Սեղմել Esc փակելու համար:
Տ. ԴԱՎԹՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Տ. ԴԱՎԹՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0186.070301

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 մարտի 2001 թվականի N 186

 

Տ. ԴԱՎԹՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Տիգրան Դավթյանին 2001 թվականի մարտի 9-19-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն` «Եվրոպայի հայ գործարարների ֆորում» տարեկան համաժողովին մասնակցելու, ինչպես նաև Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի շրջանակներում երկկողմ բանակցություններ վարելու նպատակով:

2. Տ. Դավթյանի Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման հետ կապված ծախսերը (օրապահիկ, գիշերավարձ) կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Ընդունել ի գիտություն, որ Տ. Դավթյանի գործուղման ճանապարհածախսը հոգալու է հրավիրող կողմը:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Տ. Դավթյանի Շվեյցարիայի Համադաշնություն մեկնելու հետ կապված հարցերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.03.2001
N 186
Որոշում