040.0147.270201
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«27» փետրվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 փետրվարի 2001 թվականի N 147
2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ N 49 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 2001 թվականի մայիսի 20-ին Լոռու մարզի N 49 ընտրատարածքում կայանալիք` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լրացուցիչ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 1156285 դրամ` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1, 2, 3 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 27-ից:
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2001 թվականի
փետրվարի 27-ի N 147 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ N 49 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
________________________________________________________________
NN Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
________________________________________________________________
1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ 20000
այդ թվում`
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 20000
ժամանակավոր աշխատողների աշխատավարձ
(2 մարդ x 10000 դրամ x 1 ամիս)
2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 10000
3. Տրանսպորտի ծառայության վճարներ 20000
4. Կապի ծառայության վճարներ 20000
5. Գործուղման ծախսեր 20000
6. Գրասենյակային ծախսեր 20000
7. Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների 15000
ուսուցման ծախսեր
(15 հանձնաժողով x 1000 դրամ)
8. Համակարգչային և կազմտեխնիկայի սպասարկման 20000
ծախսեր
____________________________________________________________
Ընդամենը 145000
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2001 թվականի
փետրվարի 27-ի N 147 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ N 49 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
________________________________________________________________
NN Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
________________________________________________________________
1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ 20000
այդ թվում`
մարզային ընտրական հանձնաժողովի 20000
ժամանակավոր աշխատողների աշխատավարձ
(2 մարդ x 10000 դրամ x 1 ամիս)
2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 10000
3. Տրանսպորտի ծառայության վճարներ 20000
4. Կապի ծառայության վճարներ 20000
5. Գրասենյակային ծախսեր 10000
____________________________________________________________
ընդամենը 80000
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր 151285
(28816 ընտրող + 28816 x 0,005) x 5 դրամ
____________________________________________________________
Ընդամենը 231285
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2001 թվականի
փետրվարի 27-ի N 147 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ N 49 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
________________________________________________________________
NN Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
________________________________________________________________
1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ 30000
այդ թվում`
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, 30000
նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ
2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 15000
3. Տրանսպորտի ծառայության վճարներ 5000
4. Կապի ծառայության վճարներ 1000
5. Գրասենյակային ծախսեր 1000
____________________________________________________________
ընդամենը 52000
15 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր 780000
(15 x 52000 դրամ)