Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0145.260201

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» փետրվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 փետրվարի 2001 թվականի N 145

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 9-ի «Ջրային տնտեսության կառավարման համակարգի բարեփոխումների մասին» N 92 որոշման 4-րդ կետի հանձնարարականի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 10 խմբի 07 ենթախմբի «1. «Ոռոգում» ՊՓԲԸ սուբսիդավորում*» ծրագրով նախատեսված ծախսերը պակասեցնել 48560.7 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով 14 խմբի 06 ենթախմբի «11. ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդ» ծրագրով նախատեսված գումարը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի 2001 թվականի պահպանման ծախսերի համար հատկացնել 48560.7 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

i

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի 2001 թվականի պահպանման ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսական դասակարգման հոդվածների` համաձայն N 1 հավելվածի, և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման մեջ կատարվող փոփոխությունների` համաձայն N 2 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 26-ից:

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2001 թ.

փետրվարի 26-ի N 145 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐՆ ԸՍՏ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ

 

(հազ. դրամ)

.__________________________________________________________________________.

|  Հոդվածների անվանումը       |Ընդամենը|         այդ թվում`                |

|_____________________________|________|___________________________________|

|                             |        |  1-ին  |  2-րդ  |  3-րդ  |  4-րդ  |

|                             |        |եռամսյակ|եռամսյակ|եռամսյակ|եռամսյակ|

|_____________________________|________|________|________|________|________|

|            1                |   2    |   3    |   4    |   5    |   6    |

|_____________________________|________|________|________|________|________|

|      ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ       |48560.7 |7651.4  |17023.7 |11257.5 |12628.1 |

|_____________________________|________|________|________|________|________|

|այդ թվում`                   |        |        |        |        |        |

|_____________________________|________|________|________|________|________|

|      Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ      |28560.7 |2651.4  |8023.7  |8257.5  |9628.1  |

|_____________________________|________|________|________|________|________|

|այդ թվում`                   |        |        |        |        |        |

|_____________________________|________|________|________|________|________|

|Պետական մարմինների, դրանց    |        |        |        |        |        |

|ենթակա բյուջետային           |        |        |        |        |        |

|հիմնարկների աշխատողների      |        |        |        |        |        |

|աշխատավարձ                   |15044.5 |1354.0  |4445.0  |4445.0  |4800.5  |

|_____________________________|________|________|________|________|________|

|Ընթացիկ տրանսֆերտներ         |3456.7  |323.1   |1022.4  |1022.4  |1088.8  |

|_____________________________|________|________|________|________|________|

|այդ թվում`                   |        |        |        |        |        |

|_____________________________|________|________|________|________|________|

|Այլ ընթացիկ տրանսֆերտային    |        |        |        |        |        |

|վճարներ                      |3456.7  |323.1   |1022.4  |1022.4  |1088.8  |

|_____________________________|________|________|________|________|________|

|որից`                        |        |        |        |        |        |

|_____________________________|________|________|________|________|________|

|- պարտադիր սոցիալական        |        |        |        |        |        |

|ապահովագրության վճարներ      |3456.7  |323.1   |1022.4  |1022.4  |1088.8  |

|_____________________________|________|________|________|________|________|

|Ապրանքների գնման և           |        |        |        |        |        |

|ծառայությունների վճարման     |        |        |        |        |        |

|ծախսեր                       |10059.5 |974.3   |2556.3  |2790.1  |3738.8  |

|_____________________________|________|________|________|________|________|

|այդ թվում`                   |        |        |        |        |        |

|_____________________________|________|________|________|________|________|

|Ապրանքների ձեռքբերում        |390.0   |39.0    |78.0    |117.0   |156.0   |

|_____________________________|________|________|________|________|________|

|այդ թվում`                   |        |        |        |        |        |

|_____________________________|________|________|________|________|________|

|Գույք, գրասենյակային         |        |        |        |        |        |

|ապրանքներ և  նյութեր         |390.0   |39.0    |78.0    |117.0   |156.0   |

|_____________________________|________|________|________|________|________|

|այդ թվում`                   |        |        |        |        |        |

|_____________________________|________|________|________|________|________|

|Գրասենյակային ապրանքներ և    |        |        |        |        |        |

|նյութեր                      |390.0   |39.0    |78.0    |117.0   |156.0   |

|_____________________________|________|________|________|________|________|

|Գործուղումներ և  ծառայողական |        |        |        |        |        |

|ուղևորություններ             |4000.0  |400.0   |800.0   |1200.0  |1600.0  |

|_____________________________|________|________|________|________|________|

|Տրանսպորտային                |        |        |        |        |        |

|ծառայությունների վճարներ     |2483.0  |198.6   |670.4   |670.4   |943.6   |

|_____________________________|________|________|________|________|________|

|Կապի ծառայությունների վճարներ|1556.6  |326.9   |598.0   |315.9   |315.8   |

|_____________________________|________|________|________|________|________|

|Կոմունալ ծառայությունների    |        |        |        |        |        |

|վճարներ                      |1532.4  |0.0     |390.4   |462.4   |679.6   |

|_____________________________|________|________|________|________|________|

|այդ թվում`                   |        |        |        |        |        |

|_____________________________|________|________|________|________|________|

|էլեկտրաէներգիայի, վառելիքի և |        |        |        |        |        |

|ջեռուցման ծախսեր             |1440.0  |0.0     |360.0   |432.0   |648.0   |

|_____________________________|________|________|________|________|________|

|Ջրմուղ-կոյուղուց օգտվելու    |        |        |        |        |        |

|վարձի վճարման ծախսեր         |4.4     |0.0     |1.4     |1.4     |1.6     |

|_____________________________|________|________|________|________|________|

|Այլ կոմունալ ծախսեր          |88.0    |        |29.0    |29.0    |30.0    |

|_____________________________|________|________|________|________|________|

|Այլ ծախսեր                   |97.5    |9.8     |19.5    |24.4    |43.8    |

|_____________________________|________|________|________|________|________|

|այդ թվում`                   |        |        |        |        |        |

|_____________________________|________|________|________|________|________|

|Ներկայացուցչական ծախսեր      |97.5    |9.8     |19.5    |24.4    |43.8    |

|_____________________________|________|________|________|________|________|

|      Բ. ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ      |20000.0 |5000.0  |9000.0  |3000.0  |3000.0  |

|_____________________________|________|________|________|________|________|

|այդ թվում`                   |        |        |        |        |        |

|_____________________________|________|________|________|________|________|

|Կապիտալ ակտիվների ձեռքբերման |        |        |        |        |        |

|ծախսեր                       |20000.0 |5000.0  |9000.0  |3000.0  |3000.0  |

|_____________________________|________|________|________|________|________|

|այդ թվում`                   |        |        |        |        |        |

|_____________________________|________|________|________|________|________|

|Կապիտալ ներդրումների ծախսեր  |20000.0 |5000.0  |9000.0  |3000.0  |3000.0  |

|_____________________________|________|________|________|________|________|

|այդ թվում`                   |        |        |        |        |        |

|_____________________________|________|________|________|________|________|

|Սարքերի և  սարքավորումների   |        |        |        |        |        |

|ձեռքբերման ծախսեր            |5000.0  |2000.0  |3000.0  |0.0     |0.0     |

|_____________________________|________|________|________|________|________|

|Տրանսպորտային միջոցների      |        |        |        |        |        |

|ձեռքբերման ծախսեր            |15000.0 |3000.0  |6000.0  |3000.0  |3000.0  |

.__________________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2001 թ.

փետրվարի 26-ի N 145 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 68 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

.__________________________________________________________________________.

|Խ |Ե |Բյուջետային   |   տարի   |  1-ին   |  2-րդ    |  3-րդ    |  4-րդ    |

|ու|ն |ծախսերի       |          |եռամսյակ |եռամսյակ  |եռամսյակ  |եռամսյակ  |

|մ |թ |գործառական    |          |         |          |          |          |

|բ |ա |դասակարգման   |          |         |          |          |          |

|  |խ |խմբերի,       |          |         |          |          |          |

|N |ու|ենթախմբերի,   |          |         |          |          |          |

|  |մ |ֆինանսավորվող |          |         |          |          |          |

|  |բ |ծրագրերի և    |          |         |          |          |          |

|  |  |դրանք         |          |         |          |          |          |

|  |N |իրականացնող   |          |         |          |          |          |

|  |  |մարմինների    |          |         |          |          |          |

|  |  |անվանումները  |          |         |          |          |          |

|__|__|______________|__________|_________|__________|__________|__________|

|14|01|2. Օտարերկրյա |          |         |          |          |          |

|  |  |պետություն-   |   -      |         |          |          |          |

|  |  |ներից         |          |         |          |          |          |

|  |  |և  միջազգային |          |         |          |          |          |

|  |  |կազմակերպու-  |          |         |          |          |          |

|  |  |թյուններից    |          |         |          |          |          |

|  |  |ստացված       |          |         |          |          |          |

|  |  |վարկերի       |          |         |          |          |          |

|  |  |սպասարկում    |          |         |          |          |          |

|  |  |(տոկոսավճար)  |          |(7,651.4)|(17,023.7)|13,417.6  |11,257.5  |

|  |  |ՀՀ ֆինանսների |          |         |          |          |          |

|  |  |և  էկոնոմիկայի|          |         |          |          |          |

|  |  |նախարարություն|          |(7,651.4)|(17,023.7)|13,417.6  |11,257.5  |

|__|__|______________|__________|_________|__________|__________|__________|

|10|07|1. «Ոռոգում»  |          |         |          |          |          |

|  |  |ՊՓԲԸ          |          |         |          |          |          |

|  |  |սուբսիդավորում|(48,560.7)|   -     |    -     |(24,675.1)|(23,885.6)|

|  |  |      ՀՀ      |          |         |          |          |          |

|  |  |գյուղատնտեսու-|          |         |          |          |          |

|  |  |թյան          |          |         |          |          |          |

|  |  |նախարարություն|(48,560.7)|   -     |    -     |(24,675.1)|(23,885.6)|

|__|__|______________|__________|_________|__________|__________|__________|

|14|06|11. ՀՀ        |          |         |          |          |          |

|  |  |կառավարության |          |         |          |          |          |

|  |  |պահուստային   |          |         |          |          |          |

|  |  |ֆոնդ          |48,560.7  |7,651.4  |17,023.7  |11,257.5  |12,628.1  |

|  |  |    ՀՀ        |          |         |          |          |          |

|  |  |կառավարություն|48,560.7  |7,651.4  |17,023.7  |11,257.5  |12,628.1  |

.__________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.02.2001
N 145
Որոշում