Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՈՒՄ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒ ...

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

22 մարտի 2024 թվականի N 87-Ն

ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՈՒՄ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՈՒ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հաստատել պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության և անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության խախտումների վերաբերյալ արձանագրության ձևը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության և անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության խախտումների վերաբերյալ արձանագրությունը տրամադրելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:

Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

22 մարտի 2024 թ.

ք. Երևան

Հավելված N 1

Շրջակա միջավայրի նախարարի

2024 թ. մարտի 22-ի

N 87-Ն հրամանի

ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՈՒՄ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՈՒ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N _______________

_____________________ «____» - ին ________________-ին

           տարի      ամիս         օր              ժամ

Ես` __________________________________________________________________

__________________________________________________________________________

պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը, արձանագրության կազմման վայրը

կազմեցի իրավախախտման վերաբերյալ սույն արձանագրությունը «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի _________ հոդվածի(ով) _________ մասի(ով)________ կետի(ով) ________ ենթակետով նախատեսված

__________________________________________________________________________

             կենդանատեսակի կամ բուսատեսակի անվանումը կամ այլ

պատճառված վնասի հիմքով:

1. Իրավախախտումը կատարելու վայրը _____________________________________

անտառպետություն, անտառամաս, տեղամաս,

պահաբաժին

2. Իրավախախտման վայրի տեղադիրքը

.____________________________________________.

|կոորդինատներ                                |

|____________________________________________|

|Հ/Հ   |X                |Y                  |

|______|_________________|___________________|

|1     |                 |                   |

|______|_________________|___________________|

|2     |                 |                   |

|______|_________________|___________________|

|3     |                 |                   |

|______|_________________|___________________|

|4     |                 |                   |

.____________________________________________.

3. Իրավախախտման էությունը (նկարագիրը) ________________________________

4. Ում կողմից է հայտնաբերվել իրավախախտումը ___________________________

5. Իրավախախտ կազմակերպությունը կամ իրավախախտը ________________________

__________________________________________________________________________

կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը, անձը հաստատող փաստաթուղթ, պաշտոնը, հեռախոս, էլ. փոստ

6. Իրավախախտից վերցված գործիքների և նյութերի տեսակն ու քանակը և ում է ի պահ տրվել ______________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

        անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը և ստորագրությունը

7. Իրավախախտի բացատրությունը _________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

                             ստորագրությունը

8. Արձանագրությունը կազմելուն մասնակցած անձանց բացատրությունը ________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

                             ստորագրությունը

9. Արձանագրությունը կազմողի ստորագրությունը __________________________

10. Արձանագրության օրինակը ստացա _____________________________________

__________________________________________________________________________

               իրավախախտի ստորագրությունը, օր, ամիս, տարի

11. Արձանագրությունն ստանալուց և ստորագրելուց հրաժարվելու մասին նշում ____________________________________________________________________

__________________________________________________________________________

Հավելված N 2

Շրջակա միջավայրի նախարարի

2024 թ. մարտի 22-ի

N 87-Ն հրամանի

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՈՒՄ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՈՒ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

1. Պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության և անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության (այսուհետ` Օրենսդրություն) խախտումների վերաբերյալ արձանագրությունը (այսուհետ` արձանագրություն) կազմվում է անմիջապես խախտման հայտնաբերման վայրում` 2 օրինակից:

2. Արձանագրության մեկ օրինակը տրամադրվում է իրավախախտին, իսկ մյուս օրինակը, արձանագրությունը ստացած լինելու վերաբերյալ իրավախախտի կողմից կատարված գրառմամբ, պահվում է տարածքային ստորաբաժանումում և գրանցվում համապատասխան մատյանում: Իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրությունների հաշվառման մատյանի ձևը և վարման կարգը սահմանվում է էկոպարեկային ծառայության պետի (այսուհետ` Ծառայության պետ) հրամանով:

3. Իրավախախտում կատարած և արձանագրությունն ստորագրելուց և ստանալուց հրաժարված լինելու դեպքում, արձանագրություն կազմած համապատասխան ստորաբաժանումը 5-օրյա ժամկետում պատշաճ ծանուցմամբ իրավախախտին է ներկայացնում կազմված արձանագրության օրինակը:

4. Կազմված արձանագրության պատճենը, իսկ արձանագրությունն ստանալուց հրաժարված լինելու դեպքում` նաև իրավախախտին արձանագրությունը պատշաճ ծանուցմամբ առաքված լինելը հավաստող համապատասխան փաստաթղթի պատճենը 5-օրյա ժամկետում ներկայացվում է Ծառայության պետին:

5. Իրավախախտի անձը պարզված չլինելու դեպքում` տարածքային ստորաբաժանման կողմից ձեռնարկվում են միջոցներ` իրավախախտի անձը պարզելու ուղղությամբ, իսկ ձեռնարկված միջոցների արդյունքում իրավախախտի անձը պարզելու դեպքում` տարածքային ստորաբաժանումը 5-օրյա ժամկետում պատշաճ ծանուցմամբ իրավախախտին է ներկայացնում կազմված արձանագրության մեկ օրինակը, իսկ արձանագրության մյուս օրինակը և արձանագրությունը իրավախախտին պատշաճ ծանուցմամբ առաքված լինելը հավաստող համապատասխան փաստաթղթի պատճենը ներկայացնում է Ծառայության պետին:

Պաշտոնական հրապարակման օրը` 15 ապրիլի 2024 թվական:

pin
Շրջակա միջավայրի /Բնապահպանության
22.03.2024
N 87-Ն
Հրաման