնում կողմ 2-ին: Կողմ 2-ը դրական եզրակացությամբ գրություն - հայտն ստանալուց հետո, առկա բավարար ֆինանսական միջոցների դեպքում, 10 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է համապատասխան փոխհատուցման գումարի վճարումը` փոխանցելով այն ապահովագրական ընկերության բանկային հաշվին, իսկ ֆինանսական միջոցների ոչ բավարար լինելու դեպքում` կողմ 2-ը 10 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան առաջարկություն է ներկայացնում` հավելվածի 33-րդ կետի 11-րդ ենթակետով սահմանված գործընթացի ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:».
i
7) որոշման հավելվածի 36-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «, ինչպես նաև որոշման հավելվածի» բառերը.
i
8) որոշման հավելվածի 36-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
i
9) որոշման հավելվածի 5-րդ բաժինն ուժը կորցրած ճանաչել.
i
10) որոշման հավելվածի 43-րդ կետի ամբողջ տեքստը «Ծրագրի» բառից հետո լրացնել «ապահովագրավճարի սուբսիդավորման» բառերով և «N 4 աղյուսակում:» բառերից հետո լրացնել «2024 թվականի գյուղատնտեսական տարվա համար նախատեսված ապահովագրական ընկերություններին փոխհատուցվող գումարի (ապահովագրական ընկերության կողմից հավաքագրված ընդհանուր ապահովագրավճարի հանրագումարի 70 տոկոսի չափը գերազանցող, տնտեսավարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների 80 տոկոսը) և 28-րդ կետով նախատեսված ծախսերի ֆինանսավորումը կիրականացվի կողմ 2-ի կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվին:» նախադասությամբ:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. ապրիլի
Երևան
_______________
ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):