Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ...

 

 

040.0138.240201

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» փետրվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 փետրվարի 2001 թվականի N 138

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Հիվանդանոցային ծառայություն

 

Խորհրդային տարիներին հիմնականում էքստենսիվ մեխանիզմներով զարգացված հիվանդանոցային համակարգն առանձնանում է իր կադրային և մահճակալային գերհագեցվածությամբ ու անհամաչափ բաշխմամբ, բժշկական տեխնոլոգիաների թույլ ներգրավմամբ, բուժօգնության որակի վերահսկման համակարգի բացակայությամբ, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների հետ փոխհամագործակցության անբավարար մակարդակով:

Ազատ շուկայական տնտեսության անցնելու հետևանքով վճարովի բժշկության տարբերակի առաջացման և բուժօգնության մատչելիության խիստ նվազման պայմաններում պակասել է հիվանդանոցներ դիմողների թիվը:

Մարզի մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածության աստիճանն ընդամենը 20-30% է, իսկ տարածաշրջանի հիվանդանոցներում և առողջության կենտրոններում` 15-20%: Ֆոնդն այսօրվա դրությամբ կազմում է 1583, կամ 44 մահճակալ` 10.000 բնակչին: Որոշ նեղ մասնագիտացված ծառայությունների գծով մահճակալների զբաղվածությունը կազմում է 2-5%: Մահճակալների տարեկան միջին զբաղվածությունը վերջին 3 տարիներին կազմում է 100-120 օր /նորման 310-330 օր/, մահճակալի շրջապտույտը 9,5-11,1 /նորման` 18-20/: Մահճակալային ֆոնդն ընդհանուր առմամբ գործում է զգալի թերծանրաբեռնված` մի կողմից պետական բյուջեից անբավարար ֆինանսավորման, մյուս կողմից` բնակչության վճարունակության խիստ անկման պատճառով: Կա մահճակալների թվի ավելցուկ և անհամապատասխանություն` սպասարկվող բնակչության իրական կարիքների նկատմամբ: Հիվանդանոցը չի ապահովում հիվանդների անհրաժեշտ թվի և սպեկտրի առկայությունը, որը հնարավորություն կտար բուժանձնակազմին պահպանել և կատարելագործել իրենց բժշկական գիտելիքները:

Նշենք, որ Շիրակի մարզի թվով 23 հիվանդանոցներ գործում են հին, ոչ սեյսմակայուն շենքերում, որոնք ծախսատար են` վերակառուցման առումով, շենքային պայմաններն անհարմար են ծառայությունների զարգացման կամ վերապրոֆիլավորման համար: Հիվանդանոցների մի մասը տեխնիկապես թերզինված է և պահանջում է մեծ ներդրումներ բժշկական տեխնոլոգիաների մեջ: Հետերկրաշարժյան տարիներին ստեղծված իրավիճակը թելադրում է հիվանդանոցային համակարգի օպտիմալացման ռազմավարության անհրաժեշտություն: Հաշվի առնելով այս խնդրի իրականացման սոցիալական ասպեկտները, մարզի ազգաբնակչության սոցիալ-տնտեսական վիճակը /աշխատատեղերի բացակայություն, գործազրկության աճ/` մարզի առողջապահության վարչությունը որդեգրում է ֆունկցիոնալ, ոչ մեծ նշանակություն ունեցող հիվանդանոցների վերակազմակերպում, վերապրոֆիլավորում և այս ճանապարհով մահճակալային ֆոնդի կրճատման քաղաքականություն:

Ելնելով մարզի սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակից, աշխատատեղերի բացակայությունից, գործազրկության առկայությունից, և այն փաստից, որ 14.000 ընտանիք ապրում է տնակային անմխիթար պայմաններում` 2000 թվականին մարզում բացվել է մարզային ենթակայության բազմապրոֆիլ հիվանդանոց /150 մահճակալ/, որտեղ ապահովվում է առավել կարիքավոր խավերի բուժօգնությունը` բացառապես անվճար սկզբունքով: Գնահատելով ռեալ իրադրությունը` առաջարկվում է Շիրակի մարզի հիվանդանոցային համակարգի օպտիմալացմանը մոտենալ փուլային տարբերակով: ՀՀ առողջապահության նախարարությունը և Շիրակի մարզի առողջապահության վարչությունը գնահատելով Հայաստանի ներկա սոցիալ-տնտեսական ու ֆինանսական իրավիճակը, նախընտրելի է համարում երրորդ/ մինիմալ տարբերակը:

 

Գյումրի քաղաքում առաջարկում ենք երեք մոդել: Բոլորը երեք մոդելներում հետևյալը կլինի նույնը. 1. Առաջնային բուժօգնության օղակը պահպանվելու է վերոհիշյալ նկարագրության

համաձայն 2. Բոլոր երեք մոդելներում պահպանվելու են նաև հետևյալ հիվանդանոցները`

առանձին կարգավիճակով` - ավստրիական մանկական հիվանդանոցը - հոգեկան առողջության կենտրոնը (հոգեբուժություն և նարկոլոգիա) - հակատուբերկուլյոզային դիսպանսերը:

 

1. Օպտիմալ տարբերակ

 

- Գյումրի քաղաքում ունենալ մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 400-500

մահճակալ հզորությամբ, ուր կենտրոնացվում է արտահիվանդանոցային, ցերեկային

ստացիոնարի և ներհիվանդանոցային խնամքը, լաբորատոր և դիագնոստիկ

ծառայությունները: Վերջինից օգտվելու է նաև ընտանեկան բժշկի գրասենյակը:

Հիվանդանոցն աշխատեցնելու ծախսերը քիչ են, բայց պրոբլեմն այն է, որ

հարկավոր են մեծ ներդրումներ` կառուցման համար:

Այս տարբերակի դեպքում ապահովվում է բուժօգնության բարձր որակ:

 

2. Պակաս օպտիմալ տարբերակ

 

ա/ ունենալ երեք բազմապրոֆիլային հիվանդանոցներ` մարզային, վիրաբուժական

և «Սամարիթեր».

բ/ հնարավոր ֆինանսական ներդրումներ կատարելու դեպքում մարզային

հիվանդանոցի չշահագործվող մասնաշենքերը վերանորոգելուց հետո`

- ծննդատունը և ուռուցքաբանական ծառայությունն ամբողջությամբ տեղափոխել

մարզային հիվանդանոցի վերագործարկված տարածք կամ ծննդօգնությունը և

պերինատոլոգիան տեղափոխել ավստրիական մանկական հիվանդանոց, իսկ

գինեկոլոգիան տեղափոխել մարզային հիվանդանոց,

- ինֆեկցիոն հիվանդանոցի մեծահասակների բաժանմունքը և

մաշկա-վեներաբանական դիսպանսերի ստացիոնար մահճակալները տեղափոխել

մարզային հիվանդանոցի առանձին մասնաշենքի տարածք, իսկ ինֆեկցիոն

մանկական բաժանմունքը տեղափոխել ավստրիական մանկական հիվանդանոց:

Այս տարբերակը պահանջում է համեմատաբար քիչ ֆինանսական ներդրումներ, որը

տարբերակի առավելությունն է, բայց պրոբլեմն այն է, որ առաջին մոդելի հետ

համեմատած կարիք կլինի դիագնոստիկ և թերապևտիկ սարքավորումներ տեղադրել

մեկ հիվանդանոցի փոխարեն երեք հիվանդանոցներում, հետևաբար հիվանդանոցն

աշխատեցնելու ծախսերն ավելի բարձր են մնում, քան առաջին մոդելի ժամանակ:

 

3. Մինիմալ տարբերակ

 

Օպտիմալացման այս փուլում նախատեսվում է`

 

- միավորել միմյանց մոտ գտնվող և միևնույն գործառույթ իրականացնող,

ինչպես նաև փոքր մահճակալային հզորություն ունեցող հիվանդանոցները`

ընտրության հիմքում դնելով շենքային բարվոք պայմաններ ունենալու

հանգամանքը և ծառայությունների տեղադրման նպատակով ֆունկցիոնալ

փոփոխություն կատարելու համար պահանջվելիք ֆինանսական ներդրումների

բացակայությունը:

 

1. Մարզային հիվանդանոց` 150 մահճակալ`

 

- 70 թերապիա, 75 վիրաբուժություն, 5` վերակենդանացում, օգտագործել առկա

հիվանդանոցի շենքային բազան, կադրային և տեխնոլոգիական ներուժը:

 

2. «Սամարիթեր» թերապևտիկ հիվանդանոց` 90 մահճակալ`

 

- ընդհանուր թերապևտիկ բաժանմունք, այդ թվում`

թոքային, էնդոկրին, երիկամային, ստամոքսաաղիքային, ներվային,

ալերգոլոգիական.

- սրտաբանական բաժանմունք,

- վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայություն,

- հեմոդիալիզ:

 

3. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց` 90 մահճակալ`

 

- ընդհանուր վիրաբուժություն, այդ թվում`

- վնասվածքաբանություն,

- նեյրովիրաբուժություն,

- անոթային վիրաբուժություն,

- ուրոլոգիա,

- քիթ-ականջ-կոկորդ,

- ակնաբուժություն:

 

4. Ավստրիական մանկական հիվանդանոցը պահպանել ինքնուրույն կարգավիճակով`

օպտիմալացնելով մահճակալների թիվը, 60 մահճակալ ծանրաբեռնվածությամբ

/նախկին 130-ի փոխարեն/ հաշվի առնելով, որ մարզի մանկական ազգաբնակչության

բուժօգնությունը հիմնականում իրականացվում է տվյալ հիվանդանոցում, որը

համապատասխանում է ժամանակակից միջազգային չափանիշներին:

 

5. N 1 հիվանդանոցի ծառայությունները /վնասվածքաբանություն, ուրոլոգիա,

անոթային վիրաբուժություն և նեյրովիրաբուժություն/ վերամիավորել

Վիրաբուժական հիվանդանոցի մահճակալներին:

 

6. N 2 բուժմիավորման աչքի և քիթ-կոկորդի ծառայությունները ծավալել

վիրաբուժական հիվանդանոցում:

 

7. Կարդիո-ռևմատոլոգիական կենտրոնի ծառայությունն իրականացնել

«Սամարիթեր» հիվանդանոցում` սրտաբանական բաժանմունքի կարգավիճակով:

 

8. Պահպանել Գյումրի քաղաքի ծննդատունը` 50 մահճակալով, նախկին 85-ի

փոխարեն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկա պահին բազմապրոֆիլային

հիվանդանոցներում ծննդօգնություն կազմակերպելու համար անհրաժեշտ են

ֆունկցիոնալ վերափոխումներ, ինչը պահանջում է ֆինանսական ներդրումներ:

Հետագայում մարզային հիվանդանոցի չօգտագործվող մասնաշենքը վերանորոգելուց

հետո ծննդատունը կտեղափոխվի բազմապրոֆիլային հիվանդանոցի շենք:

 

9. Ինֆեկցիոն հիվանդանոցը պահպանել` 50 մահճակալ հզորությամբ:

 

10. Արյան փոխներարկման կայանը տեղափոխել N 2 բուժմիավորման նախկին

քիթ-ականջ-կոկորդի բաժանմունք: Ազատված շենքը հոգեկան առողջության

կենտրոնին /50 մահճակալ` հոգեբուժություն, 10 մահճակալ` նարկոլոգիա/

հատկացնելու նպատակով` ծավալել 60 մահճակալ հզորությամբ, քանզի տարիներ

շարունակ չի լուծվում որևէ գերատեսչական շենքի հատկացման խնդիրը:

