Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 2269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 մայիսի 2024 թվականի N 739-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 2269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների` դեպի Եվրասիական տնտեսական միության երկրներ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» N 2269-Ն որոշման`

1) 1-ին կետի 1-ին ենթակետից հանել «,8474 90 ծածկագրից` թուջից կամ պողպատից ձուլված օգտագործված ներպատվածքների ու զրահապատման թերթերի» բառերը.

2) 1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) ԱՏԳ ԱԱ 8413-8417, 8419-8421, 8425-8426, 8428, 8435, 8438, 8443-8449 00 000 0, 8451-8466, 8474-8475, 8477, 8480-8484, 8487, 8501-8504, 8507,8514, 8516, 8544, 8549 ծածկագրերին դասվող օգտագործված կամ սպառված կամ թափոն և ջարդոն հանդիսացող ապրանքների վրա:».

3) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված արգելքը չի տարածվում «Ժամանակավոր ներմուծում», «Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված և հետագայում վերաարտահանվող, իսկ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված ապրանքներից և ԱՏԳ ԱԱ 7308 ծածկագրից` 730840 ծածկագրին դասվող սև մետաղից բեմային կոնստրուկցիաների` նաև «Ժամանակավոր արտահանում» ընթացակարգով արտահանվող և հետագայում ներմուծվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտադրված` սույն որոշման 1-ին կետում նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 7201, 7204 ծածկագրերին դասվող ապրանքների, 7302 ծածկագրից` օգտագործված ռելսերի, 7325 և 7326 ծածկագրերից` օգտագործված սալիկների և օգտագործված աղացագնդերի, 7322 ծածկագրից` օգտագործված թուջե ռադիատորների և սույն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքների) ապրանքների վրա:»:

2. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում ներառված ապրանքների մասով նախատեսվող արգելքը չի տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը մաքսային մարմիններում ձևակերպված, սակայն դեռևս Հայաստանի Հանրապետությունից չարտահանված ապրանքների վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ   Ն. Փաշինյան

 

2024 թ. մայիսի 23

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 23 մայիսի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.05.2024
N 739-Ն
Որոշում