Սեղմել Esc փակելու համար:
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԾՆՆԴՅԱՆ 115-ԱՄՅԱ ՀՈԲԵԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԾՆՆԴՅԱՆ 115-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0154.260201

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 փետրվարի 2001 թվականի N 154

 

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԾՆՆԴՅԱՆ 115-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայ անվանի ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի ծննդյան 115-ամյա հոբելյանը նշելու նպատակով`

1. Ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

2. Հոբելյանական հանձնաժողովին` 10-օրյա ժամկետում մշակել միջոցառումների ծրագիրը և կազմել ծախսերի նախահաշիվը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 15-օրյա ժամկետում միջոցառումների ծրագրի և ծախսերի նախահաշվի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն միջոցառումների ֆինանսավորման վերաբերյալ:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2001 թ.

փետրվարի 26-ի N 154

որոշմամբ

 

ԿԱԶՄ

i

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԾՆՆԴՅԱՆ 115-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Մ. Թոփուզյան           - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար -

                             նախարար (հանձնաժողովի նախագահ)

    Ռ. Դավոյան             - ՀՀ Նախագահի խորհրդական (համաձայնությամբ)

    Գ. Սահակյան            - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ Ազգային

                             ժողովի «Միասնություն» խմբակցության ղեկավար

                             (համաձայնությամբ)

    Վ. Խաչիկյան            - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ վարչապետին

                             առընթեր երիտասարդության հարցերով խորհրդի

                             անդամ (համաձայնությամբ)

    Ա. Աղաբեկյան           - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

    Ա. Ավետիսյան           - ՀՀ կրթության և  գիտության նախարարի տեղակալ

    Պ. Սաֆարյան            - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի տեղակալ

    Հ. Վարյան              - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ

   Ա. Ադամյան            - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և

                             սպորտի նախարարի տեղակալ

    Է. Բարսեղյան           - Սյունիքի մարզպետ

    Ֆ. Զաքարյան            - Երևանի  քաղաքապետի տեղակալ

    Է. Միլիտոնյան          - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և  

                             գրահրատարակչության վարչության պետ

    Ա. Սիմոնյան            - Երևանի  պետական համալսարանի պրոռեկտոր

    Ս. Բաբայան             - Գարեգին Նժդեհի քեռորդին

    Ռ. Համբարձումյան       - «Ազգային միասնության ուխտ» հասարակական -

                             քաղաքական կազմակերպության նախագահ

                             (համաձայնությամբ)

    Ա. Կարապետյան          - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական

                             հարցերի վարչության պետ

                             (հանձնաժողովի քարտուղար)

Վ. Տեր-Հարությունյան   - «Նախիջևան» հայրենակցական միության նախագահ

(համաձայնությամբ):

(կազմը փոփ. 15.03.01 թիվ 206, 26.03.01 թիվ 228, 20.09.01 թիվ 687 որոշումներ)

--------------------------------------------------------------

հեղինակների կողմից - նախագծի բնագրում երկու հատ «2» կետ կա

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.02.2001
N 154
Որոշում