Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հունիսի 2024 թվականի N 840-Ա

 

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, 7-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետը, 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 609-րդ, 610-րդ և 611-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշման 3-րդ կետը, 10-րդ կետը, NN 1 և 3 հավելվածների 1-ին կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` կոմիտե) ամրացված` քաղ. Երևան, Կենտրոն, Աբովյան թիվ 3 հասցեում գտնվող շենքի 651.6 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը (առկա են նաև ընդհանուր 418.16 քառ. մետր մակերեսով ինքնակամ շինություններ, սեփականության իրավունքի գրանցման վկայական N 31012024-01-0492, այսուհետ` անշարժ գույք) տրամադրել վարձակալության մրցույթով` 10 տարի ժամկետով, օրենքով չարգելված գործունեություն իրականացնելու նպատակով:

2. Սահմանել`

1) մրցույթով վարձակալության տրամադրվող անշարժ գույքի ամսական նվազագույն վարձավճարը 15,450,000 դրամ` ելնելով «ԱՆՏ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի փետրվարի 28-ի դրությամբ գնահատված ամսական վարձավճարի շուկայական արժեքից.

2) մրցույթին մասնակցելու նախավճարը` անշարժ գույքի 2024 թվականի փետրվարի 28-ի դրությամբ գնահատված ամսական վարձավճարի շուկայական արժեքի չափով` 15,450,000 դրամ, որը ներառվում է մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի (այսուհետ` վարձակալ) առաջարկած վարձակալական վճարի գնի մեջ և վարձակալի կողմից մրցույթի արդյունքների արձանագրությունը չստորագրվելու, հետագա վճարումները չկատարվելու և (կամ) պայմանագիր չկնքվելու դեպքերում` վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

3) որ մրցույթում հաղթող չճանաչված, ինչպես նաև մասնակցի կարգավիճակ չստացած հայտատուին (հայտատուներին) մրցույթի մասնակցության նախավճարը վերադարձվում է մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա` 10 աշխատանքային օրվա ընթացքում` իր (իրենց) կողմից ներկայացված հաշվեհամարին:

3. Կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

2) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ կոմիտեի պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի վարձակալության մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցումը.

3) սույն որոշման 6-րդ կետով սահմանված վճարումն իրականացնելուց հետո երկամսյա ժամկետում վարձակալի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի վարձակալության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` դրանում նախատեսելով, որ`

ա. վարձակալը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել կոմիտե` յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտից հետո 15 աշխատանքային օրյա ժամկետում,

բ. վարձակալի կողմից մրցույթի արդյունքում ստանձնված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50% կատարելու դեպքում վարձակալը 6 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` չկատարված ներդրումների գումարի 15 տոկոսի չափով, եթե ներդրումների ծավալը չի գերազանցում 300 մլն դրամը, 10 տոկոսի չափով, եթե գերազանցում է 300 մլն դրամը,

գ. վարձակալի կողմից մրցույթի արդյունքում ստանձնված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում վարձակալը 4 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` չկատարած ներդրումների գումարի 10 տոկոսի չափով, եթե ներդրումների ծավալը չի գերազանցում 300 մլն դրամը, 5 տոկոսի չափով, եթե գերազանցում է 300 մլն դրամը,

դ. ներդրումային ծրագրի շրջանակներում կատարված բաժանելի և անբաժանելի բարելավումները վերադարձման, իսկ դրանց արժեքները հատուցման ենթակա չեն,

ե. վարձակալը պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում որպես հանրապետական նշանակության հուշարձան ընդգրկված սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի ամրակայման, նորոգման, վերականգնման կամ այլ աշխատանքներն իրականացնել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ,

զ. վարձակալը պարտավոր է պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի պահպանական պարտավորագիր,

է. վարձակալի կողմից ստանձնված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում վերջինիս հետ կնքված պայմանագիրը ենթակա է լուծման,

ը. պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման վարձակալի միջոցների հաշվին:

4. Սահմանել, որ`

1) մրցույթի հաղթողին որոշելու համար հիմք են ընդունվում հետևյալ պայմանները և պայմանների գնահատման կշռային գործակիցները`

ա. անշարժ գույքի համար առաջարկվող ամսական վարձավճար (չի կարող ցածր լինել սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված նվազագույն վարձավճարից)` արտահայտված մեկ թվային մեծությամբ` կշռային գործակիցը` 0.9,

բ. ներդրումային ծրագրին համապատասխան իրականացվելիք ներդրումների չափ` արտահայտված մեկ թվային մեծությամբ` կշռային գործակից` 0.1.

2) հաղթող է ճանաչվում լավագույն պայմաններ առաջարկած և ըստ կշռային գործակիցների առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը.

3) հավասար գործակիցների միավորների դեպքում նախապատվությունը տրվում է անշարժ գույքի համար բարձր վարձավճար առաջարկած մասնակցին.

4) անշարժ գույքի վարձակալության նպատակով առաջարկվող ներդրումների չափը պետք է ներկայացվի ըստ տարիների` նշելով յուրաքանչյուր տարվա համար նախատեսված ներդրման չափը, որը չի կարող գերազանցել երկու տարին.

5) առաջին մրցույթը չկայանալու դեպքում մեկ տարվա ընթացքում կազմակերպվում են շարունակական մրցույթներ` նույն պայմաններով, առանց մեկնարկային գնի նվազման:

5. Վարձակալի կողմից մրցույթի արդյունքների արձանագրությունը չստորագրվելու, հետագա վճարումները չկատարվելու և (կամ) պայմանագիր չկնքվելու դեպքերում` մրցույթը համարվում է չկայացած և կազմակերպվում է նոր մրցույթ` սույն որոշման 4-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված պայմաններով:

6. Սահմանել, որ վարձակալը մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում իր կողմից առաջարկված երեք ամսվա վարձավճարի և նախավճարի տարբերություն կազմող գումարները (կանխավճար) ուղղում է «Պետական ձեռնարկությունների և գույքի վարձակալության և օգտագործման վարձավճարներ» գանձապետական թիվ 900005220117 հաշվեհամարին` վճարումը կատարելով Հայաստանի Հանրապետության արժույթով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. հունիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.06.2024
N 840-Ա
Որոշում