Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

28 դեկտեմբերի 2000 թվականի N 58

 

46. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի հստակեցման, կարգավորման և պարզեցման անհրաժեշտությունից ելնելով`

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավմանն ուղղված առաջնահերթ միջոցառումների ցանկին (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ մինչև 2001 թվականի հունվարի 10-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առաջարկություններ համապատասխան բնագավառներում ստուգումների և տեսչական գործունեության պարզեցման, հստակեցման և վերոհիշյալ գործառույթները տարածքային առումով վերակազմավորելու վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` մինչև 2001 թվականի հունվարի 10-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առաջարկություններ տեսչական գործառույթներ իրականացնող մարմինների կառուցվածքի վերակազմավորման և թվաքանակի կրճատման վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը մինչև 2001 թվականի հունվարի 10-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել ամփոփ տեղեկատվություն «Ստուգումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո ստուգող կազմակերպությունների և տեսչական գործառույթների կրճատման արդյունքների վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության Նախագահի 1994 թվականի օգոստոսի 1-ի «ՀՀ տարածքում գործող ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին հրամանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

5. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին և Երևանի քաղաքապետին` մինչև 2001 թվականի հունվարի 10-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացնել համապատասխան բնագավառների կարգավորման և պարզեցման, (այդ թվում` նաև ստուգումների և տեսչական ընթացակարգերի) համար ընդունման ենթակա նորմատիվ ակտերի ցանկը և առաջարկություններ դրանց ընդունման առաջնահերթության վերաբերյալ:

6. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը`

ա) մինչև 2001 թվականի հունվարի 15-ը ամփոփել ստացված տեղեկատվությունը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարություն.

բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը իրավունք վերապահել սույն որոշման 4-րդ կետը չկատարող Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների և Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստուգում և տեսչական գործունեություն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ լուծարման վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու Հայաստանի Հանրապետության կառավարություն:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը մինչև 2001 թվականի հունվարի 10-ը նախապատրաստել առաջարկություններ.

ա) հարկային և մաքսային մարմինների հետ օրենսդրությամբ սահմանված շփումների ընթացքում, ինչպես նաև հարկային և մաքսային օրենսդրության ընթացակարգերի կիրառումից բխող գործարար միջավայրի կողմից կատարվող ծախսերը և կրած վնասները իջեցնելու վերաբերյալ.

բ) արտոնագրման ընթացակարգերի միասնականացման, պարզեցման և կրճատման վերաբերյալ:

8. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը`

ա) մինչև 2001 թվականի հունվարի 10-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել ամփոփ տեղեկատվություն ընկերությունների գրանցման պարզեցման ՀՀ օրենսդրությամբ առկա ընձեռված հնարավորությունների մասին, ինչպես նաև կենտրոնացված (պարզեցված գրանցում «մեկ կանգառի կենտրոն» սկզբունքով) գրանցման կարգին անցնելու ծրագրի միջոցառումների մասին.

բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության հետ համատեղ սահմանված կարգով ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն պետռեգիստրում գրանցված ընկերությունների լուծարման գործընթացը պարզեցնելու և ժամկետները կրճատելու վերաբերյալ.

գ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ համատեղ մինչև 2001 թվականի հունվարի 10-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առաջարկություններ ՀՀ մուտքի վիզաների, ժամանակավոր բնակության իրավունքի ընթացակարգերը հնարավորինս պարզեցնելու և ձևակերպման ժամկետները կրճատելու վերաբերյալ:

9. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը մինչև 2001 թվականի փետրվարի 1-ը մշակել և ՀՀ կառավարություն սահմանված կարգով ներկայացնել «Էլեկտրոնային ստորագրության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` մինչև 2001 թվականի հունվարի 10-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել տեղեկատվություն անշարժ գույքի գրանցման պարզեցման ՀՀ օրենսդրությամբ ընձեռված առկա հնարավորությունների մասին, անհրաժեշտության դեպքում ներկայացնել առաջարկություններ գրանցման ընթացակարգերը պարզեցնելու, հստակեցնելու, ինչպես նաև գործառույթները հանրությանը մատչելի և իրազեկ դարձնելու ուղղությամբ:

11. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Երևանի քաղաքապետի հետ համատեղ մինչև 2001 թվականի հունվարի 10-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել`

ա) քաղաքաշինական գործունեության իրականացման ընթացակարգերի պարզեցման, մասնակից պետական մարմինների թվի կրճատման, ինչպես նաև վերահսկման գործառույթները հանրությանը մատչելի և իրազեկ դարձնելու ուղղությամբ առաջարկություններ.

բ) քաղաքաշինության գործունեության իրականացման վերահսկման գործառույթների պարզեցման և իրավասությունների ճշգրիտ տարանջատման ու տեղաբաշխման վերաբերյալ առաջարկություններ:

12. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` մինչև 2001 թվականի հունվարի 10-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել`

ա) մինչ այժմ մշակված «ՀՀ աշխատանքային օրենսգրքի» տարբերակների մասին տեղեկատվություն.

բ) հնարավորինս կարճ ժամկետում «ՀՀ աշխատանքային օրենսգրքի» մշակումն ավարտելու համար տեխնիկական օգնության վարկային ծրագրերից անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ներգրավելու վերաբերյալ առաջարկություններ:

13. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի և «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի հետ համատեղ մինչև 2001 թվականի հունվարի 10-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել տեղեկատվություն, ինչպես նաև առաջարկություններ գործարարության (բիզնեսի) կանոնների հստակեցման, գործարարության դաշտը կարգավորող օրենքների ու անհրաժեշտ ենթաօրենսդրական նորմատիվների գրապահոցի ստեղծման և գործարարության դաշտում հնարավոր հակասությունների և անորոշությունների առկայության և դրանց լուծման համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը ներգրավելու նպատակահարմարության վերաբերյալ:

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

1. Միացնել / միավորել ու կրճատել պետական ստուգող տեսչությունները.

Փոփոխության ենթարկել նախագահի հրամանագիրը /հինը/, որում տրված է

պետական այն գործակալությունների ցանկը, որոնց թույլատրվում է բիզնեսի

ստուգումներ կատարել.

Միավորել համանման տեսչությունները/ օրինակ, զանազան առևտրական

տեսչությունները/.

Միավորել պետական տեսչությունների տեղական գրասենյակները/ օրինակ

սանիտարական տեսչությունը/.

Կրճատել ստուգելու իրավունք ունեցող տեսուչների ընդհանուր թիվը/20

տոկոսով/. 2. Փոփոխության ենթարկել պետական տեսչությունների կանոնադրությունները, համապատասխանեցնելով շուկայական սկզբունքներին և սահմանափակել բիզնեսի մեջ դրանց հայեցողական միջամտությունների հնարավորությունները /օրինակ, աշխատանքի տեսչությունը/. 3. Գործողություններ ձեռնարկել հարկային ու մաքսային կանոններին հետևելու ծախսերն իջեցնելու համար.

Մշակել և ընդունել դիմելու նոր կարգ.

Ընդլայնել հարկատուներին տրամադրվող, հատկապես հարկային կանոնների մասին

ինֆորմացիան մատչելի դարձնելու ծառայությունները.

Սահմանել հարկային գերավճարների, այդ թվում արտահանողներին ավելացված

արժեքի հարկը վերադարձնելու նոր կարգ.

Ընդունել մաքսային նոր կարգ, որը լիովին համապատասխանի Առևտրի

համաշխարհային կազմակերպության պահանջներին, որը կնպաստի ապրանքների

հոսքի արագացմանը մաքսային ծառայություններով/ հիմնված առավել

թափանցիկության, կոմպյուտերացման, պահանջվող փաստաթղթերի միասնականացման,

գնահատման ու դասակարգման բարելավված կարգի, բեռնազննման ընտրանքային

մեթոդին անցնելու վրա և այլն/.

Պետական եկամուտների նախարարության հարկային ու մաքսային ճյուղերի

առավել ինտեգրացում. 4. Պարզեցնել ընկերությունների գրանցումը.

Ընդունել կենտրոնացված գրանցման կարգի անցնելու ծրագիր.

Պատրաստել ընկերությունների գրանցման կարգի վերաբերյալ ամբողջական

նկարագրություն և հասանելի դարձնել հանրության համար.

Փոփոխություններ կատարել ընկերությունների մասին օրենքներում/ օրինակ,

բաժնետիրական ընկերությունների մասին օրենքում/, որը կհեշտացնի

ընկերությունների վերագրանցումը, երբ դրանք փոփոխում են իրենց

կանոնադրությունները, նվազեցնել Գրանցման պալատի հայեցողական

իշխանությունը. 5. Միասնականացնել ու պարզեցնել արտոնագրման կարգը.

Գործարար համայնքի հետ խորհրդակցությունների միջոցով սահմանել բիզնեսի

առնվազն / 10/ տեսակ, որոնց դեպքում արտոնագրման գործող պահանջները

կարելի է վերացնել կամ զգալիորեն ազատականացնել.

Բիզնեսի մնացած տեսակների համար սահմանել նոր պարզեցված կարգ, որով

կրճատվի արտոնագրման գործընթացին մասնակից տարբեր գործակալությունների

թիվը.

Սահմանել սկզբունք, ըստ որի արտոնագրման բոլոր գործընթացները պետք է

ընդունվեն և կարող են փոփոխվել Կառավարության որոշումով, այլ ոչ թե

որևէ ճյուղային նախարարի հրամանով.

Պատրաստել արտոնագրման գործընթացի ամբողջական նկարագիր և հասանելի

դարձնել հանրության համար. 6. Գույքի / ունեցվածքի գրանցում.

վերափոխել գույքի գրանցման կարգը, որով վերանան դիմորդների համար ավելորդ

ու կրկնվող պահանջները, կրճատել գրանցմանը մասնակից մի շարք

գործակալությունների թիվը.

ընդունել դիմումի ստանդարտ ձև /ֆորմա/: 7. Շինարարական և շինհրապարակների իրավունքներ.

վերամշակել կարգը, նվազեցնելով մի շարք մասնակից գործակալությունների

թիվը:

Էապես կրճատել շինարարական բիզնեսի համար տեխնիկական արտոնագրման մի շարք

պահանջներ.

պատրաստել հաստատման գործընթացի ամբողջական նկարագրություն և հասանելի

դարձնել հանրության համար: 8. Բնակության իրավունք օտարերկրացիների համար.

պարզեցնել կարգը և տարածել ինֆորմացիա գործող կարգի վերաբերյալ.

ներկայացնել պահանջ /5/ աշխատանքային օրում բնակության իրավունքի

տրամադրման / նորացման վերաբերյալ: 9. Առաջարկել աշխատանքային կանոնների համապարփակ փոփոխություններ, ազատականացնելու վարձման ու հեռացման պայմանները, ներառյալ`

գործատուի համար հեշտացնել աշխատանքային տեղերի կրճատում կատարելը.

կրճատել պարտադիր պահանջները տարեկան արձակուրդի ու հիվանդության

պատճառով բացակայության դեպքում.

ընդլայնել աշխատանքային պայմանագրերի ճկունությունը արտաժամյա աշխատանքի,

կես դրույքով աշխատանքի և կարճաժամկետ պայմանագրերի համար.

ընդունել պարզեցված ձևի աշխատանքային պայմանագրի նմուշ:

 

10. Վերանայել բիզնեսի կանոնները, նպատակ ունենալով կարգավորիչ դաշտը զտել հնացած, շուկայական սկզբունքներին անհարիր ցուցումներից: 11. Դիմել Արդարադատության նախարարությանը բիզնեսի պրակտիկան` օրենքի պարտադիր կատարումը միասնականացնելու անորոշության դեպքերում մոնիտորինգի ենթարկելու և պաշտոնական իրավաբանական կարծիք հայտնելու խնդրանքով: 12. Հիմնել / Բիզնեսի պալատի հետ համագործակցությամբ/ բիզնեսի օրենքների ու կանոնների գրապահոց: 13. Ընդունել պետական գնումների նոր կանոններ, հիմնվելով վերջերս ընդունված Գնումների մասին օրենքի վրա, որի շնորհիվ հաստատվի գնումների մրցույթային մասնավոր հատվածի հավասար մասնակցության թափանցիկ մեխանիզմ: 14. Ընդունել 2001 թվականի համար քաղաքացիության հետագա մշակման հատուկ սահմանագծեր, հիմնվելով ՀԲ-ի կողմից իրականացվող ձեռնարկությունների կարգավորման վերաբերյալ ուսումնասիրության վրա / նախատեսվում է ավարտել նախքան 2000 թվականի դեկտեմբերը/:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.12.2000
N 46
Արձանագրային որոշում