ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 ապրիլի 2024 թվականի N 353-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1408-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի նոյեմբերի 28-ի «Ղեկավար կոմիտե և աշխատանքային խումբ ստեղծելու և դրանց կազմերը հաստատելու մասին» N 1408-Ա որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) N 1 հավելվածում`
i
ա. 13-րդ պարբերությունից հետո լրացնել «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ» բառերով,
բ. հանել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)» բառերը.
i
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. ապրիլի 16
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2024 թվականի ապրիլի 16-ի
N 353-Ա որոշման
«Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2022 թվականի նոյեմբերի 28-ի
N 1408-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Է. Հակոբյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի
ղեկավար)
Ա. Խաչատրյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Լ. Նանուշյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Գ. Մանթաշյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի
առաջին տեղակալ
Վ. Կոստանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ռ. Գևորգյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Քոչարյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարի տեղակալ
Դ. Համբարյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Մեյմարյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Ք. Ղալեչյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Գ. Վանոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական
արարողակարգի ծառայության պետ
Կ. Թամազյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Գ. Առաքելյան - ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ
Դ. Գրիգորյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
Կ. Նազարյան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական
Ս. Հակոբյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության
կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Ս. Փայասլյան - ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ
Ս. Սարգսյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի
պետի տեղակալ
Լ. Հովհաննիսյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Հ. Խաչատրյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
(համաձայնությամբ)
Գ. Գալյան - «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի
ներդրումների գծով տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Հակոբյան - «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ
բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալ-
ֆինանսական տնօրեն (համաձայնությամբ)
Ս. Ավետիսյան - «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի
գլխավոր մենեջեր (համաձայնությամբ)»: