Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

11 հունվարի 2001 թվականի N 1

 

14. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ անշարժ գույքի շուկայի զարգացման հայեցակարգին (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին և գերատեսչություններին` սահմանված ժամկետներում ապահովել անշարժ գույքի շուկայի զարգացման հայեցակարգից բխող իրավական նորմատիվ ակտերի մշակումից և դրանք Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը:

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

 

1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետությունում սկսած շուկայական հարաբերությունների ձևավորմանն ուղղված բարեփոխումների առաջին քայլը հանդիսացավ հողի սեփականաշնորհումը, որի արդյունքում, հանրապետությունում շուրջ 550 հազար ընտանիքներ գյուղական և քաղաքային համայնքներում դարձան հողի սեփականատերեր: Հողի սեփականաշնորհումից հետո Հանրապետությունում միայն 1994 թ. հանվեցին հողի առք ու վաճառքի նկատմամբ կիրառվող սահմանափակումները, իսկ 1998 թ. ապրիլ-մայիս ամիսներին, անշարժ գույքի շուկայում գործառույթների իրականացման խթանման նպատակով, 250000 հողի սեփականատերերի բաժանվեցին հողի սեփականության իրավունքի պետական ակտեր (առանց չափագրումների):

Հայաստանի Հանրապետությունում տնտեսական բարեփոխումներին ուղղված առաջին կարևորագույն օրենսդրական փաստաթղթերից էր 1991 թվականին ընդունված «Հողային օրենսգիրքը», որից հետո ընդունվեցին այս ոլորտը կարգավորող մի շարք այլ օրենսդրական փաստաթղթեր, մասնավորապես 1996 թ. «Անշարժ գույքի մասին օրենքը», 1999 թ. ՀՀ «Քաղաքացիական օրենսգիրքը», 1999 թ. ՀՀ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման» մասին օրենքը:

Հանրապետությունում շուկայական հարաբերությունների և սեփականության ինստիտուտի կայացման, ինչպես նաև ներդրումների ապահովման երաշխիքների ստեղծման համար առաջնահերթ նշանակություն է ստանում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը և որպես հետևանք` իրավունքների պահպանման երաշխիքը ու պաշտպանումը:

Միաժամանակ պետության անշարժ գույքի ոլորտում հարկային քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ է իրականացնել սեփականության օբյեկտների հաշվառման ու գնահատման օբյեկտիվ և արդյունավետ միջոցառումներ:

Այդ նպատակով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 1997 թվականի հունիսի թիվ 234 որոշման համաձայն ստեղծվեց Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգը, որի վրա դրվեց անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման նոր համակարգի ներդրման աշխատանքների իրականացումը, անշարժ գույքի շուկայի բարեփոխումների կազմակերպումը: Ներկայումս հանրապետության տարածքում իրականացվում են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքները, որի ընթացքում քարտեզագրվում են անշարժ գույքի միավորները, ճշտվում են դրանց նկատմամբ իրավունքներն ու սահմանափակումները, սեփականատերերին տրամադրելով սեփականության իրավունքի գրանցման վկայականներ: Սկսվել է անշարժ գույքի և դրանց վերաբերյալ գրանցված իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվական բանկի ստեղծումը և կառավարման ավտոմատացված համակարգերի ներդրման գործընթացը, ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի ձևավորումը:

Արդյունքում, 1997-99 թթ. նկատվեցին անշարժ գույքի շուկայում գործարքների իրականացման աշխուժացման միտումներ մասնավորապես, եթե 1997 թ. անշարժ գույքի հետ իրականացվել էր 17 հազար գործարք, 1999 դրանց թիվը հասավ շուրջ 42 հազարի:

Անշարժ գույքի շուկայի բարեփոխումների շրջանակներում սկսվեց կանոնակարգվել նաև անշարժ գույքի շուկայում մասնագիտական գործունեության (ռիելտորական գործունեություն, շուկայական գնահատում, անշարժ գույքի կադաստրային քարտեզագրում) իրականացումը: Ներկայումս ՀՀ անշարժ գույքի շուկայում գործում են լիցենզավորված 69 գնահատող, 70 ռիելտոր և 205 կադաստրային քարտեզագրողներ որոնք աշխատում են համապատասխանաբար 38, 40 և 116 ընկերություններում:

 

2. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Անշարժ գույքի շուկայում բարեփոխումների իրականացման ռազմավարական նպատակը անշարժ գույքի շուկայում անշարժ գույքի և նրա նկատմամբ իրավունքների քաղաքացիական շրջանառության համակարգում մրցակցային միջավայրի ձևավորումն ու անշարժ գույքի առավելագույն արդյունավետ օգտագործման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն է:

Վերոհիշյալ նպատակի իրականացման համար անհրաժեշտ է լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են`

. անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մեխանիզմների

կատարելագործումը և իրավունքների պետական գրանցման թափանցիկ

համակարգի ներդրումը

. անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվական բանկի ստեղծումը և անշարժ

գույքի շուկայում տեղեկատվության ապահովման գործընթացի կանոնակարգումը,

. անշարժ գույքի գնահատման հավաստի շուկայական մեխանիզմների ներդրումը,

. հիպոթեքային վարկավորման մեխանիզմների զարգացումը խթանող

միջոցառումների իրականացումը,

. անշարժ գույքի նոր միավորների ստեղծման, դրանց վրա քաղաքաշինական

գործունեության ծավալման համար թույլտվությունների ստացման ընթացակարգի

պարզեցումը, հողերի պլանավորման և հողերի միավորման գործընթացի

կանոնակարգումը,

. անշարժ գույքի շուկայի մասնագիտացված մասնակիցների արդյունավետ

գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծումը,

. պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման, այլ անշարժ գույքի

մասնավորեցման գործընթացի շարունակումը և օգտագործման տրամադրման

արդյունավետ մեխանիզմների ներդրումը,

. պետության, որպես անշարժ գույքի սեփականատիրոջ և անշարժ գույքի

շուկայի կարգավորողի գործառույթների հստակեցումն ու տարանջատումը,

. անշարժ գույքի շուկայի համակարգված դիտարկումների իրականացումը,

. Հայաստանի Հանրապետությունում առկա անշարժ գույքի հաշվառումը և

դասակարգումը:

 

3. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

1. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման ավտոմատացված համակարգի ներդրման և անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվական համակարգի գործունեության արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է`

. շարունակել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական

գրանցման գործընթացը, ստեղծելով այդ իրավունքների պետական

պաշտպանության համապատասխան երաշխիքներ,

. ավտոմատացնել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման

գործընթացը, ներդնել տեղեկատվական բանկի կառավարման ավտոմատացված

մեխանիզմներ, ստեղծելով անշարժ գույքի և դրանց նկատմամբ գրանցված

իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկատվական

բանկ,

. ապահովել անշարժ գույքի շուկայի մասնակիցներին երաշխավորված, հավաստի

տեղեկատվությամբ:

2. Անշարժ գույքի գնահատման համակարգի զարգացման խթանման համար անհրաժեշտ է`

. հարկման, հիպոթեքային վարկավորման, ապահովման, մասնավորեցման և այլ

նպատակներով գնահատումը իրականացնել հիմնվելով անշարժ գույքի

շուկայական գնահատման մեթոդների վրա,

. տարանջատել գնահատման համակարգում պետական ոչ պետական մարմինների

գործառույթները, հարկման նպատակով անշարժ գույքի գնահատումն

իրականացնել լիազորված պետական կառավարման մարմնի միջոցով, օտարման

նպատակով գնահատման գործընթացում ներգրավել նաև ոչ պետական

լիցենզավորված գնահատողներին, իսկ անշարժ գույքի նկատմամբ

գործառույթների համար գնահատումը իրականացնել մասնավոր լիցենզավորված

գնահատողների միջոցով,

. վերանայել գույքահարկի նպատակով բնակելի նշանակության անշարժ գույքի

գնահատման մեթոդները և սահմանված գոտիականությունը, մշակել և ներդնել

արտադրական և հասարակական նշանակության անշարժ գույքի գնահատման

մեթոդներ, որոնք կնպաստեն անշարժ գույքի պակաս արդյունավետ

օգտագործողից առավել արդյունավետ օգտագործողին անցմանը,

. աստիճանաբար անցնել միասնական անշարժ գույքի գնահատման մեթոդիկայի,

որում հողը, շենքերն ու շինությունները կդիտարկվեն որպես անշարժ գույքի

գնահատման մեկ միավոր,

. աջակցել անշարժ գույքի ապահովագրության համակարգի կայացման

գործընթացին:

3. Հիպոթեքի ինստիտուտի զարգացման համար անհրաժեշտ է`

. աջակցել հիպոթեքային վարկավորմամբ զբաղվող մասնագիտացված ինստիտուտների

ստեղծման գործընթացին,

. սկսել շարժական գույքի հիպոթեքի գրանցման համակարգի ներդրումը որը

հնարավորություն կտա գրավադրել անշարժ գույքը շարժական գույքի հետ

միասին և պետականորեն երաշխավորել ու պաշտպանել հիպոթեքի իրավունքը,

. ապահովել օբյեկտիվ, օպերատիվ և անընդհատ տեղեկատվություն գրավադրվող

անշարժ գույքի և նրա նկատմամբ գրանցված իրավունքների ու

սահմանափակումների վերաբերյալ:

4. Անշարժ գույքի նոր միավորների ստեղծման համար քաղաքաշինական գործունեության, հողերի պլանավորման և հողերի միավորման գործընթացները խթանող միջոցառումների կանոնակարգման համար անհրաժեշտ է`

. մշակել բնակավայրերի հողերի օգտագործման սխեմաների և գլխավոր

հատակագծերի մշակման սկզբունքները,

. նպաստել հողերի միավորման գործընթացին, մշակելով համապատասխան ծրագրեր

հիմնվելով միավորման կամավորության և խրախուսման վրա:

5. Անշարժ գույքի շուկայի մասնագիտացված մասնակիցների ինստիտուտի զարգացման համար անհրաժեշտ է`

. կանոնակարգել անշարժ գույքի մասնագիտացված մասնակիցների

գործունեությունը, իրավունքներն ու պարտականությունները:

. խթանել շուկայական գնահատողների, ռիելտորների և կադաստրային

քարտեզագրողների միությունների հիմնումը

. աջակցել անշարժ գույքի շուկայի մասնագիտացված մասնակիցների ուսուցմանը

և որակավորման բարձրացման գործընթացին:

6. Պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման և օգտագործման տրամադրման գործընթացների հստակեցման համար անհրաժեշտ է`

. պետական գույքի հետ գործառույթներում ներգրավել անշարժ գույքի շուկայի

մասնագիտացված մասնակիցներին,

. ապահովել աճուրդների անցկացման հրապարակայնությունը:

7. Անշարժ գույքի շուկայի արդյունավետ համակարգված դիտարկումների իրականացման համար անհրաժեշտ է`

. ներդնել անշարժ գույքի շուկայի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման

արդյունավետ մեխանիզմներ,

. մշակել և ներդնել հավաքագրված տեղեկատվության վերլուծման մեթոդներ,

. ստացված արդյունքների հիման վրա իրականացնել համապատասխան ճշգրտումներ

գնահատման մեխանիզմների մեջ:

8. Օրենսդրորեն անհրաժեշտ է կարգավորել`

. սեփականաշնորհված և մասնավորեցման գործընթացում գտնվող օբյեկտների

շահագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողի նկատմամբ

սեփականության իրավունքի ձեռքբերման կարգը,

. հողերի միավորման ծրագրերի իրականացման կարգը,

. պետական սեփականություն հանդիսացող հողի նկատմամբ իրավունքների

օտարման, ձեռքբերման, ծագման, դադարման, փոխանցման, ինչպես նաև

հողօգտագործման և հողերի վրա քաղաքաշինական գործունեության ծավալման

կարգը,

. պետության և հասարակության կարիքների համար հողամասերը

սեփականատերերից պետության կողմից օտարելու դեպքում համարժեք հատուցման

տրամադրման կարգը,

. անշարժ գույքի շուկայի պարբերական (ամսական, եռամսյակային)

վերլուծությունների և տվյալների հրապարակման կարգը,

. ինքնակամ կառույցների հիմնահարցերը:

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հայեցակարգը ուղղված է անշարժ գույքի և դրա նկատմամբ իրավունքների քաղաքացիական շրջանառության խթանմանը, որի արդյունքում կապահովվի անշարժ գույքի միավորների առավել արդյունավետ օգտագործումը:

2. Հայեցակարգով նախատեսված միջոցառումների իրականացման համար կմշակվեն համապատասխան ծրագրեր որոնք կֆինանսավորվեն ՀՀ պետական բյուջեից կամ դոնոր կազմակերպությունների միջոցներով:

3. Սույն հայեցակարգով սահմանված միջոցառումների իրականացումը ապահովող նորմատիվ իրավական փաստաթղթերի նախագծերի ցանկը և մշակման ժամանակացույցը կցվում է (հավելված):

 

Հավելված

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

«Անշարժ գույքի շուկայի զարգացման» հայեցակարգից

բխող իրավական ակտերի ընդունման

 

.__________________________________________________________________________.

|  |     Փաստաթղթի անվանումը      |Ժամկետները  | Պատասխանատու պետական      |

|  |                              |            |      մարմինները           |

|__|______________________________|____________|___________________________|

|1.|Հողային օրենսգիրք             |   2001 թ.  |ՀՀ կառավարությանն առընթեր  |

|  |                              |            |անշարժ գույքի Կադաստրի     |

|  |                              |            |պետական կոմիտե, Նախագիծը   |

|  |                              |            |ներկայացված է ԱԺ           |

|__|______________________________|____________|___________________________|

|2.|«Ինքնակամ կառույցների մասին»  |   2001 թ.  |ՀՀ Քաղաքաշինության         |

|  |ՀՀ օրենքի նախագիծ             |II եռամսյակ |նախարարություն ՀՀ          |

|  |                              |            |կառավարությանն առընթեր     |

|  |                              |            |անշարժ գույքի Կադաստրի     |

|  |                              |            |պետական կոմիտե             |

|__|______________________________|____________|___________________________|

|3.|«Տեղական ինքնակառավարման      |ՀՀ «Հողային |ՀՀ տարածքային կառավարման   |

|  |մասին օրենքում փոփոխություններ|օրենսգրքի»  |նախարարություն             |

|  |և  լրացումներ կատարելու մասին»|ընդունումից |                           |

|  |ՀՀ օրենքի նախագիծ             |հետո 2 ամսյա|                           |

|  |                              |ժամկետում   |                           |

|__|______________________________|____________|___________________________|

|4.|«Ռիելտորական գործունեության   |   2001 թ.  |ՀՀ կառավարությանն առընթեր  |

|  |մասին» ՀՀ օրենքի նախագիծ      |II եռամսյակ |անշարժ գույքի Կադաստրի     |

|  |                              |            |պետական կոմիտե             |

|__|______________________________|____________|___________________________|

|5.|«Անշարժ գույքի գնահատման      |   2001 թ.  |ՀՀ կառավարությանն առընթեր  |

|  |գործունեության մասին»         |I եռամսյակ  |անշարժ գույքի Կադաստրի     |

|  |ՀՀ օրենքի նախագիծ             |            |պետական կոմիտե             |

|__|______________________________|____________|___________________________|

|6.|«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում  |ՀՀ «Հողային |ՀՀ Արդարադատության         |

|  |փոփոխություններ և  լրացումներ |օրենսգրքի»  |նախարարություն             |

|  |կատարելու մասին» ՀՀ օրենքի    |ընդունումից |ՀՀ կառավարությանն առընթեր  |

|  |նախագիծ                       |հետո եռամսյա|անշարժ գույքի Կադաստրի     |

|  |                              |ժամկետում   |պետական կոմիտե             |

|  |                              |   2001 թ.  |                           |

|__|______________________________|____________|___________________________|

|7.|«Հրապարակային                 |   2001 թ.  |ՀՀ Արդարադատության         |

|  |սակարկությունների մասին»      |III եռամսյակ|նախարարություն             |

|  |ՀՀ օրենքի նախագիծ             |            |                           |

|__|______________________________|____________|___________________________|

|8.|Ընդերքի մասին օրենքում, ՀՀ    |ՀՀ «Հողային |ՀՀ Բնապահպանության         |

|  |անտառային և  ջրային           |օրենսգրքի»  |նախարարություն             |

|  |օրենսգրքերում, «Շրջակա        |ընդունումից |                           |

|  |միջավայրի վրա ազդեցության     |հետո 2 ամսյա|                           |

|  |մասին», «Բնության հատուկ      |ժամկետում   |                           |

|  |պահպանվող տարածքների մասին»   |   2001 թ.  |                           |

|  |ՀՀ օրենքներում փոփոխություններ|            |                           |

|  |լրացումներ կատարելու մասին»   |            |                           |

|  |ՀՀ օրենքների նախագծեր         |            |                           |

|__|______________________________|____________|___________________________|

|9.|«Պետական գույքի մասնավորեցման |ՀՀ «Հողային |ՀՀ ֆինանսների և            |

|  |(սեփականաշնորհման) մասին ՀՀ   |օրենսգրքի»  |էկոնոմիկայի նախարարություն |

|  |օրենքում փոփոխություններ և    |ընդունումից |ՀՀ պետական գույքի          |

|  |լրացումներ կատարելու մասին»   |հետո 2 ամսյա|կառավարման նախարարություն  |

|  |ՀՀ օրենքի նախագիծ             |ժամկետում   |                           |

|  |                              |   2001 թ.  |                           |

.__________________________________________________________________________.

 

Օրենքների ընդունումից հետո կընդունվեն համապատասխան ենթաօրենսդրական ակտերը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.01.2001
N 1
Արձանագրային որոշում