Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ...

 

 

319.0001.200201

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                       «20»         02           2001 Թ.

                                          ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 31901045

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ (ՀԱՅՊԵՏՍՏԱՆԴԱՐՏ) ՀՐԱՄԱՆ

 

31 հունվարի 2001 թվականի թիվ 1-Վ

 

i

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի թիվ 238 որոշմամբ հաստատված «Համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման կարգ»-ի 4-րդ կետը, հրամայում եմ`

1. Հաստատել «Արտադրանքի սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման աշխատանքների գների հաշվարկման կարգը» (կցվում է):

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ

ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆՈՎ

թիվ 1-Վ 2001.01.31

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Գործարկման թվականը 200 ________________

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույնով սահմանվում են արտադրանքի սերտիֆիկացման մարմինների (այսուհետև` ՍՄ) և փորձարկման լաբորատորիաների (այսուհետև` ՓԼ) հավատարմագրման աշխատանքների գների հաշվարկման կարգը:

2. Հավատարմագրման աշխատանքների համար վճարումը կատարում է հավատարմագրման ենթակա իրավաբանական անձը, անկախ հավատարմագրման արդյունքներից:

3. Հավատարմագրման աշխատանքների շահութաբերությունը չպետք է գերազանցի 25 օ/օ-ից:

4. Հավատարմագրման աշխատանքների իրականացման համար վճարումը (այսուհետև` հավատարմագրման աշխատանքների գին), որը հաշվարկվում է սույն կարգով չի ներառում իր մեջ գործուղման ծախսերը, Ա.Ա.Հ. և հավատարմագրված սերտիֆիկացման մարմնի և փորձարկման լաբորատորիայի համապատասխանության հսկողության արժեքը: Դրանց վճարումը կատարվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

II. Սահմանումներ

 

5. Սույն կարգում կիրառվում են տերմիններ համապատասխան սահմանումներով`

ա) արտադրանքի տեսակների (խմբերի) թիվ` հավատարմագրման ոլորտում ներգրավված համասեռ արտադրանքի խմբերի քանակը.

բ) համասեռ արտադրանքի խումբ` արտադրանքի համախումբ, որը բնորոշվում է գործառնական նշանակության, կիրառման ոլորտի, կառուցվածքային և տեխնոլոգիական լուծման ու դրա որակի հիմնական ցուցանիշների անվանացուցակի ընդհանրությամբ.

գ) արտադրանքի դաս` արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳԱԱ) դասակարգչում առաջին երկու նիշով սահմանված արտադրանք:

 

III. Սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների

հավատարմագրման աշխատանքների գների հաշվարկման կարգը

 

6. Հավատարմագրման աշխատանքների աշխատարարության միջինացված նշանակությունը (ըստ հավատարմագրման փուլերի, որոնք ներկայացված են ՀՀ կառավարության 2000.05.12 «Համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինները և փորձարկման լաբորատորիաները հավատարմագրելու մասին» թիվ 238 որոշմամբ հաստատված համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման կարգում) բերված են համապատասխանաբար հավելված 1-ում և 2-ում:

7. Հավատարմագրման աշխատանքների գները որոշվում են հայտի ներկայացման պահին հավատարմագրման աշխատանքների աշխատատարության գնահատմամբ տարբերակված կոնկրետ սերտիֆիկացման մարմնի և փորձարկման լաբորատորիայի համար:

ա) ՍՄ-ների հավատարմագրման աշխատանքների գները կախված են.

- հավատարմագրման ոլորտում ընդգրկված արտադրանքի տեսակների (խմբերի) քանակից.

- մեկ տեսակի (խմբի) արտադրանքի վրա տարածվող նորմատիվ փաստաթղթերի միջին քանակից.

- հավատարմագրման ոլորտում ընդգրկված արտադրանքի դասերի քանակից.

- համապատասխանության հավաստում իրականացնող աշխատակիցների քանակից, որոնց որակավորման գնահատումը կատարվում է հավատարմագրման ընթացքում.

բ) ՓԼ-ների հավատարմագրման աշխատանքների գները կախված են.

- հավատարմագրման ոլորտում ընդգրկված արտադրանքների փորձարկման մեթոդների քանակից.

- փորձարկում կատարող աշխատակիցների քանակից, որոնց որակավորման գնահատումը կատարվում է հավատարմագրման ընթացքում.

- փորձարկման սարքավորումների բարդության աստիճանից:

8. ՍՄ-ների և ՓԼ-ների հավատարմագրման աշխատանքների գների հաշվարկը բերված է IY-րդ գլխում:

9. ՍՄ-ների և ՓԼ-ների հավատարմագրման աշխատանքների իրականացման ժամանակ այլ կազմակերպություններից ներգրավված փորձագետների վարձատրությունը կատարվում է հավատարմագրման արժեքի ընդհանուր գումարից:

 

IY. Սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների

հավատարմագրման աշխատանքների գների որոշումը

 

10. ՍՄ-ների և ՓԼ-ների հավատարմագրման աշխատանքների գների հաշվարկը ներառում է.

- հավատարմագրման աշխատանքների կատարման համար մասնագետների միջին օրական դրույքաչափը.

- աշխատանքի աշխատատարության միջինացված նշանակությունները (հավելվածներ Ա1 և Ա2):

11. ՍՄ-ների և ՓԼ-ների հավատարմագրման աշխատանքների գինը որոշվում է հետևյալ բանաձևով.

 

Գհավ. = Գբազ. * K , որտեղ

 

Գհավ. - ՍՄ-ի և ՓԼ-ի հավատարմագրման աշխատանքների գինը, Գբազ. - պայմանական ՍՄ-ի և ՓԼ-ի հավատարմագրման աշխատանքների կատարման

գինը K - ընդհանուր գործակիցը որոշվում է

 

K = K1 * K2 * K3, որտեղ

 

ա) սերտիֆիկացման մարմնի հավատարմագրման համար. K1 - գործակից, որը հաշվի է առնում ՍՄ-ի հավատարմագրման ոլորտում ընդգրկված

արտադրանքի տեսակների (խմբերի) քանակը և նորմատիվ փաստաթղթերի միջին

քանակը մեկ տեսակի (խմբի) արտադրանքի վրա տարածվող (աղյուսակ 1), K2 - գործակից, որը հաշվի է առնում ՍՄ-ի հավատարմագրման ոլորտում ընդգրկված

արտադրանքի դասերի քանակը, K2 - գործակիցը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

K2 = 1 + 0,2 * (n - 5)  n > 5 դեպքում

                 K2 = 1,0                 n < 5 դեպքում,

 

որտեղ n - հավատարմագրման ոլորտում ընդգրկված արտադրանքի դասերի քանակն է:

Այն որոշվում է գործող արտադրանքի դասակարգչով:

 

K3 - գործակից, որը հաշվի է առնում աշխատակիցների քանակը (աղյուսակ 2):

 

բ) Փորձարկման լաբորատորիայի հավատարմագրման համար. K1 - գործակից, որը հաշվի է առնում փորձարկման մեթոդների քանակը (աղյուսակ

3), K2 - գործակից, որը հաշվի է առնում ՓԼ-ի աշխատակիցների քանակը (աղյուսակ 4), K3 - գործակից, որը հաշվի է առնում փորձարկման սարքավորումների բարդության

աստիճանը (աղյուսակ 5):

 

12. Հավատարմագրման աշխատանքների գինը - Գբազ. պայմանական հավատարմագրման ենթակա իրավաբանական անձի համար հավասար է.

 

Գբազ. = Դփորձ. * t * (1 + K4 + k5) * (1 + Շ), որտեղ

 

Դփորձ. - փորձագետի օրական դրույքաչափը

t      - միջին աշխատատարությունը

K4     - գործակից, որը ներառում է իր մեջ աշխատավարձի վրաեկ ծախսերը

K5     - գործակից, որը ներառում է իր մեջ կազմակերպության վերադիր ծախսերը

Շ      - գործակից, որը ներառում է իր մեջ աշխատանքների պլանային

         շահութաբերությունը:

 

(հավելված 1)

 

ՍՄ-ի հավատարմագրման ժամանակ աշխատանքի աշխատատարության

միջինացված նշանակությունը ըստ հավատարմագրման փուլերի

 

._________________________________________________________________________.

|N   |    Աշխատանքի անվանումը                      | Աշխատատարություն     |

|    |                                             |     մարդ/օր          |

|____|_____________________________________________|______________________|

|1   | Փաստաթղթերի փորձաքննություն                 |    10                |

|____|_____________________________________________|______________________|

|1.1 | Ներկայացված փաստաթղթերի քննարկում (հայտ,    |                      |

|    | հավատարմագրման ոլորտի նախագիծ,              |                      |

|    | Սերտիֆիկացման մարմնի մասին «Դրույթներ»-ի  |                      |

|    | նախագիծ, տեղեկություններ սերտիֆիկացման      |                      |

|    | մարմնի փորձագետների մասին, Որակի ձեռնարկ)   |                      |

|____|_____________________________________________|______________________|

|1.2 | Նորմատիվ պահանջներին համապատասխան ներկա-    |                      |

|    | յացված փաստաթղթերի փորձաքննություն          |                      |

|____|_____________________________________________|______________________|

|1.3 | Փորձաքննության եզրակացության ձևակերպում     |                      |

|____|_____________________________________________|______________________|

|2   | ՍՄ-ի համապատասխանության գնահատում           |                      |

|    | (վկայագրում) ըստ նրա գտնվելու վայրի         |    9                 |

|____|_____________________________________________|______________________|

|2.1 | Համապատասխանության գնահատման (վկայագրման)   |                      |

|    | հանձնաժողովի ձևակերպում                     |                      |

|____|_____________________________________________|______________________|

|2.2.| Հանձնաժողովի ծանոթությունը ՍՄ-ի հետ         |                      |

|____|_____________________________________________|______________________|

|2.3.| Կարգավիճակի, կազմակերպչական կառուցվածքի,    |                      |

|    | վարչական ենթակայության, ֆինանսական վիճակի,  |                      |

|    | աշխատանքի վճարման համակարգի որոշումը        |                      |

|____|_____________________________________________|______________________|

|2.4 | ՆՓ-երի առկայության գնահատումը ներկայացված   |                      |

|    | պահանջներին համապատասխան                    |                      |

|____|_____________________________________________|______________________|

|2.5 | Անձնակազմի որակավորման և  փորձի             |                      |

|    | գնահատումը                                  |                      |

|____|_____________________________________________|______________________|

|2.6 | Որակի ապահովման համակարգի և  որակի          |                      |

|    | համակարգի փաստաթղթերի առկայության ստուգումը |                      |

|____|_____________________________________________|______________________|

|2.7 | Արտադրանքի փորձնական սերտիֆիկացման          |                      |

|    | անցկացումը  (գործնական խաղ)                 |                      |

|____|_____________________________________________|______________________|

|2.8 | Հանձնաժողովի դիտողությունների և  առաջարկու- |                      |

|    | թյունների քննարկում, հաշվետվության          |                      |

|    | նախապատրաստումը                             |                      |

|____|_____________________________________________|______________________|

|3   | Փաստաթղթերի փորձաքննության և  համապատաս-    |                      |

|    | խանության գնահատման արդյունքների            |                      |

|    | վերլուծություն և  ՍՄ-ի համապատասխանության   |                      |

|    | հսկողության պայմանների ձևակերպում           |    2.0               |

|____|_____________________________________________|______________________|

|____|_____________________________________________|______________________|

|4   | Հավատարմագրման վկայագրի ձևակերպում,         |                      |

|    | գրանցում և  հանձնում                        |    1.0               |

|____|_____________________________________________|______________________|

|    |          Ընդամենը                           |    22                |

._________________________________________________________________________.

 

(աղյուսակ 1)

 

Սերտիֆիկացման մարմնի հավատարմագրման գնի

հաշվարկման համար K1 գործակցի արժեքները

 

._________________________________________________________________________.

|Հավատար-  | Արտադրանքի մեկ տեսակի (խմբի) վրա տարածվող ՆՓ-ի միջին քանակը  |

|մագրման   |______________________________________________________________|

|ոլորտում  |մինչև |    |     |      |      |      |      |      |         |

|ընդ-      |  3   |4-6 |7-10 |11-15 |16-20 |21-25 |26-35 |36-45 |45-ից    |

|գրկված    |      |    |     |      |      |      |      |      |ավել     |

|արտադ-    |      |    |     |      |      |      |      |      |         |

|րանքի     |      |    |     |      |      |      |      |      |         |

|տեսակնե-  |      |    |     |      |      |      |      |      |         |

|րի        |      |    |     |      |      |      |      |      |         |

|(խմբերի)  |      |    |     |      |      |      |      |      |         |

|քանակը    |      |    |     |      |      |      |      |      |         |

|__________|______|____|_____|______|______|______|______|______|_________|

|մինչև  5  |0,39  |0,41|0,47 |0,51  |0,57  |0,61  |0,66  |0,78  | 0,86    |

|__________|______|____|_____|______|______|______|______|______|_________|

|6-10      |0,44  |0,5 |0,64 |0,78  |0,89  |1,00  |1,11  |1,32  |1,39     |

|__________|______|____|_____|______|______|______|______|______|_________|

|11-20     |0,51  |0,57|0,87 |1,08  |1,25  |1,38  |1,44  |1,48  |1,48     |

|__________|______|____|_____|______|______|______|______|______|_________|

|21-30     |0,61  |0,75|1,14 |1,38  |1,41  |1,45  |1,48  |նույնը| նույնը  |

|__________|______|____|_____|______|______|______|______|______|_________|

|31-40     |0,74  |0,94|1,35 |1,41  |1,48  |1,48  |նույնը|նույնը| նույնը  |

|__________|______|____|_____|______|______|______|______|______|_________|

|41-50     |0,81  |1,08|1,44 |1,48  |նույնը|նույնը|նույնը|նույնը|նույնը   |

|__________|______|____|_____|______|______|______|______|______|_________|

|51-75     |0,99  |1,31|1,48 |նույնը|նույնը|նույնը|նույնը|նույնը|նույնը   |

|__________|______|____|_____|______|______|______|______|______|_________|

|76-100    |1,08  |1,41|նույնընույնը|նույնը|նույնը|նույնը|նույնը|նույնը   |

|__________|______|____|_____|______|______|______|______|______|_________|

|100-ից    |1,48  |1,48|նույ-|նույնը|նույնը|նույնը|նույնը|նույնը|նույնը   |

|ավել      |      |    |նը   |      |      |      |      |      |         |

._________________________________________________________________________.

 

(աղյուսակ 1)

 

ԳՈՐԾԱԿԻՑ, որը հաշվի է առնում աշխատակիցների թիվը

 

.________________________________________________.

|  Մասնագետների թիվը      |         Գործակից  K3 |

|_________________________|______________________|

|     1-5                 |            1,0       |

|_________________________|______________________|

|     6-10                |            1,1       |

|_________________________|______________________|

|     11-15               |            1,2       |

|_________________________|______________________|

|   16-ից ավել            |            1,3       |

.________________________________________________.

 

(հավելված 2)

 

ՓԼ-ի հավատարմագրման ժամանակ աշխատանքի աշխատատարության

միջինացված նշանակությունը ըստ հավատարմագրման փուլերի

 

._________________________________________________________________________.

|N   |    Աշխատանքի անվանումը                      | Աշխատատարություն     |

|    |                                             |     մարդ/օր          |

|____|_____________________________________________|______________________|

|1   | Փաստաթղթերի փորձաքննություն                 |    8.5               |

|____|_____________________________________________|______________________|

|1.1 | Ներկայացված փաստաթղթերի քննարկում (հայտ,    |                      |

|    | հավատարմագրման ոլորտի նախագիծ, փորձարկման   |                      |

|    | լաբորատորիայի մասին «Դրույթներ»-ի նախագիծ,|                      |

|    |փորձարկման լաբորատորիայի տեխնիկական անձնագիր,|                      |

|    | փորձարկման լաբորատորիայի գործունեության     |                      |

|    | վերաբերյալ հարցաթերթ, Որակի ձեռնարկ)        |                      |

|____|_____________________________________________|______________________|

|1.2 | Նորմատիվ պահանջներին համապատասխան ներկա-    |                      |

|    | յացված փաստաթղթերի փորձաքննություն          |                      |

|____|_____________________________________________|______________________|

|    | Փաստաթղթերի փորձաքննության եզրակացության    |                      |

|1.3 | ձևակերպում                                  |                      |

|____|_____________________________________________|______________________|

|2   | ՓԼ-ի համապատասխանության գնահատում           |                      |

|    | (վկայագրում) ըստ նրա գտնվելու վայրի         |    10.5              |

|____|_____________________________________________|______________________|

|2.1 | Համապատասխանության գնահատման (վկայագրման)   |                      |

|    | հանձնաժողովի ձևավորում                      |                      |

|____|_____________________________________________|______________________|

|2.2.| Հանձնաժողովի մեկնում լաբորատորիայի գտնվելու |                      |

|    | վայրը`  ծանոթության համար                   |                      |

|____|_____________________________________________|______________________|

|2.3.| ՓԼ-ի կազմակերպա-իրավական ձևի,  ֆինանսական   |                      |

|    | վիճակի, կազմակերպչական կարգավիճակի, աշխատա- |                      |

|    | կիցների աշխատանքի վճարման համակարգի որոշումը|                      |

|____|_____________________________________________|______________________|

|2.4 | Փորձարկման սարքավորումներով հագեցվածությունը|                      |

|    | և  դրանց համապատասխանությունը հայտարարված   |                      |

|    | հավատարմագրման ոլորտին                      |                      |

|____|_____________________________________________|______________________|

|2.5 | ՆՓ-երի առկայության գնահատումը ներկայացված   |                      |

|    | պահանջներին համապատասխան                    |                      |

|____|_____________________________________________|______________________|

|2.6 | Անձնակազմի փորձի և  որակավորման             |                      |

|    | գնահատում                                   |                      |

|____|_____________________________________________|______________________|

|2.7 | Անձնակազմի և  սարքավորումների տեղաբաշխման   |                      |

|    | գնահատում                                   |                      |

|____|_____________________________________________|______________________|

|2.8 | Փորձարկումների որակի ապահովման              |                      |

|    | գնահատում                                   |                      |

|____|_____________________________________________|______________________|

|2.9 | Ստուգիչ փորձարկումների անցկացում            |                      |

|____|_____________________________________________|______________________|

|2.10|Հանձնաժողովի դիտողությունների և  առաջար-     |                      |

|    |կությունների քննարկում, հաշվետվության        |                      |

|    |նախապատրաստում                               |                      |

|____|_____________________________________________|______________________|

|3   | Փաստաթղթերի փորձաքննության և  համապատաս-    |                      |

|    | խանության գնահատման արդյունքների            |                      |

|    | վերլուծություն և  ՓԼ-ի համապատասխանության   |                      |

|    | հսկողության պայմանների ձևակերպում           |    2.0               |

|____|_____________________________________________|______________________|

|____|_____________________________________________|______________________|

|4   | Հավատարմագրման վկայագրի ձևակերպում,         |                      |

|    | գրանցում և  հանձնում                        |    1.0               |

|____|_____________________________________________|______________________|

|    |          Ընդամենը                           |    22                |

._________________________________________________________________________.

 

(աղյուսակ 3)

Գործակից, որը հաշվի է առնում փորձարկման մեթոդների քանակը

 

.____________________________________________.

|Փորձարկման մեթոդների քանակը |  Գործակից  K1 |

|____________________________|_______________|

|            1               |     1,0       |

|____________________________|_______________|

|           2-5              |     1,5       |

|____________________________|_______________|

|           6-10             |     1,8       |

|____________________________|_______________|

|          11-20             |     1,9       |

|____________________________|_______________|

|          21-30             |     2,0       |

|____________________________|_______________|

|    30-ից ավել              |     2,2       |

.____________________________________________.

 

(աղյուսակ 4)

Գործակից, որը հաշվի է առնում աշխատակիցների թիվը

 

.______________________________________.

| Մասնագետների թիվը    |  Գործակից  K2 |

|______________________|_______________|

|         1            |     1,0       |

|______________________|_______________|

|       2-5            |     1,1       |

|______________________|_______________|

|       6-10           |     1,2       |

|______________________|_______________|

|      11-15           |     1,3       |

|______________________|_______________|

|    15-ից ավել        |     1,4       |

.______________________________________.

 

(աղյուսակ 5)

Գործակից, որը հաշվի է առնում փորձարկման սարքավորումների բարդության

աստիճանը

 

._________________________________________________________.

|Բարդության    |     Սարքավորումների     |    Գործակից  K3|

|աստիճանը      |     բարդությունը        |                |

|______________|_________________________|________________|

| Պարզ         |     Պարզ չափիչ սարքեր   |       0,9      |

|              |     առանձին ֆիզիկական   |                |

|              |     մեծությունների      |                |

|              |     համար               |                |

|______________|_________________________|________________|

|  Միջին բար-  |     Փորձարկման սարքա-   |                |

|  դություն    |     վորումներ կամ       |                |

|              |     ստենդներ, կազմված   |                |

|              |     մի քանի սարքերից    |      1.0       |

|______________|_________________________|________________|

|  Բարդ        |     Փորձարկման հավաքա-  |                |

|              |     ծուներ ավտոմատ կա-  |                |

|              |     ռավարմամբ և         |                |

|              |     արդյունքների        |                |

|              |     գրանցմամբ           |       1,1      |

._________________________________________________________.

 

Եթե հավատարմագրման աշխատանքների իրականացման ժամանակ անհրաժեշտություն է ծագում անցկացնել հավատարմագրման փաստաթղթերի կրկնական փորձաքննություն կամ կրկնական համապատասխանության գնահատում (վկայագրում), ապա հավատարմագրման ենթակա իրավաբանական անձը կատարում է այդ փուլերի համար նախատեսված կրկնական վճարում:

Սերտիֆիկացման մարմինների կամ փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման ոլորտի ընդլայնում իրականացնելու աշխատանքների գինը սահմանվում է հավատարմագրման աշխատանքների հաշվարկված գնի 30 օ/օ-ի չափով:

Սերտիֆիկացման մարմինների կամ փորձարկման լաբորատորիաների համապատասխանության հսկողություն իրականացնելու աշխատանքների գինը սահմանվում է հավատարմագրման աշխատանքների հաշվարկված գնի 40 օ/օ-ի չափով:

Եթե համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա ընդլայնվում է սերտիֆիկացման մարմնի կամ փորձարկման լաբորատորիայի հավատարմագրման ոլորտը, ապա համապատասխանության հսկողության գինը սահմանվում է հավատարմագրման աշխատանքների հաշվարկված գնի 50 օ/օ-ի չափով:

 

 

pin
Հայպետստանդարտ
31.01.2001
N 1-Վ
Հրաման