040.0164.030301
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» մարտի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 մարտի 2001 թվականի N 164
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ՆԵՐԴՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԻ ԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «գ» կետի համաձայն «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 14 խմբի 06 ենթախմբի «22. Կառավարության ինվեստիցիոն հիմնադրամի միջոցով իրականացվող պետական պատվեր» ծրագրի իրականացման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ենթակայության «Ներդրում» ծրագիրն իրականացնող պետական հիմնարկի աշխատողների թիվը սահմանել 10 հաստիքային միավոր:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ենթակայության «Ներդրում» ծրագիրն իրականացնող պետական հիմնարկի 2001 թվականի պահպանման ծախսերը հաստատել 60000.0 հազ. դրամի չափով` այն իրականացնելով «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «22. Կառավարության ինվեստիցիոն հիմնադրամի միջոցով իրականացվող պետական պատվեր» ծրագրի միջոցների հաշվին` համաձայն հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 3-ից:
Հավելված
ՀՀ կառավարության 2001 թ.
մարտի 3-ի N 164 որոշման
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության ենթակայության «Ներդրում» ծրագիրն
իրականացնող պետական հիմնարկի 2001 թվականի պահպանման
ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածների
(հազ. դրամ)
.__________________________________________________________________________.
| | | այդ թվում` |
| Հոդվածի անվանումը |Ընդամենը|___________________________________|
| | | 1-ին | 2-րդ | 3-րդ | 4-րդ |
| | |եռամսյակ|եռամսյակ|եռամսյակ|եռամսյակ|
|_____________________________|________|________|________|________|________|
| ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |60000.0 |0.0 |30000.0 |15000.0 |15000.0 |
|_____________________________|________|________|________|________|________|
| այդ թվում` | | | | | |
|_____________________________|________|________|________|________|________|
| Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ |46922.9 |0.0 |16922.9 |15000.0 |15000.0 |
|_____________________________|________|________|________|________|________|
|այդ թվում` | | | | | |

|Պետական մարմինների, դրանց | | | | | |
|ենթակա բյուջետային | | | | | |
|հիմնարկների աշխատողների | | | | | |
|աշխատավարձ |38362.5 | |12786.2 |12786.2 |12790.1 |
|_____________________________|________|________|________|________|________|
|Ընթացիկ տրանսֆերտներ |2674.1 |0.0 |891.3 |891.3 |891.5 |
|_____________________________|________|________|________|________|________|
|այդ թվում` | | | | | |
|_____________________________|________|________|________|________|________|
|Այլ ընթացիկ տրանսֆերտային | | | | | |
|վճարներ, |2674.1 |0.0 |891.3 |891.3 |891.5 |
|_____________________________|________|________|________|________|________|
|որից` | | | | | |
|_____________________________|________|________|________|________|________|
|- պարտադիր սոցիալական | | | | | |
|ապահովագրության վճարներ |2674.1 | |891.3 |891.3 |891.5 |
|_____________________________|________|________|________|________|________|
|Ապրանքների գնման և | | | | | |
|ծառայությունների վճարման | | | | | |
|ծախսեր |5886.3 |0.0 |3245.4 |1322.5 |1318.4 |
|_____________________________|________|________|________|________|________|
|այդ թվում` | | | | | |
|_____________________________|________|________|________|________|________|
|Ապրանքների ձեռքբերում |580.4 |0.0 |377.3 |101.6 |101.5 |
|_____________________________|________|________|________|________|________|
|այդ թվում` | | | | | |
|_____________________________|________|________|________|________|________|
|Գույք, գրասենյակային | | | | | |
|ապրանքներ և նյութեր |580.4 |0.0 |377.3 |101.6 |101.5 |
|_____________________________|________|________|________|________|________|
|այդ թվում` | | | | | |
|_____________________________|________|________|________|________|________|
|Գրասենյակային ապրանքներ և | | | | | |
|նյութեր |580.4 |0.0 |377.3 |101.6 |101.5 |
|_____________________________|________|________|________|________|________|
|Գործուղումներ և ծառայողական | | | | | |
|ուղևորություններ |747.9 |0.0 |418.8 |164.5 |164.5 |
|_____________________________|________|________|________|________|________|
|Տրանսպորտային | | | | | |
|ծառայությունների վճարներ |3630.0 |0.0 |1964.8 |834.6 |830.6 |
|_____________________________|________|________|________|________|________|
|Կապի ծառայությունների վճարներ|552.2 |0.0 |309.4 |121.4 |121.4 |
|_____________________________|________|________|________|________|________|
|Կոմունալ ծառայությունների | | | | | |
|վճարներ |252.0 |0.0 |100.8 |75.6 |75.6 |
|_____________________________|________|________|________|________|________|
|այդ թվում` | | | | | |
|_____________________________|________|________|________|________|________|
|էլեկտրաէներգիայի, վառելիքի և | | | | | |
|ջեռուցման ծախսեր |252.0 |0.0 |100.8 |75.6 |75.6 |
|_____________________________|________|________|________|________|________|
|Այլ ծախսեր |123.8 |0.0 |74.3 |24.8 |24.8 |
|_____________________________|________|________|________|________|________|
|այդ թվում` | | | | | |
|_____________________________|________|________|________|________|________|
|Ներկայացուցչական ծախսեր |123.8 |0.0 |74.3 |24.8 |24.8 |
|_____________________________|________|________|________|________|________|
| Բ. ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ |13077.1 |0.0 |13077.1 |0.0 |0.0 |
|_____________________________|________|________|________|________|________|
|այդ թվում` | | | | | |
|_____________________________|________|________|________|________|________|
|Կապիտալ ակտիվների ձեռքբերման | | | | | |
|ծախսեր |13077.1 |0.0 |13077.1 |0.0 |0.0 |
|_____________________________|________|________|________|________|________|
|այդ թվում` | | | | | |
|_____________________________|________|________|________|________|________|
|Կապիտալ ներդրումների ծախսեր |13077.1 |0.0 |13077.1 |0.0 |0.0 |
|_____________________________|________|________|________|________|________|
|այդ թվում` | | | | | |
|_____________________________|________|________|________|________|________|
|Սարքերի և սարքավորումների | | | | | |
|ձեռքբերման ծախսեր |7577.1 | |7577.1 | |0.0 |
|_____________________________|________|________|________|________|________|
|Տրանսպորտային միջոցների | | | | | |
|ձեռքբերման ծախսեր |5500.0 | |5500.0 | |0.0 |