ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 հունիսի 2024 թվականի N 959-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 762-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 4-ի «Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու, գույք ամրացնելու, ամրացված ու ազատված գույքը որպես բնաիրային օգնություն տրամադրելու, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը գույք նվիրաբերելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի N 890-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 762-Ն որոշման`
1) 3-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «2-18 տարեկան երեխաների`» բառերից հետո լրացնել «սոցիալական ներառմանը,» բառերով.
2) 3-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունից հանել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված» բառերը.
3) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով`
«4) կազմակերպության սպասարկման և գործունեության տարածքն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզը:»:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել «Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունները և ապահովել կանոնադրության փոփոխությունների` սահմանված կարգով պետական գրանցումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. հունիսի 27
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 27 հունիսի 2024 թվական: