041.0190.120301
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
12 մարտի 2001 թվականի N 190
ՆԱՏՕ-Ի ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՆԱԽԱԳԱՀ, ԾՈՎԱԿԱԼ Գ. ՎԵՆՏՈՒՐՈՆԻԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
ՆԱՏՕ-ի ռազմական հանձնախմբի նախագահ, ծովակալ Գ. Վենտուրոնիի և նրան ուղեկցող անձանց (5 մարդ) 2001 թվականի մարտի 8-9-ը Հայաստանի Հանրապետությունում այցի կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:
2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ապահովել հյուրերի և նրանց սպասարկող հատուկ ինքնաթիռի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում, ինչպես նաև տրամադրել ուղեկցող անձնակազմեր:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել պատվիրակության անդամների և հատուկ ինքնաթիռի անձնակազմի ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար), հյուրերին սպասարկող հատուկ ինքնաթիռի ընդունումը, կայանումը և ճանապարհումը (անվճար), ինչպես նաև ինքնաթիռի անձնակազմի սպասարկումը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` պատվիրակության Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում պաշտոնական ճաշերի և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` 265000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացրած հաշվետվությունների: