Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1369-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հունիսի 2024 թվականի N 966-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1369-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ստանալու համար թեստավորման կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 1369-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.

i

1) 6-րդ կետում «(այսուհետ` ՄԳՀԱԿ)» բառերից հետո լրացնել «` բուժաշխատողների ռեգիստրի միջոցով» բառերը.

2) 7-13-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«7. Թեստավորում անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվում է ԱԱԻ-ի պաշտոնական կայքէջում և բուժաշխատողների ռեգիստրում (www.hrh.am)` թեստավորումն անցկացնելուց ոչ ուշ, քան 15 օր առաջ:

8. Հայտարարությունը ներառում է առնվազն հետևյալ տեղեկատվությունը`

1) թեստավորման անցկացման վայրը և ժամկետները.

2) թեստավորմանը մասնակցելու նպատակով դիմումի ներկայացման վերջնաժամկետը.

3) ՄԳՀԱԿ-ի կոնտակտային տվյալները (հասցեն, հեռախոսահամարը).

4) թեստավորմանը մասնակցելու համար անձը հաստատող փաստաթղթի առկայության մասին նշում:

9. Թեստավորմանը մասնակցելու համար անձը (այսուհետ` դիմումատու) բուժաշխատողների ռեգիստրի իր անձնական հաշվից ներկայացնում է թեստավորմանը մասնակցելու վերաբերյալ դիմում (այսուհետ` դիմում):

10. Եթե դիմումատուի կողմից ներկայացված տվյալները չեն համապատասխանում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի (այսուհետ` օրենք) 34-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի պահանջներին, ապա համակարգը չի թույլատրում դիմումը լրացնել:

11. Ռեգիստրում դիմումը ձևավորվելուց հետո դիմումատուն հաստատում է այն, որից հետո դիմումը հասանելի է դառնում ՄԳՀԱԿ-ի աշխատակցին:

12. ՄԳՀԱԿ-ի աշխատակցի կողմից, դիմումը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում, դիմումը մերժվում է` դիմումատուի ռեգիստրի անձնական հաշվին ծանուցում ուղարկելով, եթե դիմումի ուսումնասիրության արդյունքում հայտնի են դառնում դիմումի և օրենքով սահմանված պահանջների միջև հակասություններ կամ ռեգիստրում առկա տվյալների անհամապատասխանություն:

13. Դիմումը հաստատվելու դեպքում դիմումատուն թեստավորման անցկացման օրվա, ժամի և վայրի մասին ռեգիստրի իր անձնական հաշվին ծանուցում է ստանում` թեստավորման անցկացման օրվանից առնվազն 3 օր առաջ:».

3) 14-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

i

4) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«15. Թեստավորումն սկսելուց հինգ օր առաջ ԱԱԻ-ի պաշտոնական կայքէջում և ռեգիստրում հրապարակվում է թեստավորման մասնակիցների ցուցակը:».

5) 36-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

i

6) 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«39. Թեստը հանձնելու դեպքում արդյունքները մեկօրյա ժամկետում մուտքագրվում են ռեգիստր և հասանելի են դառնում դիմումատուի անձնական հաշվում:».

7) 40-րդ կետը և հավելվածով հաստատված ձևն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. հունիսի 27

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 27 հունիսի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.06.2024
N 966-Ն
Որոշում