Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՆԱԽԱՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ-ՈՒՄ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ...

 

 

040.0149.280201

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» փետրվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 փետրվարի 2001 թվականի N 149

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում 2001 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքներին օժանդակելու նպատակով և «Մարդահամարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի երրորդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում 2001 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման Երևանի քաղաքային հանձնաժողովի կազմը (կցվում է).

բ) Հայաստանի Հանրապետությունում 2001 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման մարզային հանձնաժողովի կազմը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թ.

փետրվարի 28-ի N 149 որոշմամբ

 

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Երևանի քաղաքապետ (հանձնաժողովի նախագահ)

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Երևանի վարչության պետ

(հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

ՀՀ ներքին գործերի նախարարության Երևանի ներքին գործերի վարչության պետ

(հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

Երևան քաղաքի Աջափնյակի թաղապետ

 

Երևան քաղաքի Ավանի թաղապետ

 

Երևան քաղաքի Արաբկիրի թաղապետ

 

Երևան քաղաքի Դավթաշենի թաղապետ

 

Երևան քաղաքի Էրեբունու թաղապետ

 

Երևան քաղաքի Կենտրոնի թաղապետ

 

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ

 

Երևան քաղաքի Նոր Նորքի թաղապետ

 

Երևան քաղաքի Նորք-Մարաշի թաղապետ

 

Երևան քաղաքի Նուբարաշենի թաղապետ

 

Երևան քաղաքի Շենգավիթի թաղապետ

 

Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթունի թաղապետ

 

Երևանի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական պաշտպանության

վարչության պետ

 

Երևան քաղաքապետարանի կրթության վարչության պետ

 

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի

նախագահի տեղակալ

 

Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության

պետ

 

«Երևանի էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն

 

Երևանի քաղաքի մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ

 

Երևանի քաղաքապետարանի քարտուղար (հանձնաժողովի քարտուղար)

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թ.

փետրվարի 28-ի N 149 որոշմամբ

 

ԿԱԶՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Մարզպետ (հանձնաժողովի նախագահ)

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարզային ստորաբաժանման ղեկավար

(հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

ՀՀ ներքին գործերի նախարարության մարզային ներքին գործերի վարչության պետ

(հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

Քաղաքապետեր, 5000 և ավելի բնակչություն ունեցող գյուղական համայնքների

գյուղապետեր

 

Մարզպետարանի առողջապահության վարչության (բաժնի) պետ

 

Մարզպետարանի կրթության վարչության (բաժնի) պետ

 

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի

տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ (ըստ մարզի տարածաշրջանների

ստորաբաժանումների թվի)

 

Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ

 

Մարզպետարանի տեղական ինքնակառավարման մարմինների և համապետական

գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության

համակարգման վարչության պետ

 

«ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության մարզային տնօրինության

ղեկավար (համաձայնությամբ)

 

Մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ

 

Մարզպետարանի քարտուղար (հանձնաժողովի քարտուղար)

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.02.2001
N 149
Որոշում