ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հուլիսի 2024 թվականի N 1153-Ա
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի N 110-Ա որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնություն տալ Սիմոնյան կրթական հիմնադրամի և Արմավիրի համայնքապետարանի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա Թումո կենտրոն կառուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Բաղրամյան 9 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 04-001-0014-0002 կադաստրային ծածկագրով 0.709242 հեկտար բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը (սեփականության վկայական N 13122023-04-0021) և վերջինիս վրա գտնվող թիվ 12 մսուր- մանկապարտեզի 1832.1 քառ. մ մակերեսով վթարային շենքը Սիմոնյան կրթական հիմնադրամին նվիրաբերությամբ տրամադրելուն:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված Թումո կենտրոնի կառուցման ծրագրի շրջանակներում հողամասն անհատույց սեփականության իրավունքով նվիրաբերությամբ տրամադրելու գործարքների հիմնական պայմանները` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` Թումո կենտրոնի կառուցման ծրագիրը մինչև 2027 թվականի մայիսի 31-ը չիրականացնելու դեպքում ներկայացնել առաջարկություն սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ, իսկ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին առաջարկել լուծել Սիմոնյան կրթական հիմնադրամի հետ կնքված պայմանագիրը:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին նվիրաբերության պայմանագրում նախատեսել դրույթ, համաձայն որի Թումո կենտրոնի կառուցման ծրագիրը մինչև 2027 թվականի մայիսի 31-ը չիրականացնելու դեպքում պայմանագիրը լուծելուց հետո հողամասը և դրա վրա առկա անշարժ գույքերը սեփականության իրավունքով անցնում են համայնքին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
2024 թ. հուլիսի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2024 թվականի հուլիսի 25-ի
N 1153-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԹՈՒՄՈ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎՈՂ ԳՈՐԾԱՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
._________________________________________________________________________.
|Գույք նվիրաբերողը |ՀՀ Արմավիրի մարզ, Արմավիր համայնք |
|______________________________|__________________________________________|
|Սեփականության իրավունք ձեռք |«Սիմոնյան» կրթական հիմնադրամ |
|բերողը (նվիրառու) | |
|______________________________|__________________________________________|
|Նվիրաբերման պայմանագրի կնքման |Հողամասը նվիրաբերող մարմնի կողմից որոշումը|
|ժամկետը |կայացնելուց հետո 10-օրյա ժամկետում |
|______________________________|__________________________________________|
|Հողի սեփականության |Գույքի նկատմամբ իրավունքների պետական |
|իրավունքների փոխանցում |գրանցման պահից |
|______________________________|__________________________________________|
|Նվիրաբերման պայմանագրի կնքման |«Սիմոնյան» կրթական հիմնադրամի միջոցներով |
|և գույքային իրավունքների | |
|պետական գրանցման ծախսերը | |
|կատարվում են | |
|______________________________|__________________________________________|
|Կողմերի պարտավորությունները |1. Նվիրաբերողը պարտավորվում է` |
| |1) նվիրառուին տրամադրել երրորդ անձանց |
| |իրավունքներից, փաստացի տիրապետումից ազատ |
| |հողամաս. |
| |2) իր լիազորությունների շրջանակներում |
| |Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ |
| |սահմանված կարգով նվիրառուին տրամադրել |
| |Թումո ստեղծարարական կենտրոնի կառուցման |
| |ծրագրի իրականացման համար անհրաժեշտ բոլոր |
| |թույլտվությունները: |
| |2. Նվիրառուն պարտավոր է` |
| |1) հողամասն օգտագործել բացառապես Թումո |
| |կենտրոն կառուցելու նպատակով` շահագործման |
| |ամբողջ ընթացքում. |
| |2) մինչև 2027 թվականի մայիսի 31-ը, |
| |առնվազն 530.000.000 /հինգ հարյուր երեսուն |
| |միլիոն/ դրամի բարեգործական ծրագրի |
| |շրջանակներում կառուցել Թումո ստեղծարարական|
| |կենտրոն, ժամանակակից կահավորմամբ, որը պետք|
| |է սպասարկի շաբաթական 2300 երեխա. բացառել |
| |իր կողմից նվիրաբերման կարգով ձեռք բերված |
| |հողամասի օտարումը, գրավադրումը, |
| |վարձակալության կամ օգտագործման |
| |տրամադրումը, կամ այլ ձևով ծանրաբեռնումը: |
|______________________________|__________________________________________|
|Կողմերի պատասխանատվությունը |Կողմերը Հայաստանի Հանրապետության |
| |օրենսդրությամբ պատասխանատվություն են կրում|
| |պայմանագրի պայմանների խախտման համար: |
._________________________________________________________________________.