ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 մարտի 1994 թ. թիվ 141
ԵՐԿԱԹԳԾՈՎ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ (ԲԱՑԻ ՆԵՐՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻՑ) ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Ընդունել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ու ֆինանսների նախարարության հետ, և թույլատրել նրան միջպետական հաղորդակցություններում երկաթգծով բեռնափոխադրումների սակագները սահմանել ԱՊՀ անդամ պետությունների կողմից ընդունված միասնական սակագների չափով: