Սեղմել Esc փակելու համար:
ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 մայիսի 2024 թվականի N 137-Ն

 

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 379-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ եթե բաժանորդը մինչև 2024 թվականի հունիսի 20-ը գրավոր չի դիմում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը` լուծելու իր հետ կնքված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագիրը, և նույն ամսաթվից շարունակում է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայություններից փաստացի օգտվելը, այդ պայմանագիրը համարվում է փոփոխված, իսկ այն բաժանորդի դեպքում, ով հանդիսացել է նախկին ջրամատակարար կազմակերպությունների բաժանորդ, սակայն «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ դեռևս չի կնքել համապատասխան պայմանագիր, պայմանագիրը համարվում է կնքված սույն որոշման 1-ին կետով սահմանված` խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևին համապատասխան:

3. Հանձնարարել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը` մինչև 2024 թվականի հունիսի 14-ը հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով առնվազն 10-ական անգամ` 18:00-20:00-ն և 20:00-23:00-ն ընկած ժամանակահատվածներում, azdarar.am կայքով, ընկերության պաշտոնական կայքով, սպասարկման գրասենյակներում և փոստային բաժանմունքներում ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված պայմանագրի օրինակելի ձևի և դրան համապատասխան պայմանագրերի կնքման և փոփոխման` սույն որոշման 2-րդ կետով ամրագրված կարգավորման մասին բաժանորդների իրազեկումը:

i

4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելու մասին» N 379-Ն որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունիսի 20-ից, իսկ դրա 2-րդ և 3-րդ կետերը` 2024 թվականի հունիսի 7-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

    ՆԱԽԱԳԱՀ`   Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

Երևան

10 մայիսի 2024 թ.

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2024 թվականի մայիսի 10-ի

N 137-Ն որոշման

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

(Հրապարակային պայմանագիր)

 

Մատակարարը` ___________________________________________________________

(կազմակերպության անվանումը)

 

ի դեմս _____________________________________________________, մի կողմից

(անունը, ազգանունը, պաշտոնը, լիազորված լինելու դեպքում

լիազորագրի տվյալները)

 

և մյուս կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) հաստատած օրինակելի ձևին համապատասխան ակցեպտը (այսուհետ` ակցեպտ) ներկայացրած Բաժանորդը, այսուհետ համատեղ կոչվելով կողմեր, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով, այլ օրենքներով, Հանձնաժողովի հաստատած` խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններով (այսուհետ` ՋՄՕԿ) և այլ իրավական ակտերով, կնքում են սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր), որը հրապարակային է և գործում է ստորև շարադրված պայմաններով և Բաժանորդի կողմից ներկայացված` ակցեպտում ներառված տվյալներով:

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Պայմանագրի համաձայն` մատակարարը բաժանորդին մատուցում է խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայություններ (ծառայություն), իսկ բաժանորդը վճարում է իրեն մատուցված ծառայությունների (ծառայության) դիմաց:

 

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Պայմանագրի համաձայն կողմերն ունեն այն բոլոր իրավունքները և պարտականությունները, որոնք նախատեսված են ՋՄՕԿ-ով:

 

3. ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3. Հաշվարկային ամսվա ընթացքում մատուցված ծառայությունների (ծառայության) քանակը որոշվում է ՋՄՕԿ-ով սահմանված կարգով:

4. Հաշվարկային ամսվա ընթացքում Բաժանորդին մատուցված ծառայությունների (ծառայության) արժեքը որոշվում է Հանձնաժողովի կողմից սահմանված սակագնի և մատուցված ծառայությունների քանակության արտադրյալով:

5. Հանձնաժողովի սահմանած սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից:

6. Բաժանորդը մատուցված ծառայությունների (ծառայության) արժեքը պարտավոր է վճարել ՋՄՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետում:

7. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում վերահաշվարկված ծառայությունների (ծառայության) արժեքը և տույժերը (հաշվարկված լինելու դեպքում) վճարվում են ՋՄՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետում:

8. ՋՄՕԿ-ի համաձայն տույժ հաշվարկելու դեպքում Մատակարարը Բաժանորդի վճարումներից առաջնահերթ մարում է մատուցված ծառայությունների (ծառայության) արժեքը` ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժի գծով պարտավորությունները:

9. Բաժանորդի կողմից վճարում չկատարելու դեպքում, եթե վերջինս ներկայացրել է Մատակարարի համար ընդունելի պայմաններով վճարման երաշխիքներ կամ նրա հետ կազմել է պարտքի մարման ժամանակացույց, ապա Մատակարարը չպետք է դադարեցնի Բաժանորդին ծառայությունների (ծառայության) մատուցումը: Եթե Բաժանորդը պարտքը չի մարում ըստ ժամանակացույցի, ապա Մատակարարն իրավունք ունի դադարեցնել նրան ծառայությունների (ծառայության) մատուցումը` ՋՄՕԿ-ով սահմանված կարգով նախազգուշացնելուց հետո:

10. Մատակարարի հանդեպ դրամական պարտավորությունների բացակայության դեպքում Բաժանորդի վճարումները որպես կանխավճար ուղղվում են ապագայում առաջացող պարտավորությունների կատարմանը, եթե Բաժանորդը այդ գումարի վերադարձի պահանջ չի ներկայացրել:

 

4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

11. Պայմանագիրը կնքված է համարվում ակցեպտը Մատակարարի կողմից հաստատվելու պահից:

12. Հանձնաժողովի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատվելու կամ դրանում փոփոխություններ, լրացումներ կատարվելու դեպքում Հանձնաժողովի համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից կնքված պայմանագրերը համարվում են նոր կամ փոփոխված (լրացված) ձևին համապատասխան կնքված կամ փոփոխված (լրացված):

13. Պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով` բացառությամբ ՋՄՕԿ-ով սահմանված դեպքերի:

14. Պայմանագիրը լուծվում է`

1) կողմերի փոխադարձ համաձայնությամբ.

2) Բաժանորդի կողմից միակողմանի` այդ մասին Մատակարարին տեղեկացնելու, ինչպես նաև մատուցված ծառայությունների (ծառայության) դիմաց ամբողջությամբ վճարելու պայմանով.

3) Մատակարարի կողմից միակողմանի`

ա. բնակիչ Բաժանորդի մահվան, իրավաբանական անձ Բաժանորդի լուծարման դեպքում,

բ. ակցեպտի վերադարձման` ՋՄՕԿ-ով նախատեսված հիմքերի բացահայտման դեպքում,

գ. Ծառայությունների (ծառայության) մատուցման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունք ունեցող անձի գրավոր պահանջի դեպքում, եթե Բաժանորդը չունի ՋՄՕԿ-ով պահանջվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները հավաստող փաստաթուղթ` Բաժանորդին նախապես տեղեկացնելու պայմանով, բացառությամբ ՋՄՕԿ-ով նախատեսված դեպքի,

դ. ՋՄՕԿ-ի համաձայն կնքված ժամանակավոր Պայմանագրերի գործողության ժամկետի ավարտվելու դեպքում` այդ մասին Բաժանորդին նախապես տեղեկացնելու պայմանով,

ե. օրենքով, ՋՄՕԿ-ով և Պայմանագրով նախատեսված այլ դեպքերում` այդ մասին Բաժանորդին նախապես տեղեկացնելու պայմանով:

15. Կողմերի համաձայնությամբ Պայմանագրում փոփոխություններ կարող են կատարվել գրավոր` պայմանով, որ չեն հակասի Հանձնաժողովի կողմից հաստատված և գործող օրինակելի ձևին և Հանձնաժողովի այլ իրավական ակտերին:

16. Պայմանագրի փոփոխումը կամ դադարումը կողմերին չի ազատում մինչ այդ պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունների կատարումից:

 

5. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

17. Կողմերը պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվություն են կրում օրենքով, ՋՄՕԿ-ով, ինչպես նաև Պայմանագրով սահմանված կարգով և դեպքերում:

18. Մատակարարը ՋՄՕԿ-ով սահմանված դեպքերում և կարգով պարտավոր է Բաժանորդին վճարել տույժ:

19. Որակի ցուցանիշներից շեղումներով ծառայություններ (ծառայություն) մատուցելու համար Մատակարարը փոխհատուցում է Բաժանորդի կրած վնասը օրենքով սահմանված կարգով:

20. Բաժանորդի (բացառությամբ բնակչության) կողմից Պայմանագրի համաձայն վճարման ժամկետը խախտելու դեպքում Մատակարարն իրավունք ունի Բաժանորդից պահանջել վճարելու տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան չվճարված գումարի 10 տոկոսը: Տույժը կարող է հաշվարկվել Հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 20-ից, եթե դրանից առնվազն 7 օր առաջ Մատակարարը ՋՄՕԿ-ով սահմանված կարգով տեղեկացրել է Բաժանորդին մատուցված ծառայությունների (ծառայության) քանակի և արժեքի մասին: Հակառակ դեպքում տույժը հաշվարկվում է ՋՄՕԿ-ով սահմանված կարգով տեղեկացնելուց ոչ շուտ, քան 7 օր հետո:

21. Կողմը պայմանագրային պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չի կրում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի: Ֆորս մաժոր համարվող դեպքերը և դրանց կիրառման կարգը սահմանվում է ՋՄՕԿ-ով:

 

6. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

22. Պայմանագրում հասկացություններն ունեն ՋՄՕԿ-ով սահմանված նշանակությունը, եթե այլ բան ուղղակիորեն նախատեսված չէ Պայմանագրով:

23. Պայմանագրով Բաժանորդը համաձայնություն է տալիս ՋՄՕԿ-ի համաձայն իր կողմից ներկայացված անձնական տվյալները հասանելի դարձնել այլ անձանց (այդ թվում` բանկերին, փոստային բաժանմունքներին, վճարահաշվարկային կազմակերպություններին)` ՋՄՕԿ-ի համաձայն մատուցված (վերահաշվարկված) ծառայությունների (ծառայության) դիմաց վճարման համար անհրաժեշտ տեղեկությունը հասանելի դարձնելու, ինչպես նաև օրենքով և Պայմանագրի շրջանակում Մատակարարի կողմից ստանձնած պարտավորությունները կատարելու համար:

24. Բաժանորդն ապահովում է Մատակարարի լիազոր ներկայացուցիչների մուտքն իր տարածք ՋՄՕԿ-ով սահմանված կարգով, եթե դա անհրաժեշտ է Մատակարարի կողմից ՋՄՕԿ-ով սահմանված պարտականությունների կատարման համար:

25. Ծառայությունների (ծառայության) մատուցման դադարեցումն իրականացվում է ՋՄՕԿ-ով սահմանված դեպքերում և կարգով:

26. Կողմերի միջև առաջացող բոլոր վեճերը (տարաձայնությունները) կարգավորվում են բանակցությունների միջոցով:

27. Վեճը (տարաձայնությունը) կողմերի համաձայնությամբ չկարգավորվելու դեպքում կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել Հանձնաժողով` վերջինիս իրավասությունների շրջանակում վիճարկվող հարցերը լուծելու խնդրանքով կամ վեճի լուծումը հանձնել իրավասու դատարան, եթե կողմերի համաձայնությամբ չի որոշվել գործը հանձնել արբիտրաժի լուծմանը:

 

7. ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ԱՆՎԱՆՈՒՄ`

__________________________________________________

 

ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ`

__________________________________________________

 

ՀԵՌԱԽՈՍ`

__________________________________________________

 

ԷԼ. ՓՈՍՏ`

__________________________________________________

 

ՀՎՀՀ`

__________________________________________________

 

Հ/Հ`

__________________________________________________

 

ԲԱՆԿ`

__________________________________________________

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ N`

__________________________________________________

 

Հավելված

Խմելու ջրի մատակարարման և

ջրահեռացման (կեղտաջրերի

մաքրման) ծառայությունների

մատուցման պայմանագրի

(հրապարակային օֆերտա)

 

ԱԿՑԵՊՏ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ (ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ)

 

1. Սույն ակցեպտով _____________________________________________________

(Բաժանորդի անունը (անվանումը))

 

լրիվ և անվերապահորեն ընդունում է Հանձնաժողովի հաստատած խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման մասին հրապարակային պայմանագրի օրինակելի ձևով սահմանված բոլոր պայմանները` հայտնելով իր համաձայնությունը` ծառայությունների (ծառայության) մատուցման տարածքում

__________________________________________________________________________

        (ծառայությունների (ծառայության) մատուցման տարածքի հասցե)

 

[] բնակչի

[] ոչ բնակչի

 

կողմից________________________________________________________________

(խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի

մաքրման)

 

ծառայություններ (ծառայություն) ստանալու նպատակով` Մատակարարի հետ վերը նշված պայմանագրի կնքմանը:

 

2. Բաժանորդի այլ տվյալները.

ԲԱԺԱՆՈՐԴ`

անձը հաստատող փաստաթղթի տվյալներն ու օրինակը (պետական գրանցման վկայականի համար`

______________________________________________________________________

ՀԾՀ (ՀՎՀՀ)____________________________________________________________

բնակության (գտնվելու) վայրի հասցե`____________________________________

Ծանուցման տվյալներ.

փոստային հասցե`_______________________________________________________

էլեկտրոնային փոստի հասցե`_____________________________________________

հեռախոսահամար`________________________________________________________

Բանկային տվյալներ.

բանկ` ________________________________________________________________

հաշվեհամար`___________________________________________________________

 

_________________`____________________________________________________

_________________` ___________________________________________________

 

3. Ծառայությունների (ծառայության) մատուցման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հավաստող (հաստատող) փաստաթուղթ (իրավաբանական անձի դեպքում` ծառայությունների (ծառայության) մատուցման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները հավաստող (հաստատող) փաստաթուղթ)`

_________________________________________________________________________

 

4. Այլ տվյալներ_______________________________________________________

__________________________________________________________________________

 

Բաժանորդ` _________________________

(ստորագրություն)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 16 մայիսի 2024 թվական:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
10.05.2024
N 137-Ն
Որոշում