040.0129.220201
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» փետրվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 փետրվարի 2001 թվականի N 129
ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐ ՆՈՐՔ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Նոր Նորք» ուսանողական ավան» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել 9-րդ մասնաշենքը և սեփականության իրավունքով անհատույց հանձնել Երևանի Նոր Նորքի թաղային համայնքին` այն վերջինիս համաձայնությամբ սահմանված կարգով բնակելի ֆոնդ դարձնելու և տվյալ մասնաշենքում բնակվող` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համակարգի ասպիրանտներին ու աշխատողներին առաջնահերթության կարգով, սեփականության իրավունքով հատկացնելու համար:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` մեկամսյա ժամկետում Երևանի Նոր Նորքի թաղապետի հետ համատեղ ավարտել նշված մասնաշենքի` սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
i
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության կարիքավոր ուսանողների և երիտասարդ գիտնականների բնակարանային պայմանների բարելավման միջոցառումների մասին» N 148 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 22-ից: