Սեղմել Esc փակելու համար:
ՍԵՓԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՑԻԶ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՍԵՓԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

 

              Հաստատված է                Համաձայնեցված է`

ՀՀ Հարկային պետական    ՀՀ ֆինանսների    ՀՀ արդարադատության

տեսչություն            նախարարություն    նախարարություն

23.06.92թ.               25.06.92թ.            29.12.94թ.

թ.01750/3-3

 

i

Հ Ր Ա Հ Ա Ն Գ ՍԵՓԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է Հայաստանի Հանրապետության 1992թ. հունիսի 6-ի «Ակցիզային հարկի մասին» օրենքով սահմանված ակցիզային հարկի կիրառման կարգը և կարգավորում է նրա հաշվարկման և վճարման ընդհանուր հարցերը:

2. Ակցիզային հարկը ապրանքի գնի մեջ մտնող անուղղակի հարկ է: Ակցիզային հարկի գումարը ներառվում է ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառության մեջ:

3. Ակցիզային հարկով հարկվում է գինեօղու արտադրանքի, գարեջրի, խաղողի գինիների, գինենյութի, ծխախոտի արտադրանքի, ոսկերչական իրերի, զարդեղենի (բիժուտերիայի), մորթու, մորթեղենի և բնական կաշվից հագուստի, ավտոդողերի, բյուրեղապակյա և ճենապակյա իրերի, ձեռագործ գորգերի իրացումը:

4. 3-րդ կետում նշված ապրանքների գծով ակցիզային հարկի ՀՀ տարածքում գործող միասնական դրույքաչափերը բերված են սույն հրահանգի հավելված 1-ում:

5. Ակցիզային հարկ վճարողներ են հանդիսանում ենթաակցիզային  ապրանքներ արտադրող և իրացնող քաղաքացիները, ձեռնարկություններն ու կազմակերպությունները, ձեռնարկությունների և կազմակերպությունների ՀՀ տարածքում գտնվող մասնաճյուղերը, բաժանմունքները, առանձնացված ստորաբաժանումները (այսուհետև վճարողներ):

 

II. ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ

 

6. Հարկման օբյեկտ է հանդիսանում ենթաակցիզային ապրանքների իրացման շրջանառությունը բացթողման գներով (առանց ավելացված արժեքի հարկի), ներառյալ դրանց իրացումը նախկին ԽՍՀՄ հանրապետություններին:

 

III. ՀԱՐԿՎՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

 

7. Հարկվող շրջանառության հաշվարկման համար ընդունվում է ակցիզային հարկի գումարը ներառող ազատ բացթողման գներով իրացվող ենթաակցիզային ապրանքների արժեքը (ինքնարժեք + շահույթ + ակցիզային հարկի գումար):

Վերադարձվող տարայի արժեքը չի մտնում ակցիզային հարկով հարկվող շրջանառության մեջ:

8. Ակցիզային հարկով չեն հարկվում`

ա) նախկին ԽՍՀՄ հանրապետությունների տարածքից դուրս արտահանվող ենթաակցիզային ապրանքները.

բ) ՀՀ տարածքում գործող ենթաակցիզային ապրանքներ արտադրող ձեռնարկությունների, կազմակերպությունների և քաղաքացիների կողմից այդպիսի ապրանքներ արտադրող և իրացնող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություններին ու կազմակերպություններին արտադրական վերամշակման համար որպես հումք (կիսաֆաբրիկատ) իրացվող ենթաակցիզային ապրանքները:

 

IV. ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

9. Ակցիզային հարկի գումարը հաշվարկվում է ինքնուրույնաբար.

- իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից` ելնելով բացթողման գներով իրացված ապրանքների արժեքից և սահմանված դրույքաչափերից (հաշվարկի ձևը տես հավելված 2-ում),

- իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների կողմից` ելնելով հայտարարագրերում նշված և ենթադրվող եկամուտների գումարից և սահմանված դրույքաչափերից:

10. Ակցիզային հարկով բազմակի հարկումից խուսափելու նպատակով արտադրական վերամշակման համար իրացվող ապրանքների գծով սահմանվում է կարգ, ըստ որի ենթաակցիզային ապրանքներ արտադրող վճարողները այդպիսի ապրանքներ արտադրող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություններին և կազմակերպություններին արտադրական վերամշակման նպատակով նշված ապրանքները որպես հումք (կիսաֆաբրիկատ) իրացնելիս ակցիզային հարկ չեն հաշվարկում, եթե ենթաակցիզային ապրանքը որպես հումք (կիսաֆաբրիկատ) ձեռք բերող ձեռնարկությունը և կազմակերպությունը հումք (կիսաֆաբրիկատ) իրացնող ձեռնարկությանն է հանձնում իր գրանցման վայրի հարկային պետական տեսչության կողմից հաստատված տեղեկանք (տեղեկանքի ձևը տրված է հավելված 3-ում) այն մասին, որ ինքը հանդիսանում է ձեռք բերվող հումքի հետ տեխնոլոգիապես կապված ենթաակցիզային ապրանք արտադրող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություն կամ կազմակերպություն: Ընդ որում այդ դեպքում հաշվարկային և վճարման բոլոր փաստաթղթերում կատարվում է նշում գումարի ներքևի տողում. «առանց ակցիզային հարկի` արտադրական վերամշակման համար»:

Նշված տեղեկանքը հիմք է հանդիսանում ենթաակցիզային ապրանքները որպես հումք (կիսաֆաբրիկատ) իրացնող վճարողների հարկվող շրջանառությունը այդ գումարներով պակասեցնելու համար:

Տեղեկանքի բացակայության դեպքում ենթաակցիզային ապրանքը որպես հումք (կիսաֆաբրիկատ) իրացնող վճարողները ակցիզային հարկը պարտավոր են հաշվարկել սահմանված ընդհանուր կարգին համապատասխան:

11. Այն վճարողները (մասնավորապես քաղաքացիները), որոնք իրացվող ապրանքների համար չեն լրացնում հաշիվ-ապրանքագրեր, ենթաակցիզային ապրանքները որպես հումք (կիսաֆաբրիկատ)  իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություններին, կազմակերպություններին իրացնելիս նրանցից պետք է պահանջեն համապատասխան վճարման փաստաթղթում կատարել նշում «առանց ակցիզային հարկի` արտադրական վերամշակման համար» (դրանց կցելով 10-րդ կետում նշված տեղեկանքը):

12. Նախկին ԽՍՀՄ երկրներ ենթաակցիզային ապրանքների իրացումը բոլոր դեպքերում (այդ թվում նաև արտադրական վերամշակման համար իրացնելու դեպքում) չի ազատվում ակցիզային հարկից:

13. Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին, կազմակերպություններին (օրինակ տնտեսական ընկերակցություններին), ինչպես նաև քաղաքացիներին վերամշակման նպատակով նշված ապրանքների իրացումը հարկվում է ակցիզային հարկով` ընդհանուր կարգին համապատասխան:

14. Ենթաակցիզային ապրանքները հումքի (կիսաֆաբրիկատի) ձևով վերամշակման ստացած իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, կազմակերպությունները և քաղաքացիները ակցիզային հարկ վճարում են միայն իրենց համար վերջնական ապրանք հանդիսացող ենթաակցիզային ապրանքների իրացումից, այդ վերջնական արտադրանքի համար սահմանված դրույքաչափերով` գործող կարգին համապատասխան:

Նշված հումքը (կիսաֆաբրիկատը) առանց արտադրական վերամշակման իրացման դեպքում ստացված եկամուտը չի մտցվում ակցիզային հարկով հարկվող շրջանառության մեջ, այլ դիտարկվում է որպես այլ նյութական արժեքների իրացում:

15. Ենթաակցիզային ապրանքներ արտադրող իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններն ու կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքացիները ենթաակցիզային ապրանքները հումքի (կիսաֆաբրիկատի)  ձևով վերամշակման համար ձեռք բերելիս վճարված ակցիզային հարկի գումարները եկամուտների մասին հայտարարագրերում մտցնում են արտադրության ծախսերի մեջ: Ակցիզային հարկի գումարի հաշվարկման ժամանակ հարկվող շրջանառությունից հանվում է վերը նշված հումքի կիսաֆաբրիկատի) արժեքը` վերջնական արտադրանքի վրա ծախսված մասով (ներառյալ հարկի գումարը):

Դրանից ելնելով, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքացիները ակցիզային հարկի տարեկան գումարը հաշվարկում են` կիրառելով հետևյալ բանաձևը.

Ե - Վհ

Ա= --------- x Դ

100 + Ո

որտեղ`

Ա - ակցիզային հարկի գումարը,

Ե - եկամուտ (հասույթ), ներառյալ ավելացված արժեքի հարկը և ակցիզային հարկը,

Վհ- վերամշակման համար որպես հումք (կիսաֆաբրիկատ) գնված ենթաակցիզային ապրանքների արժեքը (ներառյալ հարկերի գումարը), վերջնական արտադրանքի վրա ծախսված մասով,

Ո - ավելացված արժեքի հարկի գործող դրույքաչափը,

Դ - ակցիզային հարկի դրույքաչափը:

Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների համար ակցիզային հարկի հաշվարկման օրինակը տես` հավելված 4-ում:

16. Տնտեսական և այլ առևտրային գործունեության մի քանի տեսակներ իրականացնելիս ակցիզային հարկի գումարի հաշվարկման նպատակով անհրաժեշտ է ենթաակցիզային ապրանքների գծով վարել առանձին հաշվառում:

17. Հումքի (կիսաֆաբրիկատի) ձևով ենթաակցիզային ապրանքները վերամշակման համար ստանալուց հետո, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկությունների, կազմակերպությունների կողմից դրանց կորստյան (տեխնոլոգիական նորմաների գերազանցող մասով), բուն ենթաակցիզային ապրանքների արտադրության պրոցեսում այլ պատճառներով չօգտագործման, դուրս գրման, ինչպես նաև այլ ձեռնարկությունների, կազմակերպությունների, քաղաքացիների իրացման (ենթաակցիզային ապրանքների արտադրությամբ չզբաղվող կամ ոչ վերամշակման նպատակով) դեպքում դրանց վրա հաշվարկվում է ակցիզային հարկ` իրացման պահին գործող դրույքաչափերով և կարգով: Ընդ որում նշված դեպքերում հարկվող շրջանառությունը չի կարող փոքր լինել որպես հումք (կիսաֆաբրիկատ) ձեռք բերված ենթաակցիզային ապրանքների ձեռք բերման գներից:

18. Ակցիզային հարկ վճարողների կողմից ենթաակցիզային ապրանքները իրենց աշխատողներին հատկացնելիս, առանց դրամական փոխհատուցման այլ ապրանքների (ծառայությունների, աշխատանքների) հետ փոխանակելիս կամ այլ ձեռնարկություններին, կազմակերպություններին, քաղաքացիներին անհատույց կամ մասնակի հատուցումով փոխանցելիս ակցիզային հարկը հաշվարկվում է ընդհանուր կարգին համապատասխան:

19. Ակցիզային հարկով հարկման ենթակա են նաև առաքված ապրանքների դիմաց հաշվարկային փաստաթղթերի մասնակի վճարման կարգով ստացված գումարները:

20. Շրջանառության կատարման օր է համարվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրացման ցուցանիշի որոշման օրը:

21. Ենթաակցիզային ապրանքների իրացումից հետո գնորդների կողմից ապրանքների վերադարձման դեպքում այդ ապրանքների գծով ակցիզային հարկի գումարները հանվում են բյուջե վճարման ենթակա գումարներից այն հաշվետու ժամանակաշրջանում, որում տեղի է ունեցել գնորդների կողմից ապրանքների վերադարձումը: Ընդ որում, եթե ենթաակցիզային ապրանքի իրացումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպվել է հաշվետու ամսում, իսկ ապրանքները վերադարձվել են հաշվետու ամսվա վերջին օրերին (կամ հաջորդ ամսում մինչև ակցիզային հարկի գծով ամսական հաշվետվության ներկայացումը), դրանց գծով ակցիզային հարկի գումարները հանվում են հաշվետու ամսում բյուջե վճարման ենթակա գումարներից:

Ակցիզային հարկի գծով վերահաշվարկները կատարվում են «իրացում» հաշվի գծով համապատասխան գործառնությունները հաշվառման մեջ արտացոլելուց հետո, եթե գումարների բյուջե մուտքագրման օրվանից չի անցել մեկ տարվա ժամկետը:

Ծառայության երաշխիքային ժամկետ ունեցող ապրանքները` արտադրող ձեռնարկություններին այդ ժամկետի ընթացքում վերադարձնելու դեպքում դրանց գծով ակցիզային հարկի հաշվանցումը կատարվում է «Իրացում» հաշվում համապատասխան ճշգրտում մտցնելուց հետո, անկախ գնորդների կողմից հաշիվների նախնական վճարման և հարկը բյուջե մուտքագրելու ժամկետներից:

ՀՀ գրանցված միջնորդական գործունեություն իրականացնող ձեռնարկությունների, կազմակերպությունների, քաղաքացիների կողմից ՀՀ տարածքում գործող ձեռնարկություններից, կազմակերպություններից, քաղաքացիներից ակցիզային հարկով ձեռք բերված ապրանքները նախկին ԽՍՀՄ սահմաններից դուրս իրացման դեպքում նրանց գտնվելու վայրի ֆինանսական մարմինները բյուջեից փոխհատուցում են վաղօրոք գանձված ակցիզային հարկի գումարները, այդ հարկի ընդհանուր մուտքերի հաշվին (պայմանով, որ ակցիզային հարկերի բյուջե մուտքագրման օրից չի անցել մեկ տարվա ժամկետը):

Այդ գումարները փոխհատուցվում են ներքոհիշյալ փաստաթղթերի ներկայացումից հետո 5-օրյա ժամկետում`

- մաքսատան «Բացթողումը թույլատրված է» նշումով (որը հաստատում է սահմանով ապրանքի անցումը) բեռնային մաքսային հայտարարագիրը,

- ապրանքների գնման հաշվարկային փաստաթղթերը,

- ենթաակցիզային ապրանքը թողարկող ձեռնարկության տեղեկանքը ակցիզի վճարման ամսաթվի մասին, հաստատված հարկային մարմնի կողմից:

22. Ակցիզային հարկի մուծումը բյուջե կատարվում է ՀՀ գործող կարգին համապատասխան:

 

V. ԱԿՑԻԶՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

23. Վճարողները հարկի հաշվարկման նպատակով պարտավոր են կազմել ենթաակցիզային ապրանքների իրացման հավաքագրող տեղեկագրեր (մատյաններ):

24. Ակցիզային հարկը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություններն ու կազմակերպությունները վճարում են հետևյալ ժամկետներում`

ա) գինեօղու արտադրանք արտադրող և իրացնող ձեռնարկությունները` ամեն օր, իրացում կատարելու երրորդ աշխատանքային օրը (այսինքն ամսի 1-ի իրացումից` ամսի 3-ին, ամսի 2-ի իրացումից` ամսի 4-ին և այլն ).

բ) մնացած ենթաակցիզային ապրանքների գծով վճարումը` յուրաքանչյուր անցած տասնօրյակի համար, հետևյալ ժամկետներում`

- ընթացիկ ամսվա 13-ին` առաջին տասնօրյակի համար,

- ընթացիկ ամսվա 23-ին` երկրորդ տասնօրյակի համար,

- հաջորդ ամսվա 3 -ին` հաշվետու ամսվա մնացած օրերի համար:

Ակցիզային հարկի վճարման ժամկետները որոշելիս հանգստյան (ոչ աշխատանքային) և տոնական օրերը հաշվի են առնվում հետևյալ կարգով`

- եթե ամենօրյա վճարման ժամկետը համընկնում է հանգստյան (ոչ աշխատանքային), տոնական օրվա հետ, ապա վճարման ժամկետը տեղափոխվում է իրացումից հետո երրորդ աշխատանքային օրվան,

- եթե տասնօրյակային վճարման ժամկետը անցած տասնօրյակի իրացման համար համընկնում է հանգստյան (ոչ աշխատանքային), տոնական օրվա հետ, ապա վճարման ժամկետը տեղափոխվում է տասնօրյակի ավարտից հետո երրորդ աշխատանքային օրվան:

25. Իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություններն ու կազմակերպությունները հաշվետու ամսվա հաջորդ ամսի 15-ից ոչ ուշ, իրենց գտնվելու վայրի հարկային մարմնին են ներկայացնում ակցիզների գծով ամսական հաշվարկներ (սույն հրահանգի հավելված 5-ում նշված ձևով, հիմնվելով հավելված 6-ում բերված օրինակի և ցուցումների վրա):

26. Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքացիները տարվա ընթացքում ակցիզային հարկը վճարում են կանխավճարի ձևով եռամսյակը մեկ անգամ, մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվա 15-ը (չորրորդ եռամսյակի համար` մինչև նոյեմբերի 15-ը), տարեկան հարկի գումարի մեկ քառորդի չափով, ելնելով հայտարարագրերում նշված տարվա ենթադրվող եկամուտների գումարից, բացառությամբ գինեօղու արտադրանք արտադրող և իրացնողների, որոնց համար սահմանվում է ամսական վճարումների կարգ` տարեկան հարկի գումարի 1/12-րդ մասի չափով, մինչև տվյալ ամսվա 25-ը (վերջին մուծումը` նոյեմբերի և դեկտեմբերի համար, մինչև նոյեմբերի 15-ը):

Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, կազմակերպությունները և քաղաքացիները հաշվարկները ներկայացնում են փաստացի տարեկան եկամուտների մասին հայտարարագրերի հետ միասին, սահմանված հաշվարկի ձևով (տես հավելված 7 և 8):

 

VI. ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

27. Ակցիզային հարկի գծով բյուջեի հետ հաշվարկների հաշվառումը իրականացվում է 68 հաշվի վրա («Հաշվարկներ բյուջեի հետ»), առանձին ենթահաշվով (»Հաշվարկներ ակցիզների գծով»):

Իրացված ապրանքների համար գնորդներից ստացված և հասույթի կազմում իրացում հաշվի վրա հաշվառված ակցիզային հարկի գումարը առաքողի կողմից հաշվառման մեջ արտացոլվում է 46 («Իրացում») հաշվի դեբետով և 68 (»Հաշվարկներ բյուջեի հետ») հաշվի կրեդիտով:

Ակցիզային հարկի գումարների բյուջե փոխանցումը հաշվառման մեջ արտացոլվում է 68 հաշվի դեբետով և 51 («Հաշվարկային հաշիվ») հաշվի կրեդիտով:

 

VII. ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՔԱՐՏԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

28. Վճարողների գծով ակցիզային հարկի գումարների հաշվառումը տարվում է անձնական հաշիվների քարտերի վրա հ.6 ձևով (նախկին ԽՍՀՄ ֆինանսների նախարարության  29.03.91թ. հ.27 «Պետական հարկային տեսչություններում հարկերի և բյուջե այլ պարտադիր վճարումների օպերատիվ-հաշվապահական հաշվառման վարման կարգի մասին» հրահանգի հավելված 9): Բանկային հիմնարկներից վճարման փաստաթղթերը ստանալուց հետո անձնական հաշվի 6-րդ սյունակում գրանցվում են անցած տասնօրյակում վճարողների կողմից վճարված ակցիզային հարկի գումարները:

Ամսական հաշվարկը ստանալուց հետո անձնական հաշվի 4-րդ սյունակում արտացոլվում է հաշվետու ամսվա համար բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի գումարը:

Նշված գումարը համեմատվում է անցած ամսում մուտքագրված գումարների հանրագումարի հետ, որից հետո դուրս է բերվում հաշվարկների մնացորդը:

Քաղաքացիների և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, կազմակերպությունների գծով ակցիզային հարկի անձնական հաշվի քարտերում գրանցվում են բոլոր կանխավճարները, ինչպես նաև փաստացի տարեկան հաշվարկի ներկայացնելուց հետո` վերահաշվարկման արդյունքները:

Ամենօրյա վճարումների դեպքում բանկային հիմնարկներից հաշվարկային փաստաթղթերը ստանալուց հետո անհրաժեշտ է յուրաքանչյուր վճարողի համար առանձին գրանցել հարկի գումարները` մուտքերի, վերադարձումների և վճարումների մատյանների բլանկների վրա, վերոհիշյալ հրահանգի հ.25 ձևի համաձայն:

 

VIII. ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

29. Ակցիզային հարկի ճիշտ հաշվարկման և բյուջե ժամանակին վճարման համար պատասխանատվությունը դրվում է հարկ վճարողների և նրանց պաշտոնատար անձանց վրա:

Ակցիզային հարկ վճարողները պարտավոր են`

ա) հարկային մարմիններին ներկայացնել ակցիզային հարկի գծով հաշվարկները, ինչպես նաև դրանց հաշվարկման և վճարման հետ կապված այլ անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկությունները,

բ) ենթաակցիզային ապրանքներ ձեռնարկություններին, կազմակերպություններին և քաղաքացիներին կանխիկ դրամով իրացնելիս կամ նրանցից ձեռք բերելիս (այդ թվում որպես հումք (կիսաֆաբրիկատ)` հետագա արտադրական վերամշակման համար) վճարողները տեղեկանք են ներկայացնում առաջիկա հաշվարկի (ամսական կամ տարեկան) հետ միասին իրենց գտնվելու վայրի հարկային տեսչությանը գնորդների և մատակարարների, նրանց գրանցման (գտնվելու) վայրի և գործարքների մասին (քանակ և գումար, այդ թվում ակցիզային հարկը),

գ) ժամանակին և լրիվ չափով բյուջե մուծել ակցիզային հարկի վճարման ենթակա գումարները և կանխավճարները,

դ) հնարավորություն տալ հարկային պաշտոնատար անձանց ստուգումներ կատարել ակցիզային հարկի հաշվարկման և վճարման հարցերի գծով:

30. Հարկի գումարի հաշվարկման կարգի, վճարման և հաշվարկների ներկայացման ժամկետների խախտման դեպքում կիրառվում են «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պատասխանատվության ձևերը:

Վճարողների կողմից հարկի գումարի ոչ ճիշտ հաշվարկման կամ վճարման սահմանված կարգի խախտման հետևանքով բյուջե ավելորդ մուտք եղած գումարները (եթե դրանց մուտքագրման օրվանից չի անցել երեք տարվա ժամկետը) ենթակա են վերադարձման ֆինանսական մարմնի կողմից, հարկային մարմնի եզրակացության առկայության դեպքում, կամ վճարողների համաձայնությամբ և նրանց դիմումի համաձայն համապատասխան հարկային մարմնի որոշմամբ ենթակա են հաշվանցման` վճարողից հասանելիք հետագա վճարումների կամ այլ գումարների հաշվին:

31. Հարկային մարմինները վերահսկողություն են իրականացնում վճարողների կողմից ակցիզային հարկի ճիշտ հաշվարկման և ժամանակին վճարման համար:

Ակցիզային հարկի հաշվարկման ճշտության փաստաթղթային ստուգումը կատարում է հարկային մարմինը, ոչ պակաս, քան տարեկան մեկ անգամ:

Գինե-օղու արտադրանքի գծով ստուգումները կատարվում են տարվա ընթացքում 2 անգամ, ամեն կիսամյակում, ընդ որում ստուգման արդյունքների հիման վրա իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, կազմակերպությունների և քաղաքացիների համար իրականացվում է հայտարարագրերում նշված ենթադրվող եկամուտների գումարի վերահաշվարկ և դրանից ելնելով` սահմանվում տարվա մնացած ժամանակաշրջանի համար ամսական կանխավճարների նոր չափեր:

Փաստաթղթային ստուգմանը պետք է նախորդի հարկային տեսչությունների կողմից յուրաքանչյուր հարկային հաշվարկի ճշտության նախնական ստուգումը, դրանց ստացման պահին:

Ենթաակցիզային ապրանքները որպես հումք (կիսաֆաբրիկատ) ձեռք բերող վճարողների գրանցման վայրի հարկային մարմինը տանում է սույն հրահանգի 10-րդ կետում նշված կարգին համապատասխան իր կողմից տրված տեղեկանքների հաշվառում, ինչպես նաև իրականացնում է այդ հումքի հետագա իրացման (առանց վերամշակման) կամ դրա հետագա արտադրական վերամշակման ճանապարհով նոր ենթաակցիզային ապրանքների իրացման նկատմամբ վերահսկողությունը` ընթացիկ հաշվային ստուգումների ընթացքում:

Ենթաակցիզային ապրանքները որպես հումք (կիսաֆաբրիկատ) իրացնող վճարողների գրանցման վայրի հարկային մարմինը իր կողմից անցկացվող ընթացիկ հաշվային ստուգման ընթացքում հանդիպող սույն հրահանգի 10-րդ կետում նշված տեղեկանքների մասին պարտավոր է տեղեկացնել տվյալ տեղեկանքը տված (ըստ տեղեկանքի) հարկային մարմնին»:

Ակցիզային հարկը կիրառվում է 1992թ. փետրվարի 1-ից հետո առաքված ապրանքների համար, իսկ այն ապրանքների համար, որոնք համապատասխան օրենսդրական կարգով մտցվել են ենթաակցիզային ապրանքների ցանկի մեջ ավելի ուշ` սկսած այդ օրենսդրական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից հետո առաքված ապրանքների համար:

32. Ակցիզային հարկը համարվում է համապետական եկամուտ և ամբողջովին հաշվանցվում է հանրապետական բյուջե:

 

Հավելված 1

Ակցիզային հարկի դրույքաչափերը

-------------------------------------------------------------------------

    Ապրանքի անվանումը                        Դրույքաչափը տոկոսներով`

                                             բացթողման գներով ապրանքի

                                             արժեքի նկատմամբ

-------------------------------------------------------------------------

 1. Գինե-օղու արտադրանք                                50

2. Գարեջուր, խաղողի գինիներ,

     գինենյութ,                                        25

 3. Ծխախոտի  արտադրանք                                 25

4. Ոսկերչական  իրեր, զարդեղեն

     (բիժուտերիա)                                      25

5. Մորթի, մորթեղեն և բնական

     կաշվից հագուստ                                    25

 6. Ավտոդողեր                                          25

7. Բյուրեղապակյա և

     ճենապակյա իրեր                                    25

 8. Ձեռագործ գորգեր                                    50

-------------------------------------------------------------------------

 

Հավելված 2

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕՐԻՆԱԿ

 

( Իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկությունների

և կազմակերպությունների համար )

 

միավոր արտադրանքի համար

    1. Մեծածախ գինը (ինքնարժեք + շահույթ ), դրամ           4200

2. Ակցիզային հարկի դրույքաչափը

       բացթողման գնի նկատմամբ, %                             40

3. Բացթողման գինը, դրամ

       ( տող 1 x 100 )(100 - տող 2 )                       7000

4. Ակցիզային հարկի գումարը, դրամ

       (տող 3 x տող 2 ) : 100                              2800

 

Հավելված 3

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Տրվում է --------------------------- շրջանի հարկային պետական տեսչության

(շրջանի (քաղաքի) անունը)

 

կողմից առ այն, որ ------------------------------------- ձեռնարկությունը

(ձեռնարկության անվանումը)

 

(կազմակերպությունը)` պետական ռեգիստրի գրանցման ամսաթիվ ---------

 

հ.---------, ունի իրավաբանական անձի կարգավիճակ և հանդիսանում է

 

--------------------------------------------------------- արտադրող:

(ենթաակցիզային ապրանքի անվանումը)

 

Լրացուցիչ տվյալներ

 

Լիցենզիայի տրման ամսաթիվը ---------------------------------

 

Լիցենզիայի համարը -----------------------------------------------

 

Լիցենզիայի գործողության ժամկետը -------------------------

 

Ձեռք բերվող ենթաակցիզային հումքի

 

անվանումը

-----------------------

                                               քանակը

------------------------

 

Կ. Տ.

Տեսչության պետ`

----------------

«__» --------199  թ. (ստորագրություն)

 

Հավելված 4

 

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕՐԻՆԱԿ

 

( Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների

և քաղաքացիների համար)

 

միավոր արտադրանքի համար

 

1. Եկամուտ (հասույթ)

      (ներառյալ հարկերի գումարը), դրամ                   8000

2. Վերամշակման համար որպես հումք

(կիսաֆաբրիկատ) գնված ենթաակցիզային

ապրանքների արժեքը

       (ներառյալ հարկերի գումարը), դրամ                   5000

3. Ակցիզային հարկով հարկման ենթակա

      գումարը (տող 1 - տող 2), դրամ                       3000

    4. Ակցիզային հարկի դրույքաչափը, %                       20

5. Ակցիզային հարկի գումարը

(տող 3 x տող 4)

         ----------------, դրամ                            500

            100 + 20

 

Հավելված 5

ՀՀ հարկային պետական

տեսչության

1992թ. հունիսի 25-ի

թ.01750/3-3 հրահանգի

 

------------------------------ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆԸ -----------------------

 

----------------------------------------------

(ձեռնարկության լրիվ անվանումը)

Հարկային պետական

տեսչության

 

շտամպը կամ նշումը Ձեռնարկության հասցեն -------------

 

--------------------------------------------------         Ստացված է

                                                         -------------»

 

Պատասխանատու անձի (կատարողի)

 

«» ------------- 199--թ. Ազգանունը ----------------------------

(ստորագրություն) Հեռախոս հ. ---------------------------

 

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿ

( Իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկությունների

և կազմակերպությունների համար)

 

19---թ.------------------------- համար

( ամիսը )

 

-------------------------------------------------------------------

Ապրանքի      : Ապրանքների իրացման    :    Ակցիզային հարկ

և  ապրանքների: շրջանառությունը       :

խմբերի       : բացթողման գներով      :

անվանումը    :-----------------------:-----------------------------

             : Ընդամենը :Այդ թվում`  :Դրույքաչափը  : Գումարը

             :          :հարկվող     :բացթողման    : սյուն 3 x

             :          :            :գներով արժեքի: սյուն 4

             :          :            :նկատմամբ,    : ---------

             :          :            :    %        :    100 %

-------------:----------:------------:-------------:---------------

     1       :     2    :      3     :    4        :        5

-------------------------------------------------------------------

                 ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ»

 

1. Հաշվետու ամսում մուծման ենթակա վճարումների հաշվին ամենօրյա կամ տասնօրյակային վճարումների գումարները ---------------

---------------------------------------------------------------------------

2. Սույն հաշվարկի հիման վրա լրացուցիչ վճարման  ենթակա  գումարները (5-րդ

 

սյունակով ակցիզների գումարից հանած վերահաշվարկի 1-ին կետում նշված գումարը)

 

(-----------------------)

3. Ենթակա է հաշվանցման գերավճարը (վերահաշվարկի 1-ին կետում նշված գումարից հանած 5-րդ սյունակով ակցիզների գումարը) ---------------------------------------------------------------

 

4. Բյուջեի հետ հաշվարկների մնացորդը ամսվա վերջին`

Ապառք -------------------------------------

Գերավճար ----------------------------------

 

«-----»------------------19 թ.

(հաշվարկի ուղարկման ամսաթիվը)

 

                Ղեկավար                                  (ստորագրություն)

                Գլխավոր հաշվապահ               (ստորագրություն)

 

Տեսուչի (տնտեսագետի) նշումներն ու դիտողությունները:

Նախնական ստուգմամբ մտցվում են հետևյալ փոփոխությունները`

 

----------------------------------------------------------------

 

----------------------------------------------------------------

 

«----»----------------------19 թ.

(նախնական ստուգման ամսաթիվը)

 

      Տեսուչ (տնտեսագետ)                        (ստորագրություն)

 

Հաշվառման գծով տնտեսագետի տեղեկանքը:

Սույն հաշվարկով վճարողի անձնական հաշվում հաշվեգրվել է ------

 

---------------------------------------------------------------------------

 

---------------------------------------------------------------------------

 

«----»-------------------19 թ.

(անցկացման ամսաթիվը)

 

        Հաշվառման գծով տնտեսագետ                     (ստորագրություն)

 

Հավելված 6

 

Ակցիզային հարկի հաշվարկի օրինակ

(հազ.դրամ.)

 

-----------------------------------------------------------------------

Ապրանքի              :  Ապրանքների իրացման  :    Ակցիզային հարկ

և  ապրանքների        :  շրջանառությունը     :

խմբերի               :  բացթողման գներով    :

անվանումը            :----------------------:--------------------------

                     :Ընդամենը  :Այդ թվում` :Դրույքաչափը  :Գումարը

                     :          :հարկվող    :բացթողման    :սյուն 3 x

                     :          :           :գներով արժեքի:սյուն 4

                     :          :           :նկատմամբ,    : ---------

                     :          :           :    %        :   100 %

---------------------:----------:-----------:-------------:------------

         1           :      2   :     3     :      4      :        5

-----------------------------------------------------------------------

1-ին արտադրատեսակ        5060        4000         35            1400

2-րդ արտադրատեսակ       12000        9640         20            1928

---------------------------------------------------------------------------

 

Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր

 

Իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից ակցիզային հարկի հաշվարկի կազմման մասին

 

Ակցիզային հարկի հաշվարկները կազմվում են ենթաակցիզային ապրանքների իրացման հավաքագրող տեղեկագրերի (մատյանների) տվյալների հիման վրա:

Ենթաակցիզային ապրանքների իրացման հավաքագրող տեղեկագրերում (մատյաններում) պետք է արտացոլվի սկզբնական հաշվարկային փաստաթղթերում նշված յուրաքանչյուր առանձին անուն իրացված ապրանքների քանակը և դրանց արժեքը բացթողման գներով (ներառյալ ակցիզային հարկը): Ենթաակցիզային ապրանքների իրացման տեղեկագրերի հաշվարկները  վճարողները  վարում  են առանձին  ապրանքների  և ապրանքային խմբերի գծով, սահմանված դրույքաչափերի կտրվածքով:

Ենթաակցիզային ապրանքների գծով հաշվարկները կազմվում են հետևյալ կարգով`

Հաշվարկի առաջին սյունակում նշված են ապրանքների (ապրանքների խմբերի) անվանումները, ըստ ակցիզային հարկի հաստատված դրույքաչափերի:

Իրացված ենթաակցիզային ապրանքների համար հաշվարկների մասնակի վճարման կարգով ստացված գումարներին վերաբերող շրջանառությունն ու ակցիզային հարկը արտացոլելու համար կատարվում է հետևյալ գրանցումը` «ապրանքներ հաշվետու ամսում մասնակի վճարման հաշիվներով»:

Նկատի ունենալով, որ նախկինում մասնակի վճարված հաշիվների մի մասը կարող է ամբողջությամբ վճարված լինել հաշվետու ամսում, այդ հաշիվներով շրջանառության և ակցիզային հարկի գումարները (ըստ ապրանքների և ապրանքների խմբերի) ցույց են տրվում հաշվարկի համապատասխան տողերում  լրիվ,  իսկ  նախորդ ամիսների հաշվարկներում մասնակի վճարված հաշիվներով ցույց տրված շրջանառության և ակցիզային հարկի գումարները արտացոլվում են լրացուցիչ տողում` «հանվում են անցած ժամանակաշրջանում մասնակի վճարված հաշիվների գումարները»:

2-րդ սյունակում ցույց է տրվում իրացման շրջանառության լրիվ գումարը (հարկվող և չհարկվող) ապրանքների բացթողման գներով:

3-րդ սյունակում ցույց է տրվում ենթաակցիզային ապրանքների հարկվող շրջանառությունը բացթողման գներով:

2-րդ և 3-րդ սյունակների տարբերությունը կազմում է ենթաակցիզային ապրանքների չհարկվող շրջանառությունը, համաձայն հրահանգի 8-րդ կետի:

4-րդ սյունակում ցույց է տրվում ենթաակցիզային առանձին ապրանքների համար սահմանված դրույքաչափերը: «Ապրանքներ հաշվետու ամսում մասնակի վճարված հաշիվներով» տողում ցույց է տրվում ակցիզային հարկի միջին դրույքաչափը, որը ձևավորվել է նախորդ ամսվա հարկային հաշվարկով:

«Հանվում են անցած ժամանակաշրջանում մասնակի վճարված հաշիվների գումարները» տողում դրվում է գիծ:

5-րդ սյունակում ցույց է տրվում 3-րդ սյունակում նշված շրջանառության գումարներից 4-րդ սյունակի դրույքաչափերով հաշվարկված ակցիզային հարկի գումարը:

Այդ սյունակում ցույց են տրվում նաև ակցիզային հարկի հետևյալ գումարները.

- հաշվետու ժամանակաշրջանում մասնակի վճարված հաշիվների դիմաց հասանելիք հարկը, որը հաշվարկված է վերջին «Ակցիզային հարկի հաշվարկով» ստացված միջին դրույքաչափով,

- հանման ենթակա հարկը, որպես հաշվետուին նախորդող ժամանակաշրջանում մասնակի վճարված հաշիվներով նախկինում մուծված:

Այնուհետև լրացվում է հաշվարկի 2-րդ բաժինը` «Ակցիզային հարկի վերահաշվարկի արդյունքները», որում հաշվարկված և հաշվետու ամսում ամենօրյա կամ տասնօրյակային մուծումների գումարների համադրման միջոցով որոշվում է բյուջե վճարման կամ հերթական վճարումների դիմաց հաշվանցման ենթակա գումարը:

 

Հավելված 7

 

ՀՀ հարկային տեսչության

1992թ. հունիսի 25-ի

հ.01750/3-3 հրահանգի

 

--------------------------Հարկային տեսչությանը

 

--------------------------------------

(քաղաքացու ազգանուն, անուն, հայրանուն

-------------------------------------------------

 կամ ձեռնարկության անվանումը )            Հարկային տեսչության շտամպը

                                                  կամ նշումը

Հասցե -----------------------------

Ստացված է «»------------199 թ. Հեռախոս ----------------------------

----------------------------------------------       (ստորագրություն)

(Գրանցման վկայականի համարը, ստացման ամսաթիվը և գործունեությամբ զբաղվելու հասցեն` քաղաքացու համար )

 

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿ

 

(Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, կազմակերպությունների և քաղաքացիների համար)

 

199  թ. համար

 

         Ցուցանիշներ                Ենթաակցիզային ապրանքներ

                                      և  ապրանքային խմբեր      ընդամենը

1. Եկամուտ (հասույթ) ենթաակցիզային

ապրանքների գծով (ներառյալ ա.ա.հ.

և ակցիզային հարկը), դրամ 2. Ակցիզային հարկով հարկվող եկամուտ

(հասույթ) ներառյալ ա.ա.հ.

և ակցիզային հարկը, դրամ 3. Վերամշակման համար որպես հումք

(կիսաֆաբրիկատ) գնված ենթաակցիզային

ապրանքների արժեքը, դրամ 4. Ակցիզային հարկով հարկման

ենթակա գումարը (տող2-տող3), դրամ 5. Ակցիզային հարկի դրույքաչափը հարկման

   ենթակա գումարի նկատմամբ,     %

6. Հաշվարկված է ակցիզային հարկի գումարը

(տող4:(100+n) x տող5) 7. Հաշվետու տարվա համար մուծված կանխավճարների

գումարը, դրամ 8. Վերահաշվարկի արդյունքը

ա) լրացուցիչ ենթակա է վճարման (տող6 - տող7),

դրամ

բ) գերավճար (տող7-տող6), դրամ

 

*) n- ավելացված արժեքի հարկի գործող դրույքաչափն է:

 

Վճարողի ստորագրությունը

-------------------------------------------------------------------------

 

( հաշվարկի ներկայացման ամսաթիվը)

 

Տեսուչի (տնտեսագետի) նշումներն ու դիտողությունները

---------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------

 

«» --------------199 թ.

-----------------------------

 

(ստորագրություն)

ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳԾՈՎ ՏՆՏԵՍԱԳԵՏԻ ՏԵՂԵԿԱՆՔԸ

Սույն հաշվարկով վճարողի անձնական հաշիվների քարտում հաշվեգրվել է.

 

---------------------------------------------------------------------------

 

---------------------------------------------------------------------------

 

---------------------------------------------------------------------------

 

«» --------------199 թ.

-----------------------

(անցկացման ամսաթիվը) (ստորագրություն) Հավելված 8

 

Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր

 

Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների,

կազմակերպությունների և քաղաքացիների կողմից ակցիզային

հարկի հաշվարկի կազմման մասին

 

Ակցիզային հարկի հաշվարկները կազմվում են ենթաակցիզային ապրանքների իրացման հավաքագրող տեղեկագրերի (մատյանների) տվյալների հիման վրա, որտեղ արտացոլված են հաշվարկային փաստաթղթերում նշված յուրաքանչյուր առանձին անուն իրացված ապրանքների քանակը և արժեքը` բացթողման գներով (ներառյալ ակցիզային հարկը և ավելացված արժեքի հարկը):

Հաշվարկները կազմվում են հետևյալ կարգով.

- աղյուսակի վերևի մասում նշված են ենթաակցիզային ապրանքների և ապրանքների խմբերի անվանումները,

- տող 1-ում ցույց է տրվում եկամուտը (հասույթը) ենթաակցիզային ապրանքների գծով (ներառյալ ավելացված արժեքի հարկը և ակցիզային հարկը): Ընդ որում որպես հումք (կիսաֆաբրիկատ) ձեռք բերված ենթաակցիզային ապրանքների (առանց արտադրական վերամշակման) իրացման դեպքում ստացված եկամուտը (հասույթը) չի մտցվում ակցիզային հարկով հարկվող շրջանառության մեջ,

- տող 2-ում ցույց է տրվում ակցիզային հարկով հարկվող եկամուտը (հասույթը):

Տող 1-ի և տող 2-ի տարբերությունը կազմում է ենթաակցիզային ապրանքների չհարկվող շրջանառությունը, համաձայն սույն հրահանգի 8-րդ կետի:

- տող 3-ում ցույց է տրվում վերամշակման համար որպես հումք (կիսաֆաբրիկատ) գնված ենթաակցիզային ապրանքների արժեքը (ներառյալ ավելացված արժեքի հարկը և ակցիզային հարկը)` իրացման վերջնական արտադրանքի վրա ծախսված մասով,

- տող 6-ում ցույց է տրվում ակցիզային հարկի գումարը, որը հաշվարկվում է սույն հրահանգի 14-րդ կետում բերված բանաձևով:

 

 

pin
Հարկային տեսչություն
23.06.1992
N 01750/3
Հրահանգ