041.0164.280201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
28 փետրվարի 2001 թվականի N 164
ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության` Երևանի Կոմիտասի պողոտայի N 35/2 շենքն ամբողջությամբ (9545 քառ. մ օգտակար մակերեսով) անհատույց օգտագործման հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին:
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` 15-օրյա ժամկետում համատեղ ապահովել նշված շենքի սահմանված կարգով անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և գույքային իրավունքի պետական գրանցումը: