040.0143.260201
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«26» փետրվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 փետրվարի 2001 թվականի N 143
ՊԱՏՎԱՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՎԵՐԱԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետությունում տևական երաշտի և սակավաջրության հետևանքների մեղմացման ու պատճառած վնասների վերացման միջոցառումները համակարգող կառավարական հանձնաժողովի ու «Ոռոգման համակարգերի վերականգնում» ծրագրի կառավարման խորհրդի առաջարկությունը պատվարների անվտանգության ծրագրով նախատեսված միջոցների վերաբաշխման վերաբերյալ և «Շինարարական աշխատանքներ» կատեգորիայից 2660000 ԱՄՆ-ի դոլար հատկացնել 2000 թվականի երաշտի և սակավաջրության հետևանքների մեղմացման միջոցառումների շրջանակում 2001 թվականին 38-40 հազ. հեկտար ցանքի համար հողի նախացանքային մշակության, գարնանացան հացահատիկային մշակաբույսերի սերմացուների ներկրման և ցանքի կատարման ծրագրի իրականացման աշխատանքների ֆինանսավորման համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 26-ից: