Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 ապրիլի 2024 թվականի N 538-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «ՆՈՐՔ ՀԱՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանի Գ. Հովսեփյան փողոց 48/1 շենք, 43 տարածք հասցեի պոմպակայանը` 6.63 քառ. մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 22082023-01-0275, շենքի պահպանման և սպասարկման համար հատկացված 0,09354 հա հողամասի և 952.57 քառ. մետր շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ սեփականատիրոջ /սեփականատերերի/ բաժնեմասը կազմում է 7/3246) և պոմպակայանի սարքավորումները` 3221320 դրամ հաշվեկշռային արժեքով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, «ՆՈՐՔ ՀԱՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքման, նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքի պետական գրանցման աշխատանքները և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնել «ՆՈՐՔ ՀԱՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին.

2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո եռամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համաձայնագիր` 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով և իրականացնել գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ    Ն. Փաշինյան

 

2024 թ. ապրիլի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2024 թվականի ապրիլի 18-ի

N 538-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐՔ ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ ՓՈՂՈՑ 48/1 ՇԵՆՔ, 43 ՏԱՐԱԾՔ ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Անվանումը                   |Չափի   |Քանակը|Միավորի     |Ընդհանուր   |

|ը/կ|                            |միավորը|      |հաշվեկշռային|հաշվեկշռային|

|   |                            |       |      |արժեքը      |արժեքը      |

|   |                            |       |      |(դրամ)      |(դրամ)      |

|___|____________________________|_______|______|____________|____________|

|1. |Ջրի զտիչ RASTELLI Y 1» /4   |հատ    |2     |7 315       |14 630      |

|   |412032                      |       |      |            |            |

|___|____________________________|_______|______|____________|____________|

|2. |Ձևավոր  միացում ամերիկանկա  |հատ    |4     |4 410       |17 640      |

|   |GENERAL FITTINGS 1» 1/4     |       |      |            |            |

|   |2700A1H121200A              |       |      |            |            |

|___|____________________________|_______|______|____________|____________|

|3. |Ջրի փական գնդիկավոր         |հատ    |4     |11 430      |45 720      |

|   |ամերիկանկայով GENERAL       |       |      |            |            |

|   |FITTINGS 1» 1/4             |       |      |            |            |

|   |7100L5N121201A              |       |      |            |            |

|___|____________________________|_______|______|____________|____________|

|4. |Հետադարձ փական GENERAL      |հատ    |2     |6 885       |13 770      |

|   |FITTINGS FF 1» 1/4          |       |      |            |            |

|   |7y00j7H121200A              |       |      |            |            |

|___|____________________________|_______|______|____________|____________|

|5. |Ընդարձակման մեմբրանային     |հատ    |1     |57 800      |57 800      |

|   |բաքեր VAO TANK HORIZ 60-1   |       |      |            |            |

|   |AQUASYSTEM բակ 60 լիտր      |       |      |            |            |

|   |կապույտ                     |       |      |            |            |

|___|____________________________|_______|______|____________|____________|

|6. |PPR կցամաս ամերիկական       |հատ    |3     |1 870       |5 610       |

|   |S32*1 F DSI003              |       |      |            |            |

|___|____________________________|_______|______|____________|____________|

|7. |PPR փական շարիկով 32 DSW103 |հատ    |1     |2 167       |2 167       |

|___|____________________________|_______|______|____________|____________|

|8. |Մանոմետր գլիցերինով CEWAL   |հատ    |1     |4 675       |4 675       |

|   |DN63 10 BAR BOTTOM 1/4 տակի |       |      |            |            |

|   |91492020                    |       |      |            |            |

|___|____________________________|_______|______|____________|____________|

|9. |Լատ. կց. անցում GENERAL     |հատ    |1     |315         |315         |

|   |FITTINGS 1/2» Mx1/4»F       |       |      |            |            |

|   |260044N040200H              |       |      |            |            |

|___|____________________________|_______|______|____________|____________|

|10.|Լատ. կց. նիպել (բաչոկ)      |հատ    |1     |1 485       |1 485       |

|   |GENERAL FITTINGS MM 1» 1/4  |       |      |            |            |

|   |260000N121200H              |       |      |            |            |

|___|____________________________|_______|______|____________|____________|

|11.|Ջրի փական գնդիկավոր GENERAL |հատ    |2     |1 870       |3 740       |

|   |FITTINGS 1/2                |       |      |            |            |

|   |7100M2N040400A              |       |      |            |            |

|___|____________________________|_______|______|____________|____________|

|12.|Պոմպ ջրի LOWARA             |հատ    |2     |706 500     |1 413 000   |

|   |5VME05P15MO2VBE             |       |      |            |            |

|   |Made in Italy               |       |      |            |            |

|___|____________________________|_______|______|____________|____________|

|13.|Պոմպ ջրի հորային PEDROLLO   |հատ    |1     |135 000     |135 000     |

|   |RXm3/20-GM 48TXVG13A1       |       |      |            |            |

|___|____________________________|_______|______|____________|____________|

|14.|Պոմպ ջրի Grundfos DK-8850,  |հատ    |1     |370 000     |370 000     |

|   |Hmax-45m, Hmin-16m, Hnom-27m|       |      |            |            |

|___|____________________________|_______|______|____________|____________|

|15.|PPR խողովակ 63 մմ           |մ      |4     |2 500       |10 000      |

|___|____________________________|_______|______|____________|____________|

|16.|PPR անկյուն 90 o 63 մմ      |հատ    |2     |1 000       |2 000       |

|___|____________________________|_______|______|____________|____________|

|17.|Պոլիէթիլենային խողովակ 63 մմ|մ      |3     |600         |1 800       |

|___|____________________________|_______|______|____________|____________|

|18.|Պոմպակայանի տարածք          |քառ. մ |6,63  |169 225,94  |1 121 968   |

|___|____________________________|_______|______|____________|____________|

|   |Ընդամենը                    |       |      |            |3 221 320   |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.04.2024
N 538-Ա
Որոշում