 

11. Մարզի ազգաբնակչության նեղ մասնագիտական դիսպանսերային

բուժօգնությունն ապահովելու համար Գյումրի քաղաքի հակաուռուցքային

դիսպանսերը պահպանել ինքնուրույն կարգավիճակով` ծավալելով 30 մահճակալ,

քանի որ դիսպանսերի ճառագայթային բաժանմունքը տեղափոխելու և բժշկական

սարքավորումները տեղադրելու համար պահանջվում է մեծ գումար, որը ներկա

ֆինանսական պայմաններում իրականացնել հնարավոր չէ:

 

12. Հակատուբերկուլյոզային դիսպանսեր տեղափոխել ինֆեկցիոն հիվանդանոցի

չօգտագործվող մասնաշենք` ծավալելով 50 մահճակալ, առանձին մուտքի և ելքի

դռներով:

 

13. Մաշկավեներաբանական դիսպանսերի ստացիոնար բաժանմունքը` 10 մահճակալով

ծավալել դիսպանսերային բաժանմունքում, որով ձերբազատվում ենք խիստ

վթարային, ոչ սեյսմակայուն երկհարկանի շենքից:

 

Մարզի մնացած հիվանդանոցները

 

- Մարալիկի տարածաշրջանում միավորել ամբուլատոր-պոլիկլինիկական և

հիվանդանոցային ծառայությունները` ծավալելով 20 մահճակալը` իրականացնելու

մանկաբուժություն, թերապիա և նորմալ ծննդօգնության ծառայությունները:

 

- Հաշվի առնելով մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները`

նպատակահարմար է Արթիկի տարածաշրջանի հիվանդանոցի վերակազմակերպմանը

մոտենալ փուլային տարբերակով`

ա/ օպտիմալ տարբերակ` Արթիկի կնոջ առողջության կենտրոնը պահպանել 26

մահճակալ (6 մահճակալ` մանկական ծառայության համար), կից կառուցել 40

մահճակալ հզորությամբ կցորդ` տեղափոխելով ներքին և վիրաբուժական

բաժանմունքները, լուծարելով հիվանդանոցը.

բ/ մինիմալ տարբերակ` մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 40 /նախկին 90-ի

փոխարեն/ մահճակալ հզորությամբ` կատարելով որոշ շինվերանորոգման

աշխատանքներ, իսկ հիվանդանոցի մանկական ծառայությունը տեղափոխել Արթիկի

կնոջ առողջության կենտրոն: - Արթիկի կնոջ առողջության կենտրոնը թողնել ինքնուրույն կարգավիճակով`

ծավալելով` 26 մահճակալ, ներառելով մանկական ծառայություն` 6 մահճակալ: - Ամասիայի վարչատարածքում պահպանել հիվանդանոցը` 10 մահճակալ հզորությամբ: - Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցը պահպանվում է ինքնուրույն

կարգավիճակով` 90 մահճակալ, քանի որ գործում է միջազգային չափանիշների

բնորոշ կառույցում, հագեցված է խիստ ժամանակակից բժշկական

սարքավորումներով և հովանավորվում է իտալական «Կարիտաս» բարեգործական

կազմակերպության կողմից: - Ախուրյանի հիվանդանոց.

ա) եթե Գյումրիի համար ընտրվի օպտիմալ կամ պակաս օպտիմալ մոդելը,

Ախուրյանի հիվանդանոցը կլուծարվի: Օպտիմալ մոդելին անցնելու դեպքում

հիվանդանոցի մասնագիտացված բոլոր գործառույթները կտեղափոխվեն մեկ

բազմապրոֆիլ հիվանդանոց.

բ) պակաս օպտիմալ մոդելի դեպքում պրոկտոլոգիական ծառայությունը կտեղափոխվի

մարզային հիվանդանոց, իսկ մանկաբարձությունը` կամ ավստրիական մանկական կամ

մարզային հիվանդանոց.

գ) եթե Գյումրիի համար ընտրվի մինիմալ մոդելը, Ախուրյանի հիվանդանոցը

կպահպանվի 30 մահճակալ հզորությամբ: Այս դեպքում Գյումրիի վիրաբուժական

հիվանդանոցից պրոկտոլոգիական ծառայությունը կտեղափոխվի Ախուրյանի

հիվանդանոց: Ախուրյանի հիվանդանոցում պրոկտոլոգիայից բացի կպահպանվի նաև

մանկաբարձությունը:

 

Մինիմալ մոդելի դեպքում հիվանդանոցներն աշխատեցնելու ծախսերը դեռևս մնում են բարձր, ունենում ենք չափից շատ շենքեր, չնայած շատ քիչ ներդրում կպահանջվի:

 

Եթե կիրառվի մինիմալ մոդելը, Շիրակի մարզում կունենանք հետևյալ պատկերը

 

.__________________________________________________________________________.

|Բնակավայրի   |Բուժհաստատության    |Բուժում իրականացնող       |Մահճակալների|

|անվանումը    |անվանումը           |ծառայությունների անվանումը|թիվը        |

|_____________|____________________|__________________________|____________|

|քաղ. Գյումրի |Մարզային հիվանդանոց`|ընդհանուր թերապևտիկ       |70 մահճ.    |

|             |150 մահճակալ        |բաժանմունք                |            |

|             |                    |__________________________|____________|

|             |                    |ընդհանուր վիրաբուժական    |75 մահճ.    |

|             |                    |բաժանմունք                |            |

|             |                    |__________________________|____________|

|             |                    |վերակենդանացման բաժանմունք| 5 մահճ.    |

|             |____________________|__________________________|____________|

|             |Գյուլբենկյանի անվան |ընդհանուր վիրաբուժական    |90 մահճ.    |

|             |վիրաբուժական        |բաժանմունք                |            |

|             |հիվանդանոց` 90      |                          |            |

|             |____________________|__________________________|____________|

|             |«Սամարիթեր»         |ընդհանուր թերապևտիկ       |90 մահճ.    |

|             |հիվանդանոց` 90      |բաժանմունք                |            |

|             |____________________|__________________________|____________|

|             |Ավստրիական մանկական |ընդհանուր մանկաբուժական   |60 մահճ.    |

|             |հիվանդանոց` 60      |բաժանմունք                |            |

|             |____________________|__________________________|____________|

|             |Ծննդատուն` 50       |                          |50 մահճ.    |

|_____________|____________________|__________________________|____________|

|Շիրակի մարզ  |Հոգեկան առողջության |հոգեբուժություն և         |20 մահճ.    |

|             |կենտրոն` 60         |նևրոզներ,                 |            |

|             |                    |նարկոլոգիա                |10 մահճ.    |

|_____________|____________________|__________________________|____________|

|             |Հակաուռուցքային     |ընդհանուր                 |20 մահճ.    |

|             |դիսպանսեր` 30       |ուռուցքաբանական           |            |

|             |                    |ճառագայթային բաժանմունք   |10 մահճ.    |

|_____________|____________________|__________________________|____________|

|             |Մաշկավեներաբանական  |ՍՃՓՀ-ի բուժում            |10 մահճ.    |

|             |դիսպանսեր` 10       |                          |            |

|_____________|____________________|__________________________|____________|

|             |Ինֆեկցիոն           |Ինֆեկցիոն բաժանմունք      |50 մահճ.    |

|             |հիվանդանոց` 50,     |տուբերկուլ. բուժ.         |50 մահճ.    |

|             |հակատուբեր-         |                          |            |

|             |կուլյոզային         |                          |            |

