041.0194.130301
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
13 մարտի 2001 թվականի N 194
ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2001 թվականի մարտի 5-6-ը հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի անդամների (15 մարդ) Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում սննդի, պաշտոնական ճաշի և նիստի անցկացման հետ կապված ծախսերը` 2660.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվության: