Սեղմել Esc փակելու համար:
ՈՒԿՐԱԻՆԱ ՄԵԿՆՈՂ ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՒԿՐԱԻՆԱ ՄԵԿՆՈՂ ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

031.0789.280201

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՈՒԿՐԱԻՆԱ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել 2001 թվականի մարտի 1-ից 2-ը ներառյալ պաշտոնական այցով Ուկրաինա մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը`

 

Պաշտոնական պատվիրակություն

 

   Ռոբերտ Քոչարյան             Հայաստանի Հանրապետության Նախագահ

 

   Դավիթ Զադոյան               Հայաստանի Հանրապետության արտադրական

                               ենթակառուցվածքների գործունեությունը

                               համակարգող նախարար

 

   Կարեն Ճշմարիտյան            Հայաստանի Հանրապետության արդյունաբերության

                               և առևտրի նախարար

 

   Ռոբերտ Նազարյան             Երևանի  քաղաքապետ

 

   Հրաչ Սիլվանյան              Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության

                               արտակարգ և լիազոր դեսպան

 

   Արմեն Գևորգյան              Հայաստանի Հանրապետության Նախագահի

                               առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին

                               տեղակալ

 

   Լևոն  Մկրտչյան              Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

                               նախարարի տեղակալ

 

   Վահե Գաբրիելյան             Հայաստանի Հանրապետության Նախագահի

                               մամուլի քարտուղար

 

   Զոհրաբ Մնացականյան          Հայաստանի Հանրապետության Նախագահի

                               աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

 

   Լևոն  Խաչատրյան             Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

                               նախարարության հատուկ հանձնարարություններով

                               դեսպան, ԱՊՀ վարչության պետ

 

   Հասմիկ Պետրոսյան            Հայաստանի Հանրապետության Նախագահի

                               աշխատակազմի հասարակայնության և

                               տեղեկատվության միջոցների հետ կապերի

                               վարչության պետ

 

   Ռոմանիա Յավիր               Հայաստանի ուկրաինացիների  «Ուկրաինա»

                               դաշնության նախագահ

 

Ուղեկցող անձինք

 

   Վահագն Մելիքյան             Հայաստանի Հանրապետության պետական

                               արարողակարգի ծառայության ղեկավար

 

   Գրիգորի Սարկիսյան           Հայաստանի Հանրապետության Նախագահի և

                               բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                               անվտանգության ծառայության պետ

 

   Վարդան Ասոյան               Հայաստանի Հանրապետության պետական

                               արարողակարգի ծառայության վարչության պետ

 

   Նելլի Շահմուրադյան          Հայաստանի Հանրապետության արտաքին

                               գործերի նախարարության ԱՊՀ վարչության բաժնի

                               վարիչի պաշտոնակատար

 

   Արմեն Ղահրամանյան           Հայաստանի Հանրապետության պետական

                               արարողակարգի ծառայության աշխատակից

 

   Լևոն  Միրիջանյան            «Հայ դպրություն» ընկերություն»

                               հասարակական կազմակերպության նախագահ

 

   Գրիգորի Հայրապետով          Հայաստանի Հանրապետության Նախագահի և

                               բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության

                               ծառայության բաժնի պետ

 

   Հարություն Գյուլումյան      Հայաստանի Հանրապետության Նախագահի և

                               բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                               անվտանգության ծառայության աշխատակից

 

   Արամ Շագիդանով              Հայաստանի Հանրապետության Նախագահի և

                               բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                               անվտանգության ծառայության աշխատակից

 

   Արսեն Ղազարյան              Հայաստանի արդյունաբերողների և  գործարարների

                               միության նախագահի պաշտոնակատար

 

   Հայկազ Բախշեցյան            «Մետեքս»  ընկերության նախագահ

 

   Աշոտ Բրուտյան               «Նաիրիտ»  ընկերության գլխավոր տնօրեն

 

   Մանվել Ղազարյան             «Վեդի Ալկո»  ընկերության գործադիր տնօրեն

 

   Դավիթ Ղալումյան             «Գրանդ Տոբակո»  համատեղ ձեռնարկության

                               գործադիր տնօրեն

 

   Արեգ Ղուկասյան              «Երևանի  աղի կոմբինատ»  ընկերության

                               նախագահ

 

   Լևոն  Պողոսյան              «Մշակ»  ընկերության նախագահ

 

   Արտակ Ալեքսանյան            Հանրային հեռուստաընկերության թղթակիցց

 

   Արման Ղարիբյան              Հանրային հեռուստաընկերության օպերատոր

 

   Արամ Սաֆարյան               «Պրոմեթևս»   հեռուստաընկերության թղթակից

 

   Վարդան Զիլֆուղարյան         «Պրոմեթևս»   հեռուստաընկերության օպերատոր

 

   Մելիք Բաղդասարյան           «Արմենպրես»  լրատվական գործակալության

                               ֆոտոթղթակից

 

   Արա Մարտիրոսյան             «Ազգ»  օրաթերթի թղթակից

 

   Լիլիթ Պողոսյան              «Հայոց աշխարհ»  օրաթերթի թղթակից

 

   Արիստակես Ղազինյան          «Գոլոս Արմենիի»  օրաթերթի թղթակից:

 

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցների, Լ. Միրիջանյանի և Ռ. Յավիրի գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով, գիշերավարձ, ներկայացուցչական և տրանսպորտի ծախսեր), ինչպես նաև լրատվության միջոցների աշխատակիցների գիշերավարձի և տրանսպորտի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին (օրապահիկը` լրատվության միջոցների հաշվին)` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակիցների գործուղման ծախսերը կատարել արտաքին գործերի նախարարության հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի, արդյունաբերության և առևտրի նախարարի, Երևանի քաղաքապետի, ազգային անվտանգության նախարարության, պետական արարողակարգի ծառայության աշխատակիցների գործուղման ծախսերը կատարել 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

Գործարար համայնքի ներկայացուցիչների գործուղման ծախսերը կատարել համապատասխան կազմակերպությունների հաշվին:

Պատվիրակության ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել պատվիրակության Ուկրաինա մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ապահովել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, կառավարության, Երևանի քաղաքապետարանի, արտաքին գործերի, ազգային անվտանգության, արդյունաբերության և առևտրի նախարարությունների, պետական արարողակարգի ծառայության` սույն գործուղման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա պատվիրակության համար 2001 թվականի մարտի 1-ին կազմակերպել Երևան-Կիև, մարտի 2-ին` Կիև-Օդեսա-Երևան հատուկ չվերթերը:

6. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

28 փետրվարի 2001թ.

ՆԿ-789

 

 

pin
ՀՀ Նախագահ
28.02.2001
N ՆԿ-789
Կարգադրություն