|             |դիսպանսեր` 50       |                          |            |

|             |մահճակալ            |                          |            |

|_____________|____________________|__________________________|____________|

|Արթիկի       |Արթիկի քաղաքային    |ընդհանուր թերապևտիկ       |            |

|վարչատարածք  |հիվանդանոց` 40      |բաժանմունք                |20 մահճ.    |

|             |                    |ընդհանուր վիրաբուժական    |            |

|             |                    |բաժանմունք                |20 մահճ.    |

|_____________|____________________|__________________________|____________|

|             |Կնոջ առողջության    |                          |26 մահճ.    |

|             |կենտրոն` 26         |                          |            |

|_____________|____________________|__________________________|____________|

|Աշոցքի       |«Տիրամայր Նարեկ»    |ընդհանուր թերապևտիկ       |25 մահճ.    |

|վարչատարածք  |հիվանդանոց` 90      |բաժանմունք                |            |

|             |                    |ընդհանուր վիրաբուժական    |            |

|             |                    |բաժանմունք                |25 մահճ.    |

|             |                    |ընդհանուր մանկաբուժություն|20 մահճ.    |

|             |                    |մանկաբարձություն և        |            |

|             |                    |գինեկոլոգիա               |20 մահճ.    |

|_____________|____________________|__________________________|____________|

|Անիի         |Մարալիկի հիվանդանոց`|թերապիա, մանկաբուժություն |20 մահճ.    |

|վարչատարածք  |20 մահճակալ         |և  ծննդօգնություն         |            |

|_____________|____________________|__________________________|____________|

|Ախուրյանի    |Ախուրյանի           |պրոկտոլոգիա և             |30 մահճ.    |

|վարչատարածք  |հիվանդանոց`         |ծննդօգնություն            |            |

|             |30 մահճակալ         |                          |            |

|_____________|____________________|__________________________|____________|

|Ամասիայի     |Ամասիայի            |անհետաձգելի բուժօգնություն|10 մահճ.    |

|վարչատարածք  |հիվանդանոց`         |և  ծննդօգնություն         |            |

|             |10 մահճակալ         |                          |            |

.__________________________________________________________________________.

 

Օպտիմալացման ճանապարհով կրճատվում է մահճակալային ֆոնդը 45%, և 85%, ծանրաբեռնվածությամբ աշխատելու դեպքում փաստացի անհրաժեշտ մահճակալների թիվը մարզում կկազմի մոտ 850 մահճակալ:

 

Սոցիալական հետևանքներ

 

Առաջին և երկրորդ տարբերակների դեպքում մարդկային ռեսուրսների կրճատումը կլինի 35-40%: Երրորդ տարբերակի դեպքում համակարգը կունենա պակաս սոցիալական պրոբլեմներ, կլուծվի տնակային կառույցների խնդիրները:

 

Ֆինանսական հետևանքներ

 

1-ին տարբերակի դեպքում պահանջվում է կառուցել 500 մահճակալ հզորության հիվանդանոց. 2-րդ տարբերակի դեպքում` մարզային հիվանդանոցի երկու չգործարկված մասնաշենքերը վերանորոգելու համար պահանջվում է 181,0 հազար ամերիկյան դոլարի ներդրում: Ըստ այս տարբերակի` բուժհիմնարկների ֆինանսական գործունեությունը պլանավորելիս տնտեսումը կկազմի տարեկան 75 մլն դրամ, որից` Գյումրի քաղաքում` մոտ 32 մլն դրամ: Ըստ երրորդ տարբերակի` պլանավորելիս ֆինանսական միջոցների տնտեսումը կկազմի տարեկան 54 մլն դրամ, որից` Գյումրի քաղաքում` 15 մլն դրամ: Օպտիմալացման յուրաքանչյուր տարբերակի դեպքում անհրաժեշտ է մարել լուծարվող բուժհիմնարկի բոլոր կրեդիտորական պարտքերը` հակառակ դեպքում լուծարումը չի կայանա:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.02.2001
N 138
Որոշում