041.0157.270201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 փետրվարի 2001 թվականի N 157
ՎՐԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐ Գ. ԱՐՍԵՆԻՇՎԻԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Վրաստանի պետական նախարար Գ. Արսենիշվիլու և նրան ուղեկցող անձանց (20 մարդ) 2001 թվականի փետրվարի 17-ին Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայությանը` նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին`
ա) պատվիրակության անդամներին (20 մարդ) տեղավորել «Արմենիա» հյուրանոցում, ապահովել նրանց սնունդը.
բ) պատվիրակության սպասարկման համար հատկացնել 1 «Չայկա», 7 «Վոլգա» մակնիշի ավտոմեքենաներ և 1 միկրոավտոբուս:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել պատվիրակության և ինքնաթիռի անձնակազմի ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար), հյուրերին սպասարկող հատուկ ինքնաթիռի ընդունումը, կայանումը, լցավորումը, ճանապարհումը, ինչպես նաև ինքնաթիռի անձնակազմի սպասարկումը:
4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ուղեկցության համար հատկացնել ուղեկցող ճանապարհային ոստիկանության անձնակազմեր:
5. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում, հատկացնել անվտանգության անձնակազմ:
6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` հյուրերի ընդունելության և ճանապարհային արարողության ընթացքում ապահովել պատվո պահակախմբի առկայությունը (մեկ վաշտ):
i
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` պատվիրակության Հայաստանում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, փոխադրամիջոցների, աշխատանքային և պաշտոնական ճաշկերույթների, հուշանվերների հետ կապված ծախսերը` 2505256 դրամի սահմաններում, կատարել 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
(7-րդ կետը փոփ. 14.03.01 թիվ 203 որոշում)